Սեմինարիա
Մոսիա 12–13. Պատվիրանները ձեր սրտերում գրված ունեցեք


«Մոսիա 12–13. Պատվիրանները ձեր սրտերում գրված ունեցեք», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 12–13», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 12-13

Պատվիրանները ձեր սրտերում գրված ունեցեք

Նկար
երիտասարդները դասարանում

Նոյը և նրա քահանաները պետք է հոգևոր առաջնորդներ լինեին: Սակայն նրանք ապրում էին մեղքի մեջ և իրենց ժողովրդին սովորեցնում էին նույնը անել: Աբինադին ուսուցանեց նրանց, թե որն է Հիսուս Քրիստոսի դերն իրենց փրկության մեջ և Աստծո պատվիրանները իրենց սրտերում գրված ունենալու կարևորությունը: Այս դասի ընթացքում կսովորեք ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսին՝ պատվիրանները գրելով ձեր սրտերում:

Հնազանդություն և սեր Փրկիչն ուսուցանել է. «Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք» (Հովհաննես 14.15): Երբ հնազանդության հիմքում սերն է, այն ավելի բնական ու իմաստալի է դառնում: Ուսանողներին օգնեք տեսնել ավետարանով ապրելու և Փրկչին սիրելու միջև կարևոր կապը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողները կարող են ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջը խնդրել կիսվել փորձառությամբ, երբ պատվիրանն անձնապես կարևոր է դարձել նրանց համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչպե՞ս կգնահատեիք ձեր հնազանդությունը

Կարող եք ստորև ներկայացված երկու պնդումները գրել գրատախտակին, ապա հանձնարարել ուսանողներին, որ լուռ գնահատեն, թե պնդումները 1-10 սանդղակով ինչպես են նկարագրում նրանց (10-ը նշանակում է, որ դրանք շատ լավ են նկարագրում նրանց):

  • Ես ԶԳՈՒՄ ԵՄ Աստծո պատվիրանների կարևորությունը

  • Ես ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ԵՄ Աստծո պատվիրաններին

  • Ի՞նչը կարող է մտահոգիչ լինել, եթե որևէ մեկը զգում է Աստծո պատվիրանների կարևորությունը, բայց չի հնազանդվում դրանց:

  • Ի՞նչը կարող է մտահոգիչ լինել, եթե որևէ մեկը հնազանդվում է Աստծո պատվիրաններին, բայց չի զգում դրանց կարևորությունը:

Այս դասն ուսումնասիրելիս մտածեք Աստծո պատվիրանների վերաբերյալ ձեր ունեցած զգացողությունների և դրանց հնազանդվելու մասին:

Հնազանդություն սրտով

Նոյ թագավորի ամբարշտության մասին վկայելու համար Աբինադիին բանտ նետեցին (տես Մոսիա 12.9–17), ապա բերեցին Նոյի և նրա քահանաների մոտ: Աբինադին նախատում էր նրանց, որ ձևացնում էին, թե հասկանում և ուսուցանում են Աստծո խոսքը, բայց իրականում սրտով չէին հասկանում: Նոյի քահանաները պնդում էին, թե ուսուցանում են Մովսեսի օրենքը, բայց ո՛չ Մովսեսի օրենքն էին պահում, ո՛չ էլ Տասը պատվիրաններին էին հնազանդվում: Աբինադին Նոյին և նրա քահանաներին ուսուցանեց պատվիրանները պահելու կարևորությունը (տես Մոսիա 12.25–37):

Դասի ընթացքում կարող եք օգտագործել «Աբինադին վկայում է Նոյ թագավորի և նրա քահանաների առաջ» տեսանյութի (4:35) որոշ հատվածներ կամ տեսանյութն ամբողջությամբ, որը հասանելի է հետևյալ հղումով՝ ChurchofJesusChrist.org:

Ուսանողների համար ընթերցեք ստորև ներկայացվող հատվածները, կարող եք խնդրել նրանց թվարկել, թե Տասը պատվիրաններից քանիսն են հիշում: Երբ ուսանողներն ասեն պատվիրանները, զուգահեռ գրեք դրանք գրատախտակին: Այնուհետև, նրանք կարող են օգտագործել ստորև ներկայացված սուրբ գրությունների որոնումը և ավարտել ցանկը:

Կարդացեք Մոսիա 12.34–36, 13.15–24 հատվածները և դուրս գրեք Տասը պատվիրաններից յուրաքանչյուրը: Կարող եք համարակալել դրանք ձեր սուրբ գրություններում:

Կարդացեք Մոսիա 13.11 հատվածը և փնտրեք պատճառներից մեկը, որի համար Աբինադին Նոյին և նրա քահանաներին Տասը պատվիրաններն էր ուսուցանում:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս հատվածից:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածից, հետևյալն է. Աստծո պատվիրանները պետք է գրված լինեն մեր սրտերում:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում պատվիրանները գրված ունենալ մեր սրտերում:

  • Մարդիկ կարո՞ղ են հնազանդվել որևէ պատվիրանի՝ առանց այն սրտում գրված ունենալու: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Ըստ ձեզ՝ պատվիրանները մեր սրտերում գրված ունենալը ինչպե՞ս է օգնում մեզ հետևել Հիսուս Քրիստոսին:

Նախագահ Բոննի Լ. Օսկարսոնը՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը, կարևոր ճշմարտություններ է ուսուցանել, որոնք կարող են օգնել մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում պատվիրանները մեր սրտերում գրված ունենալ.

Մենք պետք է ավետարանը մեր գլխից տանենք մեր սիրտ: Հնարավոր է, որ պարզապես ապրում ենք ավետարանով, որովհետև դա է պահանջվում, կամ այդպիսի միջավայրում ենք մեծացել, կամ էլ սովորություն է դարձել: …

Մենք բոլորս պետք է ձգտենք փոխել մեր սիրտը և բուն էությունը, որպեսզի ցանկություն ունենանք՝ ոչ թե հետևել աշխարհի ուղիներին, այլ գոհացնել Աստծուն: (Բոննի Լ. Օսկարսոն, «Ես հավատո՞ւմ եմ» Ensign կամ Liahona, մայիս 2016թ., 88)

  • Ըստ ձեզ՝ մարդիկ ինչպե՞ս կարող են ավետարանը գլխից տանել սիրտ:

Կարող եք հարմարեցնել ստորև ներկայացվող վարժությունը՝ ընտրելով Տասը պատվիրաններից մեկը, և դասարանով միասին աշխատել հարցերի վրա: Օրինակ՝ «Գողութիւն մի անիր» պատվիրանը մարդու սրտում գրվելիս կարող է բերել նրան, որ մարդը դառնա աշխատասեր և չխաբի: Նույն կերպ «Սպանութիւն մի անիր» պատվիրանը կարող է բերել նրան, որ մարդը հարգի ուրիշներին և ձգտի բարկությամբ չարձագանքել: Այնուհետև կարող եք ուսանողներին հանձնարարել կատարել վարժությունն ինքնուրույն, զույգերով կամ փոքր խմբերով:

Որպես այլընտրանք կարող եք ուսանողներին տալ տարբեր պատվիրաններ և հանձնարարել դասընկերոջ հետ կիսվել հարցերի պատասխաններով՝ ավարտելուց հետո շարունակելով մեկ այլ դասընկերջ հետ: Կամ ուսանողները կարող են դերախաղով ներկայացնել, թե ինչպես կդրսևորի իրեն մարդը, եթե պատվիրանը իր սրտում գրված ունենա:

Ընտրեք Տասը պատվիրաններից երկուսը կամ երեքը: Յուրաքանչյուրի համար մի սիրտ նկարեք և սրտի վերևում գրեք պատվիրանը: Այնուհետև, յուրաքանչյուր սրտի ներսում գրեք հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ինչ կանեին կամ ինչ չէին անի մարդիկ, եթե այս պատվիրանը գրված լիներ նրանց սրտում:

  • Ի՞նչ կարող են անել մարդիկ, որպեսզի այս պատվիրանը լիարժեք գրվի նրանց սրտերում:

Հիշենք Հիսուս Քրիստոսին

Բացի այն, որ Տասը պատվիրանները գրված չէին Նոյի ու նրա քահանաների սրտերում, նրանք չէին էլ հասկանում Մովսեսի օրենքի նպատակը:

Կարդացեք Մոսիա 13.28–32 և փնտրեք Մովսեսի օրենքը:

  • Աբինադին ի՞նչ էր ցանկանում, որ Նոյի քահանաները հասկանան Մովսեսի օրենքի մասին:

Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է Հիսուս Քրիստոսի անհրաժեշտության մասին.

Տղամարդիկ և կանայք … կարող են մեծ բաներ իրագործել: Բայց մեր ողջ հնազանդությունից և բարի գործերից հետո մենք չենք կարող փրկվել մահից կամ մեր անձնական մեղքերի ազդեցություններից առանց շնորհի, որը տրվում է Հիսուս Քրիստոսի քավությամբ: Մորմոնի Գիրքը հստակեցում է սա: Այն սովորեցնում է, որ «փրկությունը չի գալիս միայն օրենքով» (Մոսիա 13.28): Այլ կերպ ասած, փրկությունը չի գալիս պարզապես պատվիրանները պահելով: «Օրենքով ոչ մի մարմին չի արդարացվում» (2 Նեփի 2.5) … Մարդը չի կարող իր սեփական փրկությունը վաստակել (Դալլին Հ. Օուքս, «Հիսուս Քրիստոսի մեկ այլ կտակարան», Ensign, մարտ 1994թ., 67):

  • Պատվիրաններն ինչպե՞ս կարող են օգնել մեզ, որ հիշենք Հիսուս Քրիստոսին:

  • Ըստ ձեզ՝ Հիսուս Քրիստոսին հիշելը ինչպե՞ս կարող է օգնել, որ պատվիրանները գրվեն մեր սրտերում:

Մտածեք մի պատվիրանի մասին, որը պահելը դժվար է ձեզ համար, կամ զգում եք, որ այն ձեր սրտում գրված չէ: Այդ պատվիրանի մասին մտածելիս կարող եք աչքի անցկացնել Երիտասարդներդներին զորացնելու համար գրքույկը (2022թ.): Ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգու միջոցով և օրագրում պատասխանեք հետևյալ հարցին.

Կարող եք մեղմ գործիքային երաժշտություն միացնել, որպեսզի ուսանողները խորհեն և պատասխանեն ստորև ներկայացվող հարցին: Կարող եք ուսանողներին թղթից պատրաստված սրտեր բաժանել, որի վրա կարող են գրել հարցի պատասխանը: Ապա նրանց առաջարկեք սիրտը պահել այնտեղ, որտեղ այն նրանց կհիշեցնի իրենց նպատակի մասին: Որպես այլընտրանք նրանք կարող են իրենց օրագրերում նկարել սիրտ, գրել դրա վրա, հեռախոսով լուսանկարել սիրտը և նկարը մեկ շաբաթ օգտագործել որպես հեռախոսի պաստառ:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ հետևեք Հիսուս Քրիստոսին և այս պատվիրանը լիարժեք գրված ունենաք ձեր սրտում: