Սեմինարիա
Ալմա 12․ Կարծր սիրտ, թե փափուկ սիրտ


«Ալմա 12․ Կարծր սիրտ, թե փափուկ սիրտ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 12», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 12

Կարծր սիրտ, թե փափուկ սիրտ

Նկար
Ալման, Ամուղեկը և Զիզրոմը

Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում Տիրոջ հանդեպ կարծր սիրտ կամ փափուկ սիրտ ունենալ։ Երբ Զիզրոմն Ալմային ու Ամուղեկին սկսեց անկեղծ հարցեր տալ, Ալման պատմեց, որ նրանք, ովքեր չեն կարծրացնում իրենց սրտերը, կարող են իմանալ Աստծո գործերը։ Ալման ուսուցանեց փրկագնման ծրագիրը և մարդկանց խրախուսեց գնահատել իրենց սրտերը։ Այս դասը կօգնի ձեզ գնահատել ձեր սիրտը և Աստծո խոսքն ընդունելու ձեր պատրաստակամությունը։

Ուսանողներին խրախուսեք մտածել։ Ուսանողներին ժամանակ տվեք խորհելու, թե ինչ են սովորում Հիսուս Քրիստոսի մասին սուրբ գրություններից և մարգարեների խոսքերից։ Խրախուսեք նրանց մտածել, թե ինչպես է Նրա զորությունն արտահայտվում սուրբ գրություններում և իրենց սեփական կյանքում։

Ուսանողի նախապատրաստում. յուրաքանչյուր ուսանողի կարող եք տրամադրել այս դասի համար նախատեսված ինքնագնահատման թերթիկի մեկ օրինակ։ Առաջարկեք նրանց ինքնագնահատում կատարել և մտածել, թե իրենց պատասխաններն ինչպես կարող են ազդել իրենց վրա։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Համեմատեք սիրտը կավի հետ

Կարող եք երկու ուսանողի խնդրել մեկ րոպեում կավից որևէ բան պատրաստել։ Հնարավորության դեպքում մի ուսանողին տվեք փափուկ, իսկ մյուսին՝ չորացած կամ կարծր կավ։ Եթե կավը բավարարի, կարող եք դասարանի յուրաքանչյուր ուսանողի փոքր քանակությամբ կավ տալ այս վարժության համար։

  • Ինչպե՞ս է փափուկ կամ կարծր կավի օգտագործումն ազդում այն ձևավորելու ձեր կարողության վրա։

Գրատախտակին կարող եք ստորև պատկերվածի նման սրտեր նկարել։

Նկար
կարծր և փափուկ սրտերի գծապատկեր

Ձեր օրագրերում նկարեք երկու սիրտ՝ մեկն անվանելով «կարծր սիրտ», մյուսը՝ «փափուկ սիրտ»։ Կարող է օգտակար լինել իմանալը, որ սուրբ գրություններում սիրտը հաճախ խորհրդանշում է մարդու «միտքն ու կամքը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Սիրտ», scriptures.ChurchofJesusChrist.org):

Սրտերը համեմատեք կավի, իսկ Տիրոջը՝ այն ձևավորող անձի հետ։ Այս դասի ուսումնասիրության ընթացքում փնտրեք Տիրոջ օգնությունը՝ հետևյալ հարցերին պատասխանելու համար․

  • Ի՞նչ է նշանակում ունենալ կարծր սիրտ կամ փափուկ սիրտ։ Իմ սրտի վիճակն ինչո՞ւ է կարևոր։

  • Ինչո՞ւ է իմ սիրտը կարծր կամ փափուկ:

  • Եթե իմ սիրտը կարծր է, ինչպես կարող եմ խնդրել Տիրոջ օգնությունը՝ այն փափկացնելու համար։

Օգտակար կլինի այս հարցերը թվարկել գրատախտակին, որպեսզի ուսանողները դասի ընթացքում կարողանան օրագրերում գրել իրենց պատասխանները։ Պետք չէ պահանջել, որ ուսանողները այս հարցերին պատասխանեն դասի հենց այս հատվածում։

Սովորելու ընթացքում կարող եք ձեր օրագրում պատկերած յուրաքանչյուր սրտի տակ նշումներ կատարել։

Կարծր սրտեր և փափուկ սրտեր

Երբ սկսեք միասին ուսումնասիրել Ալմա 12 գլուխը, օգտակար կլինի հարցնել ուսանողներին, թե ինչ են հիշում Զիզրոմի և Ալմայի ու Ամուղեկի հետ ունեցած նրա զրույցի մասին։

Զիզրոմը և մյուսները փորձում էին խորամանկել ու վարկաբեկել Ալմային և Ամուղեկին՝ տալով նրանց հարցեր, որոնք ծուղակը գցելու համար էին նախատեսված (տես Ալմա 11.21)։ Ամուղեկը պատասխանեց Հոգու միջոցով՝ վկայելով Փրկչի և Վերջին դատաստանի մասին (տես Ալմա 11.26–46)։ Ալման բացատրեց, որ ինքն ու Ամուղեկը Հոգու միջոցով իմացել էին Զիզրոմի խորամանկությունների մասին (տես Ալմա 12.3–6

Կարդացեք Ալմա 12.7–8 հատվածները և ուշադրություն դարձրեք, թե ինչ պատահեց Զիզրոմի հետ։

  • Ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս, որ Զիզրոմը փոխվում էր։

  • Ըստ ձեզ՝ Զիզրոմի մոտեցումն ինչպե՞ս կփոխեր պատասխաններ ստանալու նրա կարողությունը։

Քանի որ Զիզրոմն իսկապես ուզում էր իմանալ Վերջին դատաստանի մասին, Ալման օգտագործեց այս հնարավորությունը ուսուցանելու Աստծո փրկագնման ծրագրի մասին։ Սակայն Ալման սկզբում զգուշացրեց Զիզրոմին, որ նրա սիրտը պետք է արդար լինի Աստծո առաջ։

Ալմա 12.9–11 հատվածը կարդալու ընթացքում նշեք բառեր կամ արտահայտություններ, որոնք օգնում են ձեզ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում՝ կախված մեր սրտերի վիճակից։ Կարող է օգնել իմացությունն այն մասին, որ «Աստծո խորհուրդները հոգևոր ճշմարտություններ են, որոնք տրվում են միայն հայտնությամբ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Աստծո խորհուրդները», տես scriptures.churchofJesusChrist.org):

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Գրատախտակին գրեք նրանց կողմից նշված սկզբունքները։

Ահա այն երկու սկզբունքները, որ կարող եք բացահայտել․ 1) եթե չկարծրացնենք մեր սրտերը և ջանասիրաբար ուշք դարձնենք Աստծո խոսքին, կարող ենք իմանալ Աստծո խորհուրդները, և 2) եթե կարծրացնենք մեր սրտերը, Աստծո խոսքը կստանանք քիչ և Աստծո խորհուրդների մասին ոչինչ չենք իմանա։ Կարող եք յուրաքանչյուր ճշմարտություն գրել ձեր օրագրում նկարած սրտերի կողքին։

Ավելի խորությամբ հասկանալու համար, թե ինչ է նշանակում ունենալ կարծր սիրտ, կամ ինչ կարող ենք անել, որպեսզի Տերը փափկացնի մեր սրտերը, կարդացեք հետևյալ հատվածներից մի քանիսը։ Ձեր օրագրի համապատասխան սրտի կողքին գրեք, թե ինչ եք սովորում այդ հատվածներից և ձեր կարդացած Ալմա 12.7–11 հատվածից, կամ որոնք են կարևոր արտահայտությունները։

Ուսանողներին առաջարկեք գրատախտակի երկու սրտերի կողքին գրել, թե ինչ սովորեցին այդ հատվածներից կամ այդ հատվածների արտահայտությունները։ Փափուկ սրտի կողքին ուսանողները կարող են առաջարկել սիրտը փափկացնող հետևյալ գաղափարներից մի քանիսը․ «կանչել առ Տերը» (1 Նեփի 2.16), «հարցնել … ջանասիրաբար» ավետարանի մասին (Ալմա 12.8), ցուցաբերել «ուշադրություն ու ջանասիրություն» այն ամենի հանդեպ, ինչ Տերը տալիս է մեզ (Ալմա 12.9) և անել բաներ, որոնք Նրա Հոգուն հրավիրում են մեր կյանք (տես Ալմա 24.8

Ուսանողներին առաջարկեք քննարկել, թե մեր սրտերի վիճակն ինչու է կարևոր։ Դա անելու եղանակներից մեկն է՝ առաջարկել մի քանի ուսանողի՝ ցանկության դեպքում պատասխանել հարցերին խմբի կազմում։ Նրանք կարող են դասարանի առջև նստել աթոռներին։ Կարող եք գրատախտակին գրել հետևյալ հարցերը։ Դասարանը կարող է խմբին տալ հետևյալ հարցերը կամ այլ հարցեր՝ մեր սրտերի վիճակի կարևորությունը քննարկելու համար։

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է լինում, երբ մարդը կարծր սրտով հարցեր է տալիս։ Ի՞նչ է լինում, երբ խնդրում ենք «ուշադրություն և ջանասիրություն» (Ալմա 12.9) ցուցաբերել Տիրոջ հանդեպ։

  • Մենք ինչո՞ւ ենք երբեմն գայթակղություն զգում կարծրացնելու մեր սրտերը։

  • Ի՞նչ եք կարծում, Տիրոջ հանդեպ մեր սրտի վիճակը ինչո՞ւ կարող է այսպես փոխել մեր կյանքը։

Աստծո փրկագնման ծրագիրը

Քանի որ Զիզրոմի մոտ անկեղծ ցանկություն արթնացավ՝ հասկանալու հարությունը և Դատաստանի օրը, Ալման ուսուցանեց նրան Աստծո փրկագնման ծրագրի մասին։ Նա ուսուցանում էր այս կյանքի մասին, որ այն «մի ժամանակ [է]՝ պատրաստվելու համար հանդիպելու Աստծուն» և ուսուցանում էր մեր մեղքերն ու մահը հաղթահարելու հարցում Փրկչի կարևոր դերի մասին (տես Ալմա 12.16–18, 24–28, 33)։ Նա մատնանշում էր մեր սրտերը չկարծրացնելու կարևորության մասին։

Կարող եք ուսանողներին առաջարկել ստորև ներկայացվող վարժությունը կատարելիս փակել աչքերը։

Մի պահ պատկերացրեք, թե ինչպես կլիներ, եթե կարծրացած սրտով ապրելուց հետո Վերջին դատաստանի օրը Աստծո առաջ կանգնեիք։ Պատկերացրեք նաև, թե ինչպես կլիներ փափկացրած սրտով ապրելուց հետո։

Կարդացեք Ալմա 12.12–15, 33–37 հատվածները և փնտրեք, թե ձեր սիրտն ինչպես կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր ունեցած հարաբերության վրա Վերջին դատաստանի օրը։ Գուցե ցանկանաք ձեր սուրբ գրքերում նշել կաևոր բառերը կամ արտահայտությունները:

Ձեր սիրտը

Ուսանողներին օգնեք ինքնուրույն գնահատել իրենց սրտերը։ Յուրաքանչյուր ուսանող ինքն իր համար պետք է անի դա։ Կարող եք օգտագործել հետևյալ գնահատումը կամ ինքներդ կազմել գնահատման հարցաթերթը։ Կարող եք գրատախտակին ցուցադրել ցուցումները և պնդումները, իսկ ուսանողները կարող են իրենց պատասխանները գրանցել իրենց օրագրերում։

Ձեր սիրտը գնահատելու համար պատասխանեք հետևյալ հարցերին 1-5 սանդղակով, որտեղ 1-ը նշանակում է «բոլորվին ճիշտ չէ ինձ համար», իսկ 5-ը նշանակում է «լիովին ճիշտ է ինձ համար»։

  • Ես ցանկանում եմ ունենալ Երկնային Հոր ուղղորդումը իմ կյանքի բոլոր ոլորտներում։

  • Ես պատրաստ եմ հնազանդվել Երկնային Հորը։

  • Ես ընդունում եմ ուղղումը։

  • Ես զգում եմ Փրկչի օգնության կարիքն իմ կյանքում։

  • Ես պատրաստ եմ դառնալ դեպի Փրկիչը և ապաշխարել։

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե ինչ սովորեցին այս դասից, կիսվեք հետևյալ սցենարով և ուսանողներին խրախուսեք իրենց պատասխանում օգտագործել սուրբ գրությունները։

Պատկերացրեք, որ ինչ-որ մեկին թվացել է, թե կարծր սիրտ ունի և ցանկացել է, որ Տերն օգնի փափակցնել այն։ Այսօր սովորածն ինչպե՞ս կարող եք օգտագործել նրան օգնելու համար։ Կարող եք կիսվել նաև Փրկչի օրինակով և ձեր անձնական փորձառություններով։

Կարող եք ավարտել՝ կիսվելով այս դասի ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ, ինչպես նաև վկայել, որ Տերը կարող է փափկացնել մեր սրտերը, որպեսզի ավելի շատ ստանանք Նրա խոսքերը։