Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 5. Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները


«Վարդապետության սերտման կրկնություն 5. Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 5», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 5

Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները

Նկար
աղջիկը կարդում է սուրբ գրություններ

Սուրբ գրությունների հատվածները և դրանց ուսուցանած ճշմարտությունների մտապահումը կարող է օրհնել ձեզ բազմաթիվ ձևերով: Այս դասը կօգնի ձեզ մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածների համար:

Օգտվեք վարդապետության սերտման կրկնության վարժություններից: Վարդապետության սերտման կրկնության վարժությունների նպատակներից մեկն է՝ օգնել ուսանողներին մտապահել սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները: Այդ վարժությունները պարբերաբար կատարելը կարող է օգնել ուսանողներին մտապահել յուրաքանչյուր արտահայտություն: Կարող եք խրախուսել ձեր ուսանողներին շարունակել ուսումնասիրել վարդապետության սերտման հատվածները դասից դուրս:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել, թե ինչ եղանակներով են ամեն օր հիշում Հիսուս Քրիստոսին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս ուսուցանվելու է սեմինարիայի ընթացքում:

Հիշել

Նախքան երեց Գոնգի հայտարարությամբ կիսվելը՝ ուսանողներին առաջարկեք զույգերով կամ փոքր խմբերով կարճ քննարկել հետևյալ հարցը:

  • Ի՞նչն է, որն ըստ ձեզ, միշտ կհիշեք: Ինչո՞ւ։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիթ Վ. Գոնգն ուսուցանել է, որ «մեր Փրկիչը մեզ հրավիրում է մշտապես հիշել Նրան այնպես, ինչպես Նա է հիշում մեզ» («Մշտապես հիշեք Նրան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016թ., 110):

Դասի այս հատվածում ուսանողներին առաջարկեք կիսվել, թե պատրաստվածության վարժությունը կատարելիս ինչ գաղափարներ են ունեցել:

  • Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն ինչո՞ւ է ցանկանում, որ միշտ հիշենք Իր Որդու մասին:

  • Ի՞նչ եղանակներով եք կարողացել ամեն օր հիշել Հիսուս Քրիստոսին:

  • Փրկչին և Նրա բոլոր գործերը հիշելը ինչպե՞ս է օրհնություն եղել ձեր կյանքում:

Հիսուս Քրիստոսին հիշելու կարևոր եղանակներից մեկն է՝ մտապահել սուրբ գրություններում բերված Նրա ուսմունքները: Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք մտապահել ստորև բերված աղյուսակի վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումներից և հիմնական արտահայտություններից մի քանիսը: Մտապահելիս խորհեք, թե այս հղումները և հիմնական արտահայտությունները հիշելը ինչպես կարող է օգնել ձեզ ամեն օր հիշել Հիսուս Քրիստոսին:

Կարող եք նշել այդ հատվածները և դրանց հիմնական արտահայտությունները, եթե մինչև հիմա դա չեք արել:

Խառնեք և համապատասխանեցրեք

Ցուցադրեք հետևյալ աղյուսակը, երբ ուսանողները, հետևելով ստորև ներկայացված ցուցումների քայլ 1-ին, թղթի վրա գրում են սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները:

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրությունների հղումներ

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 18.8–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Հաշվի առնելով դասի ժամանակը՝ որոշեք, թե վարդապետության սերտման քանի հղում և հիմնական արտահայտություն կարող եք առաջարկել ուսանողներին մտապահել այս դասի ընթացքում: Ստորև ներկայացված է մտապահելու մեկ եղանակ: Ըստ ցանկության՝ օգտագործեք մտապահելու այլ եղանակներ: Եթե այս վարժությունը դասարանով միասին չեն կատարել, ցուցադրեք կամ ուսանողներին այլ ձևով տրամադրեք ստորև ներկայացվող ցուցումները:

Առանձնացրեք չորս հատված, որոնք կարծում եք, որ ամենաշատը կօգնեն ձեզ այժմ ձեր կյանքում հիշել Հիսուս Քրիստոսին և մտածեք, թե ինչու եք այդպես կարծում: Այնուհետև կատարեք հետևյալ վարժությունը: Կարող եք փոխարենը նման վարժություն կատարել Վարդապետության սերտման բջջային հավելվածով:

  1. Վերցրեք մի թուղթ և կտրեք չորս հավասար թերթիկների: Վարդապետության սերտման ձեր ընտրած հատվածներից յուրաքանչյուրի համար կատարեք հետևյալը.

    1. Յուրաքանչյուր թերթիկի վրա գրեք սուրբ գրությունների հղումը և դրա հետ կապված հիմնական արտահայտությունը:

    2. Կտրեք արտահայտության մասը՝ առանձնացնելով այն հղումից, ինչպես ցուցադրված է ներքևի օրինակում (կտրեք «/» նշանի տեղում).

      2 Նեփի 26.33 / «Բոլորը նույնն են Աստծո համար»:

    Այլևս մի ցուցադրեք վարդապետության սերտման հղումներով և հիմնական արտահայտություններով աղյուսակը, մինչև ուսանողները կատարեն մնացած ցուցումները:

  2. Երբ սուրբ գրությունների հղումներով և հիմնական արտահայտություններով չորս թերթիկները պատրաստ լինեն, թերթիկները հավաքեք մեկ տեղում և խառնեք:

  3. Փորձեք գտնել սուրբ գրության յուրաքանչյուր հղման համապատասխան արտահայտությունը և միավորել՝ չօգտվելով ոչ մի բանից: Կարող եք կատարել սա երկու կամ երեք անգամ: Կարող եք ժամանակ պահել և ամեն անգամ ավելի արագ դասավորել:

  4. Դժվարացրեք վարժությունը՝ կտրելով արտահայտությունները, ինչպես ցուցադրված է ներքևի օրինակում.

    2 Նեփի 28.30 / Աստված «կտա մարդկանց զավակներին՝ / տող առ տող, / ցուցում առ ցուցում»:

    2 Նեփի 32.3 / «Սնվեք / Քրիստոսի խոսքերով. / քանզի ահա, / Քրիստոսի խոսքերը / կասեն ձեզ / բոլոր բաները, / որ դուք պետք է անեք»:

  5. Խառնեք թերթիկները և փորձեք դրանք ճիշտ դասավորել: Կարող եք բոլոր հղումներն ու արտահայտությունները միանգամից խառնել կամ տվյալ պահին մեկ հատվածի վրա աշխատել: Կարող եք կատարել սա երկու կամ երեք անգամ: Կարող եք ժամանակ պահել և ամեն անգամ ավելի արագ դասավորել:

  6. Եթե ավելի շատ ժամանակ ունեք, ընտրեք վարդապետության սերտման այլ հատվածներ ևս և կրկնեք գործողությունը:

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին առաջարկեք սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում պատասխանել ստորև ներկայացվող հարցերին, հետո կիսվել իրենց պատասխաններով դասընկերոջ հետ, փոքր խմբում կամ դասարանի հետ:

  • Վարդապետության սերտման սուրբ գրությունների ո՞ր հղումները և հիմնական արտահայտությունները մտապահեցիք:

  • Ըստ ձեզ՝ այդ հատվածներից ո՞րն է ձեզ համար ամենաօգտակարը այս պահին ձեր կյանքում: Ինչո՞ւ եք այդպես կարծում:

  • Հատվածները, որոնց վրա այսօր կենտրոնացաք, ինչպե՞ս կարող են օգնել ձեզ հիշել Հիսուս Քրիստոսին: