Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մոսիա 18.8–10. «Դուք մտել եք Նրա հետ ուխտի մեջ»


«Վարդապետության սերտում. Մոսիա 18.8–10. «Դուք մտել եք Նրա հետ ուխտի մեջ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. Մոսիա 18.8–10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Մոսիա 18.8–10

«Դուք մտել եք Նրա հետ ուխտի մեջ»

Նկար
Ալման մկրտում է Մորմոնի ջրերում

Նախորդ դասին դուք սովորեցիք, թե Փրկչի հետ մեր մկրտության ուխտն ինչպես կարող է ազդել մեր ապրելակերպի վրա: Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել Մոսիա 18.8–10 հատվածների հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածներում ուսուցանվող վարդապետությունը և այս հատվածի օգնությամբ իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Ուսանողներին ուսուցանեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները Ուսանողներն ավելի լավ կյուրացնեն վարդապետության սերտման նպատակները, եթե իմանան և հասկանան հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Անպայման օգնեք ուսանողներին հասկանալ այդ սկզբունքները և պարբերաբար վերանայել դրանք:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել փորձել մտապահել Մոսիա 18.8–10 հատվածի սուրբ գրության հղումն ու հիմնական արտահայտությունը:

Հնարավոր ուսումնական վարժություն

Վարդապետության սերտման հատվածի այս դասը նախատեսված է անցկացնել «Մոսիա 18» դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Մոսիա 18.8–10 հատվածի ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Օգտագործեք որևէ արդյունավետ միջոց, որով ուսանողներին կօգնեք մտապահել Մոսիա 18.8–10 հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը և կբացատրեք այդ հատվածում գտած ճշմարտությունները: Ստորև ներկայացվող վարժությունները դա անելու առաջարկներ են:

Դասը սկսելուց առաջ Մոսիա 18.8–10 սուրբ գրության հիմնական արտահայտության բառերը խառը հերթականությամբ գրեք գրատախտակին: Ուսանողներին խնդրեք իրենց օրագրերում գրել արտահայտությունը ճիշտ հերթականությամբ, ապա որևէ կամավորի խնդրեք գրատախտակին գրել ճիշտ տարբերակը և սուրբ գրության հղումը: Անհրաժեշտության դեպքում խնդրեք դասարանին օգնել:

Մոսիա 18.8–10 հատվածի սուրբ գրության հիմնական արտահայտությունն է՝ «Մկրտվեք Տիրոջ անունով՝ որպես մի վկայություն …, որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»:

Մեկ այլ տարբերակ է՝ գրել սուրբ գրության հիմնական արտահայտության մասերը առանձին թղթերի վրա և դրանք խառը հերթականությամբ փակցնել գրատախտակին: Հետո ուսանողները կարող են գալ գրատախտակի մոտ և թղթերը ճիշտ հերթականությամբ վերադասավորել:

Դասավորեք Մոսիա 18.8–10 հատվածի սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը՝ ճիշտ հերթականությամբ գրելով այն ձեր օրագրում: Անհրաժեշտության դեպքում ստուգեք ճշտությունը՝ օգտվելով վարդապետության սերտման հղումների և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունների ցանկից, որը ներկայացված է Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2022) վերջում:

Երբ ավարտեք ճիշտ արտահայտությունը, փորձեք մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը՝ մի քանի անգամ կրկնելով այն:

Նախորդ դասին դուք սովորեցիք, որ երբ մենք մկրտվում ենք, մենք Աստծո հետ մտնում ենք ուխտի մեջ, որ ծառայելու ենք Նրան և պահելու ենք Նրա պատվիրանները: Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են ութ տարեկան երեխայի մկրտության ծառայության ժամանակ խոսել նրա ուխտի մասին: Գրեք, թե Մոսիա 18.8–10 հատվածն ինչպես կարող է օգնել ձեզ բացատրել ուխտը, և ուխտը պահելն ինչպես կօգնի այդ երեխային ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:

Երբ ուսանողներն ավարտեն գրելը, առաջարկեք նրանց դասընկերոջ հետ կիսվել գրածով: Ապա մի քանի ցանկացողների առաջարկեք դասարանի հետ կիսվել, թե ինչ սովորեցին կամ ինչ վկայություն ունեն մկրտության ուխտի մասին:

Գործնական կիրառում

Կարող եք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները գրել գրատախտակին: Դրանք կարելի է գտնել «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12 պարբերություններում՝ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Որպեսզի օգնեք ուսանողներին վերանայել այդ սկզբունքները, առաջարկեք նրանց գալ գրատախտակի մոտ և վերնագրերի տակ գրել այն ամենը, ինչ կհիշեն յուրաքանչյուր սկզբունքի մասին:

Հետո ուսանողներին ցուցադրեք հետևյալ սցենարը կամ տրամադրեք դրա տպագիր օրինակը՝ դասի մնացած հատվածում ձեռքի տակ ունենալու համար: Սցենարը կարող եք հարմարեցնել ուսանողների կարիքներին կամ ուսանողներին խնդրել կազմել մկրտության ուխտը պահելու մասին իրենց սեփական սցենարը:

Աննան նկատել է, որ Պաուլան՝ եկեղեցու իր դասարանցի աղջիկը, դժվարանում է երջանիկ լինել կամ ընկերներ գտնել: Աննան լսել է, որ Պաուլան երբեմն նախընտրում է չհաճախել երիտասարդական միջոցառումներին կամ եկեղեցու հավաքներին, քանի որ զգում է, որ մյուս աղջիկների հետ ընդհանրություններ չունի: Աննան ցանկանում է օգնել Պաուլային, որ նա ավելի ընդունված զգա իրեն, բայց երբեք չի խոսել Պաուլայի հետ և անհանգստանում է, որ գուցե դժվար կամ անհարմար լինի նրա հետ զրուցելը:

Կարող եք ուսանողներին առաջարկել աշխատել փոքր խմբերով՝ պատասխանելու հետևյալ հարցերին և պատրաստելու առաջարկություններ, որոնցով կարող են կիսվել Աննայի հետ: Յուրաքանչյուր խմբի կարող եք հանձնարարել կենտրոնանալ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկի վրա: Ապա ուսանողներին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

  • Ինչպես կօգտագործեիք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրը և Մոսիա 18.8–10 հատվածի ուսմունքները՝ Աննային իր իրավիճակում օգնելու համար:

Ուսանողներին խրախուսեք Մոսիա 18.8–10 հատվածների օգնությամբ քննարկել նախորդ հարցը, նաև, թե ինչ են սովորել՝ այս կիսամյակի ընթացքում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ուսումնասիրելիս: Եթե նրանք, այնուամենայնիվ, օգնության կարիք ունենան, կարող եք ուսանողներին ցուցադրել կամ տրամադրել յուրաքանչյուր սկզբունքի տակ ներկայացվող հետևյալ հարցերի տպագիր օրինակը: Եթե սցենարը հարմարեցրել եք ուսանողների կարիքներին, հարցերը նույնպես հարմարեցրեք:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Սուրբ գրությունների ի՞նչ հատվածներ կամ Եկեղեցու ղեկավարների ի՞նչ խոսքեր գիտեք, որոնք կարող են օգնել Աննային: Մոսիա 18.8–10 հատվածների ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգտակար լինել:

  • Խոսելով Երիտասարդ կանանց նախագահության հետ՝ Աննան ինչպե՞ս կարող է ավելի լավ պատկերացում կազմել Պաուլայի իրավիճակի մասին:

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ է անհրաժեշտ Աննային, որպեսզի հասկանա, թե ինչպես է Տերը տեսնում մկրտության ուխտերը, որոնք կարող են օգնել նրան հաղթահարել տարակուսանքի զգացումը:

  • Աննային ինչպե՞ս կարող է օգնել հիշելը, թե Տերն ի՞նչ է զգում Պաուլայի հանդեպ:

  • Խրախուսելով Պաուլային՝ Աննան ինչպե՞ս կարող է ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Գործեք հավատքով

  • Ի՞նչ կարող է անել Աննան մկրտության որոշակի խոստումները պահելու համար, որոնք Ալման ուսուցանում էր Մոսիա 18.8–10 հատվածներում:

    Կարող եք ուսանողներին առաջարկել վերանայել իրենց նշումները Մոսիա 18 գլխից իրենց սովորածի մասին և փնտրել լրացուցիչ գաղափարներ, թե Աննան ինչպես կարող է սգալ Պաուլայի հետ, մխիթարել նրան կամ կրել նրա բեռը: Ապա ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով, նաև, թե ինչ կառաջարկեին Աննային:

  • Ուրիշներին օգնելու Հիսուս Քրիստոսի օրինակներից որոնցո՞վ կկիսվեիք Աննայի հետ, որպեսզի օգնեիք նրան հավատքով գործել:

Վարդապետության սերտման կրկնություն

Հետևյալ կրկնության վարժությունը պետք է օգտագործվի մոտակա դասերից մեկի համար:

Վերանայեք Մոսիա 18.8–10 հատվածի սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը՝ ուսանողներին առաջարկելով մի քանի անգամ կրկնել դրանք դասարանով: Ապա կարող եք վերանայել վարդապետության սերտման այլ հատվածների սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները, որոնք նրանք ուսումնասիրել են մինչ այժմ և նույնպես կրկնել:

Մոսիա 18.8–10 հատվածի սուրբ գրության հիմնական արտահայտությունն է՝ «Մկրտվեք Տիրոջ անունով՝ որպես մի վկայություն …, որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»:

Կարող եք կրկին օգտագործել այս դասի սկզբում առաջարկված՝ խառը հերթականությամբ դասավորման վարժությունը: