Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մոսիա 3.19. «[Հանեք] բնական մարդուն ու [դարձեք] սուրբ՝ Հիսուս Քրիստոսի Քավությամբ»:


«Վարդապետության սերտում. Մոսիա 3.19. «[Հանեք] բնական մարդուն ու [դարձեք] սուրբ՝ Հիսուս Քրիստոսի Քավությամբ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. Մոսիա 3.19», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Մոսիա 3.19

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Հիսուս Քրիստոսի Քավությամբ»:

Նկար
ողջագուրվող երիտասարդներ

Մոսիա 3.19 հատվածն ուսումնասիրելիս սովորեցիք, թե ինչպես հաղթել բնական մարդուն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մոսիա 3.19 հատվածի վարդապետության սերտման հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Այն նաև կարող է օգնել ձեզ բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Խրախուսեք ուսանողներին՝ հոգևոր ուսում ստանալ ջանքերի միջոցով: Ավետարանի ուսումնասիրությունը, որը ստիպում է դարձի գալ և օգնում է, որ ավետարանը խորապես արմատավորվի ուսանողների սրտերում, ուսուցչից պահանջում է ավելին, քան ջանասեր ջանքերի գործադրումը: Ավետարանի ուսումնասիրությունը ուսանողից պահանջում է հետևողական ջանքեր գործադրել: Ձեր ուսանողներին օգնեք տեսնել, թե որն է իրենց դերը ուսուցման և ուսումնառության գործընթացում:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք փորձել մտապահել Մոսիա 3.19 հատվածը: Բացատրեք, որ սուրբ գրության հիմնական արտահայտությունը մտապահելու համար նրանց դասարանում ժամանակ կհատկացնեք, բայց նրանց համար նաև օգտակար կլինի փորձել մտապահել ամբողջ հատվածը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս դասը պետք է անցկացնեք «Մոսիա 3.19» հատվածի դասից հետո, որը Մոսիա 3.19 հատվածի վարդապետության սերտման համատեքստային դասն է: Եթե ձեզ անհրաժեշտ է վարդապետության սերտման այս դասը տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Նախորդ դասի ընթացքում Մոսիա 3.19 հատվածից սովորեցիք հետևյալ ճշմարտությունը. ենթարկվելով Սուրբ Հոգու հորդորներին՝ մենք կարող ենք հաղթել բնական մարդուն և դառնալ սուրբ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Մոսիա 3.19 հատվածի հիմնական արտահայտությունը հետևյալն է. «[Հանեք] բնական մարդուն ու [դարձեք] սուրբ՝ Հիսուս Քրիստոսի Քավությամբ»:

Ուսանողներին այս սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը մտապահելու որևէ եղանակ առաջարկեք: Հետևյալ վարժությունը դա անելու եղանակներից մեկն է:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք այսպիսի մի եռանկյուն: Մոսիա 3.19 հատվածի հղումը և հիմնական արտահայտությունը բաժանեք չորս մասի: Չորս մասերը գրեք ձեր եռանկյան ներսում: Օրինակ՝ ձեր պատկերածի վերևի հատվածում կարող եք գրել «Մոսիա 3.19», երկրորդ հատվածում՝ «[Հանեք] բնական մարդուն» և այդպես շարունակ: Փորձեք մտապահել ամբողջական արտահայտությունը՝ ձեր պատկերի վրա վերևից ներքև տեղափոխվելով այնքան, մինչև առանց նայելու անգիր ասեք արտահայտությունը:

Նկար
պարզ սև ու սպիտակ եռանկյուն՝ չորս բաժիններով

Ուսանողներին հանձնարարեք փորձել բացատրել վարդապետությունն իրենց բառերով: Ուսանողներին օգնելու համար կարող եք օգտագործել հետևյալ գաղափարը կամ մեկ ուրիշը:

Պատկերացրեք, որ ձեր ծխի կամ ճյուղի տարրական դասարանում անցկացնում եք դաս Մոսիա 3.19 հատվածի մասին: Փոքր երեխաների խմբին ինչպե՞ս կբացատրեիք վարդապետության սերտման այս հատվածի ուղերձը: Ձեր սեփական բառերով գրեք համառոտ մի պարբերություն, որում բացատրում եք Մոսիա 3.19 հատվածի վարդապետությունը:

Բացատրությունները գրելու համար ուսանողներին կարող եք բաժանել զույգերի: Պատրաստակամ ուսանողներին կարող եք առաջարկել ամբողջ դասարանի համար կարդալ իրենց բացատրությունները:

Գործնական կիրառում

Ուսանողներին հանձնարարեք կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Դա անելու տարբերակներից մեկն այն է, որ մի քանի ուսանողի առաջարկեք գրատախտակին պատկերել խորհրդանիշներ կամ պարզ պատկերներ, որոնք ներկայացնում են երեք սկզբունքներից յուրաքանչյուրը: Փորձեք վարժությունը կառուցել այնպես, որ այն դասաժամից ընդամենը մի քանի րոպե խլի:

Ուսանողներին տրամադրեք նմանատիպ մի սցենար, որպեսզի օգնեք նրանց վարժվել օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու բոլոր երեք սկզբունքները:

Թովիյան երկար տարիներ տանջվում էր, որ կարողանար կառավարել իր բնավորությունը: Նա հաճախ բարկանում է իր քույր ու եղբայրների, ծնողների վրա և բարձրացնում է ձայնը: Նա նաև դժվարություններ ունի դպրոցում այլ աշակերտների հետ լավ հարաբերություններ հաստատելու հարցում: Մի օր, երբ ծնողների հետ խոսում է իր դյուրագրգիռ բնավորության մասին, բացականչում է. «Ես կուզենայի, որ ավելի համբերատար մարդ լինեի, բայց ինձ չի թվում, որ կկարողանամ: Ես պարզապես այդպիսի՛ն եմ»:

Այս սցենարը կարող եք հարմարեցնել՝ համապատասխանեցնելով ձեր ուսանողների կարիքներին: Կարող եք սցենարի դյուրագրգիռ բնավորությունը փոխարինել մեկ այլ բացասական վարքագծով, օրինակ՝ ծուլությամբ, անհարգալից խոսելաձևով կամ անգթությամբ: Որպես մեկ այլ տարբերակ՝ ուսանողները կարող են բնական մարդու վարքագծերը թվարկել գրատախտակին: Հետո ուսանողները կարող են ընտրել վարքագծերից մեկը և հարմարեցնել սցենարը՝ ներառելով այդ վարքագիծը:

  • Այս իրավիճակում օգնելու համար ինչպե՞ս կօգտագործեիք Մոսիա 3.19 հատվածի ուսմունքները և հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները:

Հնարավորություն տվեք ուսանողներին քննարկել, թե հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրը և Մոսիա 3.19 հատվածում ուսուցանվող վարդապետությունը ինչպես կարող են օգնել այս իրավիճակում: Ուսանողները կարող են անել դա միասին՝ ամբողջ դասարանով կամ փոքր խմբերով:

Եթե ուսանողներին անհրաժեշտ է ավելի մեծ չափով ուղղորդում, ստորև ներկայացվում են հարցերի տեսակների օրինակներ, որոնք կարող եք տալ նրանց որպես այս քննարկման մաս:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Ըստ ձեզ՝ Մոսիա 3.19 հատվածի ուսմունքներն ինչպես կարող են օգնել այս իրավիճակում:

  • Ի՞նչ այլ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ կան, որոնք, ըստ ձեզ, կարող են օգտակար լինել:

Ստորև ներկայացվող հարցի քննարկման ժամանակ ուսանողներին կարող եք հիշեցնել նախորդ դասում ուսումնասիրած խաչաձև հղումների մասին: Կամ կարող եք կիսվել նախորդ դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի մի քանի կամ բոլոր հայտարարություններով:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ եղանակներով կարող եք այս խնդիրը դիտարկել հավերժության հեռանկարով:

  • Ինչպե՞ս կարող է օգտակար լինել հիշել Տիրոջ նպատակները, որոնք մեզ թույլ են տալիս ապրել մեղսավոր աշխարհում:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, որը կարող է փոխել այս իրավիճակը:

Գործեք հավատքով

  • Այս իրավիճակում հավատքով գործելու ի՞նչ եղանակներ կան:

Վարդապետության սերտման կրկնություն

Կարող եք այս դասից հետո անցկացվող որևէ դասի ժամանակ օգտագործել ստորև ներկայացվող կրկնության վարժությունը: Գրատախտակին դասի եռանկյան նման մի եռանկյուն գծեք: Սկսելով վերևից՝ ուսանողներին առաջարկեք եռանկյան յուրաքանչյուր մակարդակը լրացնել Մոսիա 3.19 հատվածի սուրբ գրության հիմնական արտահայտությամբ. «[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով»: Այս գործընթացը կրկնեք մի քանի անգամ, մինչև ուսանողները կարողանան անգիր ասել այն: