Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 4. Ենովս–Մոսիա 17


«Գնահատեք ձեր գիտելիքները 4. Ենովս–Մոսիա 17» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Գնահատեք ձեր գիտելիքները 4», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 4

ԵնովսՄոսիա 17

Նկար
երիտասարդները միասին ուսումնասիրում և խոսում են սուրբ գրությունների միասին

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, նաև, թե ինչ աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ մինչ այժմ կատարած ուսումնասիրության ընթացքում:

Օգնեք ուսանողներին գործել անձնական հայտնությամբ: Հայտնությամբ գործելու համար ուսանողները պետք է իմանան, որ իրենք հայտնություն են ստանում: Ուսանողներին օգնեք հասկանալ, որ իրենց հոգևոր զգացողությունները կապված են Սուրբ Հոգու հետ: Քննարկելով ավետարանի սկզբունքների կիրառման եղանակները՝ դուք Սուրբ Հոգուն հնարավորություն եք տալիս հուշելու ուսանողներին, թե ինչ պետք է անեն, որ ավելի նմանվեն Հիսուս Քրիստոսին:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել, որ խոսեն ծնողի կամ ընկերոջ հետ այն մասին, թե ինչ են մարգարեներն անում, և ինչպես են մարգարեներն ազդել նրանց վրա կամ օրհնել նրանց:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ստորև ներկայացվող վարժությունների նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, Մորմոնի Գրքի ուսմունքները բացատրելու իրենց կարողությունը, և թե ինչպես են փոխվում իրենց մոտեցումները, ցանկությունները և ավետարանով ապրելու կարողությունը:

Ձեր դասը կարող է կենտրոնացած լինել ԵնովսՄոսիա 17 գրքերի տարբեր ճշմարտությունների ուսումնասիրության վրա: Եթե այդպես է, կարող եք կազմել գնահատման վարժություններ, որոնք կանդրադառնան այդ տարբեր ճշմարտություններին: Եթե գնահատման վարժություններ կազմելիս կամ դրանք հարմարեցնելիս օգնության կարիք ունենաք, օգտվեք Սեմինարիայի ուսումնական ծրագրի դասընթացների Գնահատումների դասընթացից, որը հասանելի է հետևյալ հղումով՝ ChurchofJesusChrist.org:

«Գնահատեք … և շարունակեք ճիգ թափել»

Կարևոր է պարբերաբար ժամանակ հատկացնել մեր առաջադիմության մասին մտածելու և այն գնահատելու համար: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ասել է.

Իմ կոչն է մեզ բոլորիս՝ գնահատել մեր կյանքը, ապաշխարել և շարունակել ճիգ թափել: … Երբ մենք փոխվենք, մենք կտեսնենք, որ Աստված իսկապես ավելի շատ հոգ է տանում այն մասին, թե ով ենք մենք և ով ենք մենք դառնում, քան այն մասին, թե ով էինք մենք մի ժամանակ: (Դեյլ Գ. Ռենլանդ, «Վերջին Օրերի Սրբերը շարունակում են ճիգ թափել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015թ., 58):

Ուսանողներիը կարող են խորհել հետևյալ հարցերի շուրջ: Ըստ անհրաժեշտության՝ օգտագործեք դասի վարժությունները, որպեսզի օգնեք ուսանողներին ինքնուրույն գնահատել գիտելիքները ավելի նեղ բնագավառներում:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչպես եք աճում կամ փոխվում Մորմոնի Գրքից ձեր սովորածի շնորհիվ:

  • Որքանո՞վ եք հասել ձեր սահմանած նպատակներին:

  • Ինչի՞ վրա կցանկանայիք շարունակել աշխատել, կամ արդյո՞ք օգտակար կլինի մեկ այլ ոլորտի վրա կենտրոնանալը:

Ստորև ներկայացվող վարժությունները կարող են օգնել ձեզ չափել ձեր հասկացողությունը, ձեր գիտելիքը և ձեր առաջընթացը, որին փորձում եք հասնել: Սուրբ Հոգուն հրավիրեք օգնելու ձեզ ընկալել ձեր ջանքերը և զգալ Երկնային Հոր սերը:

Բացատրեք մարգարեների դերը

Ստորև ներկայացվող վարժությունը կօգնի ուսանողներին վարժվել մարգարեների դերը բացատրելու մեջ: Սկսելու համար կարող եք որևէ ուսանողի առաջարկել համառոտ վերհիշել Աբինադիի պատմությունը:

Երբ Մոսիա 11–17 հատվածում ուսումնասիրում էիք մարգարե Աբինադիի պատմությունը, գուցե հասկացել եք, որ Ալման հավատում էր, որ նա մարգարե է և հետևում էր նրա ուսմունքներին, մինչդեռ Նոյ թագավորը և մյուս քահանաները բացահայտ մերժում էին նրան: Մեր օրերում կարող եք նկատել, որ որոշ մարդիկ ընդունում են մարգարեներին, մինչդեռ մյուսները մերժում են նրանց:

Ստորև ներկայացվող աղբյուրների կամ ձեր գտած այլ աղբյուրների օգնությամբ մի կարճ պատասխան պատրաստեք, որով ինչ-որ մեկին կօգնեք հասկանալ, թե ով է մարգարեն, և ինչու են մարգարեներն անհրաժեշտ այսօր: Ձեր պատասխանն ավելի համոզիչ դարձնելու համար մեկ կամ մի քանի սուրբ գրություն ներառեք:

Բազմազանության համար ուսանողները կարող են սոցիալական ցանցի գրառում կամ կարճ տեսանյութ պատրաստել, որը կարող են ներկայացնել դասարանին: Իրենց պատասխանները պատրաստելու համար ուսանողները կարող են նաև զույգերով աշխատել:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել, կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող նյութերը և հարցերը: Օգտակար կլինի նաև շրջել սենյակում և օգնել նրանց, ովքեր գուցե հարցեր ունենան:

Սուրբգրային նյութեր, որոնք կարող են օգտակար լինել.

Հարցեր, որոնք կարող եք նկատի ունենալ ձեր պատասխանը շարադրելիս.

  • Ո՞վ է մարգարեն, և ի՞նչ են անում մարգարեները:

  • Ի՞նչ հարցեր կամ թյուրըմբռնումներ կարող են ունենալ մարդիկ մարգարեների մասին:

  • Ուրիշ ի՞նչով կարող եք կիսվել, որը կօգնի ուրիշներին հասկանալ, թե Աստված ինչու է այսօր կանչում մարգարեներին:

Ուսանողներին ժամանակ հատկացրեք, որպեսզի ներկայացնեն իրենց պատասխանները կամ հերթով բացատրեն մարգարեների դերը:

Օգնել հավաքել Իսրայելը և ծառայել ուրիշներին

Այս վարժությունը կօգնի ուսանողներին հետևել այն հրավերներին, որոնց հիման վրա գործել են, և գնահատել իրենց աճն ու առաջընթացը:

Ճշմարտություններից մեկը, որն Աստված բացահայտել է Իր մարգարեների միջոցով, այն է, որ Իր գործն ու փառքը պետք է օգնեն Իր զավակներին հասնել հավերժական կյանքին (տես Մովսես 1.39): Մորմոնի Գրքում Բենիամին թագավորը նշում էր, որ ճանապարհներից մեկը, որով կարող ենք օգնել Աստծուն կատարել Իր գործը, ուրիշներին ծառայելն է (տես Մոսիա 2.17): Բոլորովին վերջերս Երիտասարդ կանանց գերագույն նախագահ Բոննի Հ․ Քորդոնն ուսուցանել է.

Մեր հավերժական նպատակն է գալ Քրիստոսի մոտ և եռանդուն կերպով միանալ Նրան Իր մեծ գործում: Դա նույնքան պարզ է, որքան անել այն, ինչ ուսուցանել է նախագահ [Ռասսել Մ. Նելսոնը]. «Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք անում, որն օգնում է ինչ-որ մեկին … կապել և պահել իր ուխտերը Աստծո հետ, մենք օգնում ենք հավաքել Իսրայելը»: Եվ երբ Նրա հետ միասին կատարում ենք Իր աշխատանքը, մենք ավելի լավ ենք ճանաչում և ավելի շատ ենք սիրում Նրան: (Բոննի Գ․ Քորդոն, «Եկեք Քրիստոսի մոտ և մենակ մի եկեք», Լիահոնա, նոյեմբեր 2021, 11)

Մտածեք նախորդ դասերի ընթացքում ձեր սահմանած այն նպատակների կամ ծրագրերի մասին, որոնք օգնում են ձեզ մասնակցել Աստծո գործին.

  • Օգնել Տիրոջը հավաքել Իսրայելը (տես Հակոբ 5.71–72, 75)

  • Ծառայել ուրիշներին Քրիստոսանման ուղիներով (տես Մոսիա 2.17)

  • Աշխատել ավետարանի հետ կապված մեկ այլ նպատակի վրա, որի ուղղությամբ աշխատում եք կամ ցանկանում եք սկսել աշխատել

Ուսանողներին ժամանակ տվեք իրենց ուսումնասիրության օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին: Զգայուն եղեք Հոգու հուշումների հանդեպ եթե ուսանողներին առաջարկում եք կիսվել իրենց հոգևոր առաջընթացի մասին մտքերով:

  • Ի՞նչ առաջընթաց եք ունեցել (կամ ինչո՞ւ եք ցանկանում) առաջընթաց ունենալ այդ բնագավառում: Ի՞նչ եք արել (կամ կարող եք անել)՝ այդ առաջընթացն ունենալու համար:

  • Ի՞նչ խոչընդոտներ կամ դժվարություններ եք ունեցել (կամ ակնկալում եք, որ կունենաք): Ինչպե՞ս եք փորձել (կամ կարող եք փորձել) հաղթահարել դրանք:

  • Ինչպե՞ս եք զգացել Երկնային Հոր սերը՝ այս նպատակի ուղղությամբ աշխատելիս: Ինչո՞ւ եք կարծում, որ ձեր ջանքերը կգոհացնեն Նրան:

Զգացեք երջանկություն և ուրախություն Հիսուս Քրիստոսի միջոցով

Ստորև ներկայացված վարժությունը նախատեսված է օգնելու ուսանողներին գնահատել Հիսուս Քրիստոսի միջոցով զգացած երջանկության և ուրախության մակարդակը: Ուսանողների հիշողությունն ակտիվացնելու համար կարող եք ցուցադրել այս սուրբգրային պատմությունների նկարները:

Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս դուք շատ մարդկանց պատմություններ եք կարդացել, որոնք ուրախություն և երջանկություն են գտել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի միջոցով: Ժամանակ տրամադրեք՝ վերհիշելու հետևյալ օրինակներից մի քանիսը: Դրանք ներառում են հետևյալը.

  • Լեքին և նրանք, ովքեր կենաց ծառի մոտ էին եկել (տես 1 Նեփի 8.10–12, 30)

  • Ենովս (տես Ենովս 1.1–8)

  • Բենիամին թագավորի ժողովուրդը, որը ցնծում էր՝ իմանալով Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին (տես Մոսիա 2.41, 4.3, 5.1–5)

Մտածեք, թե ինչպես կնկարագրեիք կամ կպատկերեիք Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով ձեր զգացած երջանկությունը:

Կարող եք գրատախտակին դասարանով սկսել ստորև ներկայացված գաղափարների գծապատկերի վարժությունը՝ նախքան ուսանողները կսկսեն ինքնուրույն աշխատել: Կրկին վստահեցրեք ուսանողներին, որ իրենց մտքերը գաղտնի են, և կարիք չկա կիսվել դրանցով:

Ձեր օրագրի որևէ դատարկ էջի կենտրոնում կամ առանձին թղթի վրա գրեք Ուրախություն և երջանկություն Հիսուս Քրիստոսի միջոցով բառերը: Բառերի շուրջը մի շրջան գծեք: Այժմ սկսեք այդ բառերին վերաբերող գաղափարներ ավելացնել: Սկսելու համար կարող եք մտածել, թե ինչպես կպատասխանեիք հետևյալ հարցերին:

  • Արդյո՞ք զգում եք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը նպաստում է, որ ուրախություն լինի ձեր կյանքում: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Ի՞նչ սովորեցիք Մորմոնի Գրքից, որն օգնեց ձեզ ավելի երջանիկ լինել:

  • Արդյո՞ք զգում եք, որ սուրբ գրությունների ուսումնասիրության շնորհիվ ձեր կապը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ավելի է լավացել: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Գաղափարներ մտածելիս գրեք դրանք ձեր թղթի վրա և շրջանի մեջ վերցրեք: Կապակցեք դրանք մեկը մյուսին կամ շրջանում գրված արտահայտությանը: Երբ ավելի շատ մտքեր ու գաղափարներ ավելացնեք, ձեր գաղափարների գծապատկերը կսկսի մոտավորապես այպիսի տեսք ունենալ.

Նկար
դատարկ գաղափարների գծապատկեր

Ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի շարունակեն աշխատել իրենց սեփական գաղափարների գծապատկերի վրա: Նրանք կարող են տարբեր գույնի մատիտներով կամ գրիչներով ընդգծել կարևոր գաղափարները:

Ձեր գաղափարների գծապատկերն ավարտելուց հետո պահեք այնպիսի տեղում, որտեղ կտեսնեք այն հաջորդ շաբաթվա ընթացքում: Կարող եք աղոթել Երկնային Հորը, որպեսզի օգնի ձեզ գտնել ու ճանաչել ավելի մեծ ուրախություն և ավելի մեծ երջանկություն Հիսուս Քրիստոսում և Նրա ավետարանում:

Թեև նախատեսված չէ, որ ուսանողները կիսվեն իրենց գաղափարների գծապատկերով, սակայն կարող եք առաջարկել նրանց քննարկել, թե ինչ զգացողություններ ունեցան այն կազմելիս: Երբ որոշեք ուսանողներին առաջարկել կիսվել իրենց մտքերով, զգայուն եղեք Հոգու հուշումների հանդեպ և հետևեք դրանց: