Սեմինարիա
Մոսիա 1. «Եթե չլինեին այս թիթեղները»


«Մոսիա 1. «Եթե չլինեին այս թիթեղները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 1» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 1

«Եթե չլինեին այս թիթեղները»

Նկար
պատանին կարդում է սուրբ գրություններ

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սուրբ գրությունները Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կյանքի ընթացքում պահպանելու հարցում: Բենիամին թագավորն իր որդիներին ուսուցանում էր սուրբ գրությունների կարևոր դերն իրենց հավատքում: Այս դասը կօգնի ձեզ մեծացնել սուրբ գրություններն ուսումնասիրելու ձեր ցանկությունը:

Խրախուսեք ամեն օր սուրբ գրությունների ուսումնասիրության սովորությունը: Քիչ գործոններ կան, որոնք ուսանողների կյանքում ավելի զորեղ ու երկարատև բարի ազդեցություն կգործեն, քան այն, որ օգնեք ուսանողներին սովորել սիրել սուրբ գրությունները և ամեն օր ուսումնասիրել դրանք: Դա անելու եղանակներից մեկն է՝ առաջարկել ուսանողներին ընթերցանության նպատակ սահմանել և ամեն օր ուսումնասիրության անձնական ծրագիր կազմել:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կատարել սուրբ գրությունների անձնական ուսումնասիրություն և խորհել, թե ինչպես է դա ազդում իրենց վրա, հատկապես՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած զգացողությունների և վստահության վրա:

Հնարավոր ուսումնական վարժություն

Ի՞նչն է կարևոր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի համար

Կարող եք ցույց տալ Մորմոնի Գրքի և մյուս սուրբ գրությունների մեկ օրինակ, հետո մի կողմ դնել դրանք և հարցնել հետևյալը.

  • Ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքն առանց Մորմոնի Գրքի և մյուս սուրբ գրությունների:

Այս հարցի մասին մտածելիս կօգնի «Սուրբ գրությունների ժառանգությունը» տեսանյութի 0:00-5:36 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց մտքերով: Կարող եք կրկնել տեսանյութի հարցը՝ անդրադառնալով նրանց, ովքեր սուրբ գրությունների համար զոհաբերություն էին կատարել. «Ի՞նչ գիտեին նրանք սուրբ գրությունների կարևորության մասին, որ մենք նույնպես պետք է իմանանք»:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ կամ պատասխանեք դրանց ձեր օրագրում.

Եթե ուսանողները պատասխանները գրեն իրենց օրագրերում, նրանց համար օգտակար կլինի, որ դասի ընթացքում ավելի ուշ կամ տարվա մեջ կրկին անդրադառնան իրենց պատասխաններին:

  • Ի՞նչ եք կարծում սուրբ գրությունների մասին: Ինչո՞ւ:

  • Եթե հաջորդ մի քանի տարիների ընթացքում շարունակեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր ներկայիս սովորությունները, ինչ եք կարծում, դա ի՞նչ ազդեցություն կթողնի ձեր վրա:

  • Եթե ներկայումս սուրբ գրությունների ուսումնասիրության սովորություն չունեք, դուք ի՞նչ պետք է հասկանաք կամ զգաք, որպեսզի սկսեք ուսումնասիրել սուրբ գրությունները:

Այս դասի ընթացքում շարունակեք մտածել այդ հարցերի մասին: Դուք կկարդաք սուրբ գրությունների մասին Բենիամին թագավորի՝ իր որդիներին ուղղված խորհուրդը: Փորձեք Սուրբ Հոգու միջոցով սովորել, թե սուրբ գրություններն ինչպես կարող են օրհնել ձեր կյանքը:

Բենիամին թագավորի խորհուրդը

Բենիամին թագավորի հայրը՝ Մոսիան, Տիրոջից նախազգուշացում էր ստացել, որ իր ժողովուրդը պետք է հեռանա հայրենիքից: Երբ նրանք հնազանդվեցին, հայտնաբերեցին Զարահեմլայի ժողովրդին (տես Օմնի 1.12–19): Մարդկանց այս երկու խմբին միավորեց Մոսիան, որը թագավոր կարգվեց, իսկ Բենիամինը թագավոր դարձավ հորից հետո: Նախքան ուսումնասիրելը, թե ինչ էր ուսուցանել Բենիամին թագավորն իր որդիներին, օգտակար կլինի խորությամբ իմանալ նրա մասին:

Կարդացեք Մորմոնի խոսքերը 1.12–18 և Մոսիա 1.1 հատվածները և գտեք, թե ինչ դժվարությունների էր հանդիպել Բենիամին թագավորը և ինչով է տպավորում ձեզ:

  • Ի՞նչ գտաք:

    Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել տարբեր մտքերով և գաղափարներով:

  • Ինչո՞ւ կցանկանայիք հետևել Բենիամին թագավորի խորհրդին:

Կարդացեք Մոսիա 1.2–7 հատվածը և գտեք, թե Բենիամին թագավորն իր որդիներին ինչ էր ուսուցանել սուրբ գրությունների մասին: Օգտակար կլինի իմանալ, որ «Աստծո խորհուրդները հոգևոր ճշմարտություններ են, որոնք տրվում են միայն հայտնությամբ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Աստծո խորհուրդները», scriptures.ChurchofJesusChrist.org): Եթե կցանկանաք տեսնել Բենիամին թագավորի խոսքերը ներկայացնող տեսանյութ, դիտեք «Սուրբ գրությունների ժառանգությունը» տեսանյութի 5:40-6:20 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org):

  • Ի՞նչ սովորեցիք Բենիամին թագավորից սուրբ գրությունների մասին:

Գրատախտակին գրեք ուսանողների պատասխանները: Եթե նրանք չեն կիսվել ստորև ներկայացվող սկզբունքներով, կարող եք ավելացնել դրանք:

Ահա մի քանի սկզբունք, որ կարող ենք սովորել Բենիամին թագավորից.

  • Եթե մենք հետևողականորեն և ջանասիրաբար չուսումնասիրենք սուրբ գրությունները, կարող ենք աստիճանաբար կորցնել մեր հավատքը:

  • Մենք կշահենք սուրբ գրությունները ջանասիրաբար ուսումնասիրելով:

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ կարող ենք աստիճանաբար կորցնել մեր հավատքը, եթե չուսումնասիրենք սուրբ գրությունները:

Տերը խոստացել է օրհնել մեզ տարբեր ձևերով, երբ կարդանք սուրբ գրությունները: Ուսումնասիրեք ստորև ներկայացվող հատվածներից մի քանիսը և գտեք այդ օրհնություններից մի քանիսը.

Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

  • Այս օրհնություններից որո՞նք եք ամենաշատը ցանկանում ձեր կյանքում:

  • Այս օրհնություններն ինչպե՞ս կմեծացնեն մեր հավատքը Տիրոջ և Նրա ավետարանի հանդեպ:

Սուրբ գրությունները և մեր հավատքը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

Բոլոր սուրբ գրությունների կենտրոնական նպատակը մեր հոգիները Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով լցնելն է. հավատք առ այն, որ Նրանք գոյություն ունեն, հավատք մեր անմահության և հավերժական կյանքի Հոր ծրագրի նկատմամբ, հավատք Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության նկատմամբ, որը կենդանացնում է երջանկության այս ծրագիրը, հավատք՝ դարձնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր կյանքի ուղին, և հավատք՝ ճանաչելու «միայն ճշմարիտ Աստված. և նորան, որ [Նա] ուղարկեց՝ Հիսուսին Քրիստոսին» (Հովհաննես 17.3) (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սուրբ գրությունների օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010թ., 34):

  1. Գրեք սուրբ գրությունների այն երկու կամ երեք հատվածների հղումները, որոնք մեծ ազդեցություն են գործել ձեր և ձեր վկայության վրա, հատկապես՝ Հիսուս Քրիստոսի կամ Երկնային Հոր մասին: Այս սուրբ գրություններն ինչպե՞ս օգնեցին ձեզ: Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե երբեք կարդացած չլինեիք այդ հատվածները:

  2. Հինգ րոպե ուսումնասիրեք ձեր սուրբ գրությունները: Փնտրեք բոլոր այն ճշմարտությունները, որոնք կարող են օգնել ձեզ պահպանել հավատքը Տիրոջ և Նրա ավետարանի հանդեպ: Ուշադրություն դարձրեք բոլոր այն զգացողություններին, որոնք նույնպես կարող են օգնել: Գրեք ձեր փորձառության մասին:

  3. Գրեք կամ խոսեք մեկի հետ, ով ձեր կարծիքով, չափազանց հավատարիմ է Տեր Հիսուս Քրիստոսին: Այդ մարդուն հարցրեք, թե սուրբ գրություններն ինչ դեր ունեն նրա հավատքը պահպանելու հարցում:

  4. Դիտեք հետևյալ տեսանյութերից մեկը և փնտրեք օրինակներ, թե սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպես կարող է օրհնել մեր կյանքը և մեծացնել Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը: Բոլոր տեսանյութերը հասանելի են այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել իրենց մտքերով կամ փորձառությամբ: Դասընկերների գաղափարներն ու վկայությունները լսելը կարող է զորեղ փորձառություն լինել: Կարող եք կիսվել նաև ձեր սեփական մտքերով ու վկայությամբ:

Սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունը

Մտածեք սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության շուրջ: Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքն ինչպե՞ս է աճում, երբ դուք ջանասիրաբար ուսումնասիրում եք Աստծո խոսքը: Կա՞ որևէ բան, որն ըստ ձեզ, Տերը կցանակար, որ անեիք ձեր ուսումնասիրությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: Ձեր օրագրում կարող եք գրել ձեր ունեցած ցանկացած նպատակ:

Արդյունավետ կլինի, եթե հարցնեք՝ արդյոք կան ուսանողներ, որոնք պատրաստ են կիսվել ուսումնասիրության իրենց նպատակներով: