Սեմինարիա
Մոսիա 2.19–41. «Օրհնված բոլոր բաներում»


«Մոսիա 2.19–41. «Օրհնված բոլոր բաներում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 2.19–41», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 2.19–41

«Օրհնված բոլոր բաներում»

Նկար
երիտասարդները ծիծաղում են

Ի՞նչ եք պատրաստ անել՝ անվերջ երջանկություն ստանալու համար: Բենիամին թագավորն իր ժողովրդին առաջարկեց այդ երջանկությունը փնտրել արդարակյաց ապրելու և Աստծուն նվիրվելու միջոցով: Այս դասը կարող է օգնել ձեզ գտնել «օրհնված և երջանիկ վիճակը նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները» (Մոսիա 24.1):

Ստեղծեք ակտիվ ուսումնական միջավայր: Օգնելով ուսանողներին ակտիվորեն մասնակցել դասին՝ կօգնեք նրանց ավելի խորությամբ սովորել: Կարող եք կազմակերպել ուսումնական անկյուններ, որպեսզի հնարավորություն ունենաք բաժանել մեծ բովանդակությամբ ուսումնական նյութը և հնարավորություն տաք ուսանողներին ինքնուրույն մոտեցում ցուցաբերել ուսմանը: Երբ ուսանողներն ընտրեն ու շրջեն անկյուններով, ուշադրություն դարձրեք, թե ում է անհատական օգնություն անհրաժեշտ: Հետևեք, որ դասաժամն արդյունավետ օգտագործվի:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին կարելի է առաջարկել ավարտել հետևյալ նախադասությունը և պատրաստվել քննարկելու իրենց պատասխանը. «Իրական և հարատև երջանկություն գտնում են, երբ …»

Հնարավոր ուսումնական վարժություն

Օրհնություններդ հաշվիր

Երգեք «Օրհնություններդ հաշվիր» երգը կամ կարդացեք երգի բառերը (Հիմներ, թիվ 241) կամ էլ դիտեք հետևյալ տեսանյութը: Մտածեք բառերի և ձեր կյանքի հետ դրանց առնչության մասին:

Ուսանողները կարող են անհատապես իրենց օրագրերում կամ դասարանով գրատախտակին թվարկել իրենց օրհնությունները: Առաջարկեք նրանց կիսվել, թե ինչ նկատեցին կամ ինչ սովորեցին իրենց օրհնությունները թվարկելիս:

Ծառայության մասին ուսուցանելուց հետո Բենիամին թագավորը նեփիացիներին առաջարկեց մտածել, թե ինչպես են փնտրում և ստանում Երկնային Հոր օրհնությունները: Այսօր ուսումնասիրելիս խորհեք, թե ինչպես է Տերն արդեն օրհնել ձեզ Նրա պատվիրանները պահելու ձեր ձգտման համար:

Կարող եք ուսանողներին բաժանել երեք հոգուց բաղկացած խմբերի: Խմբի յուրաքանչյուր անդամի հանձնարարեք ստորև ներկայացվող հարցերը, որպեսզի խորհեն դրանց շուրջ, երբ խմբով կարդան հետևյալ հատվածները: Հետո ուսանողներին առաջարկեք խմբով քննարկել այն, ինչ գտել են:

Կարդացեք Մոսիա 2.19–25 հատվածները և փնտրեք պատասխաններ հետևյալ հարցերից ցանկացածին․

  • Աստված ի՞նչ եղանակներով օրհնեց նեփիացիներին: Կարող եք ընդգծել նրանց հետ ունեցած ձեր բոլոր ընդհանուր օրհնությունները:

  • Ի՞նչ է անում Աստված, երբ պահում ենք Նրա պատվիրանները: Որքա՞ն արագ է Նա անում դա:

  • Այդ հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Աստծո մասին:

Բենիամին թագավորն օգնեց նեփիացիներին ճանաչել իրենց օրհնությունները, որից հետո հայտարարեց, որ իր որդի Մոսիան նրանց նոր թագավորն է լինելու: Նա հիշեցրեց նրանց այն բազմաթիվ արարքների մասին, որոնցով մարդիկ կարող են կորցնել իրենց օրհնությունները՝ վեճեր, մեղսագործություն, խռովություն և Աստծո պատվիրանների խախտում: Նա նաև ուսուցանեց այդ արարքների հավերժական հետևանքների մասին և խոստում տվեց նրանց, ովքեր կպահեն պատվիրանները (տե՛ս Մոսիա 2.29–40):

Օրհնված և երջանիկ

Կարդացեք Մոսիա 2.41 հատվածը և փնտրեք Բենիամին թագավորի տված խոստումը:

Մոսիա 2.41-ը վարդապետության սերտման հատված է: Վարդապետության սերտման հատվածները նշեք աչքի ընկնող ձևով, որպեսզի հեշտությամբ գտնեք դրանք: Հաջորդ դասին հնարավորություն կունենաք կիրառելու այս հատվածում ուսուցանված վարդապետությունը որևէ հարցի կամ իրավիճակի համար:

  • Հատված 41-ը ինչպե՞ս կարող եք ամփոփել՝ որպես ճշմարտության սկզբունք:

Մոսիա 2.41 հատվածում տրված խոստումներից մեկը հետևյալն է. եթե պահենք Աստծո պատվիրանները, Աստված կօրհնի մեզ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր բաներում: Սակայն, եթե առանձին ուսումնասիրենք յուրաքանչյուր արտահայտություն, շատ ավելին կարող ենք իմանալ այդ հատվածից:

Աշխարհիկ օրհնություններ կարող են լինել, օրինակ՝ ֆիզիկական առողջությունը, բարգավաճումը կամ մահկանացու կյանքի հետ կապված այլ օրհնություններ: Հոգևոր օրհնություններն այն բաներն են, որոնք հավերժական են: Դրանք կարող են լինել մեր վկայությունը, մեր հարաբերությունն Աստծո և մեր ընտանիքի հետ, մեղքերի ներումը, ուղղորդումը Սուրբ Հոգու միջոցով և այլն:

Հետևյալ վարժությունները կարելի է բաժանել որպես ուսումնական անկյունների նյութ: Ուսանողները կարող են օգտագործել տրված նյութերը և ինքնուրույն կամ փոքր խմբերով աշխատել այս կամ այն վարժության վրա: Կարող եք դասարանով կատարել Ա վարժությունը, որպեսզի ցույց տաք, թե ինչ է ակնկալվում ուսանողներից:

Նրանց օրհնված և երջանիկ վիճակը, ովքեր պահում են Աստծո պատվիրանները

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «Մոսիա 2.19–41. «Օրհնված բոլոր բաներում»

Վարժություն Ա. «Խորհեք նրանց օրհնված և երջանիկ վիճակի մասին, ովքեր պահում են Աստծո պատվիրանները

… Նրանք օրհնված են բոլոր բաներում՝ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր»:

Վերանայեք դասի սկզբում ձեր կազմած օրհնությունների ցուցակը: Ավելացրեք լրացուցիչ օրհնություններ, որոնք կարող են մտքին գալ: Ընդգծեք այն օրհնությունները, որոնք ավելի աշխարհիկ են և շրջանի մեջ առեք այն օրհնությունները, որոնք ավելի հոգևոր են: Հնարավոր է նկատեք, որ մի քանիսը համապատասխանում են երկու անվանակարգերին:

  • Ձեր կյանքում ի՞նչ ապացույց եք տեսնում, որ Մոսիա 2.41 հատվածի այս պնդումը ճշմարիտ է:

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 130.20–21 հատվածները: Ի՞նչ եք սովորում պատվիրանները պահելու և Աստծո օրհնություններն ստանալու միջև եղած կապի մասին: Ցանկության դեպքում կարող եք խաչաձև հղում կատարել Մոսիա 2.41 հատվածին կամ կապել այդ հատվածները:

  • Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն ինչո՞ւ է օրհնում մեզ թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր օրհնություններով: Ի՞նչ է սա ուսուցանում Նրա մասին:


Վարժություն Բ. «Եթե նրանք հավատարիմ համբերում են մինչև վերջ, նրանք ընդունվում են երկնքում, որի շնորհիվ նրանք կարողանում են բնակվել Աստծո հետ՝ երբեք չվերջացող երջանկության վիճակում»

Այս նախադասությունը գրեք ձեր օրագրի որևէ դատարկ էջի կենտրոնում և շուրջը նշումներ կատարելու տեղ թողեք: Շրջանի մեջ վերցրեք նախադասության այն բառերը կամ արտահայտությունները, որոնք կարևոր են ձեզ համար: Շրջանի մեջ վերցրած յուրաքանչյուր բառի կամ արտահայտության համար նշումների ամպ նկարեք և գրեք մի սահմանում, դրա հետ կապված սուրբ գրության հատվածները կամ ձեր ունեցած ցանկացած այլ գաղափար:

Օրինակ՝ եթե շրջանի մեջ եք վերցրել «ընդունվում են երկնքում» արտահայտությունը, դրա հետ կապված նշումների ամպը կարող է այսպիսի մի միտք ներառել. «Լինել ընդունված նշանակում է, որ ինչ-որ մեկն այնտեղ սպասում է ինձ: Հիսուսն ուսուցանել է, որ պետք է տեղ պատրաստի մեզ համար երկնքում և հետո մեզ ընդունի այնտեղ (տես Հովհաննես 14.2–3): Իմ սիրելի երկնային ծնողները և Հիսուս Քրիստոսն այնտեղ են և կընդունեն ինձ, եթե հավատարիմ մնամ»:

Շրջանի մեջ վերցրած յուրաքանչյուր բառի կամ արտահայտության համար լրացրեք նշումների ամպը: Ուշադրություն դարձրեք ձեր մտքին եկող հարցերին կամ տպավորություններին:

  • Այս վարժությունը կատարելիս ի՞նչ գաղափարներ ունեցաք:

  • Այդ գաղափարներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ ձեր կյանքում այս պահին:


Վարժություն Գ. «Օ՜ հիշե՛ք, հիշեք, որ այս բաները ճշմարիտ են. քանզի Տեր Աստված է ասել դրանք»

  • Որո՞նք են այն բաները, որ կարելի է հեշտությամբ հիշել: Որո՞նք են ավելի դժվար հիշվողները:

Հիշեք, թե ինչ սովորեցիք Աստծո մասին Մոսիա 2 գլուխն ուսումնասիրելիս: Կարդացեք Մոսիա 2.22 հատվածը՝ փնտրելով հավերժական ճշմարտություններ Աստծո մասին:

  • Ի՞նչ գիտեք Աստծո մասին, որը կարող է օգնել ձեզ վստահել Նրա խոստումներին և պահել Նրա պատվիրանները:

  • Ի՞նչ կարող եք անել՝ Նրա մասին սա հիշելու համար:

Դասն ավարտեք՝ առաջարկելով ուսանողներին քննարկել, թե ինչ են զգացել և սովորել ուսումնասիրելիս: Խրախուսեք նրանց փնտրել Տիրոջ օրհնությունները հավատարիմ հնազանդության և ապաշխարության միջոցով: