Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 4


«Վարդապետության սերտման կրկնություն 4», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 4», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 4

Կիրառեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները

Նկար
Մորմոնի Գրքի օրինակներ

Մենք կիրառում ենք սուրբ գրությունները մեր կյանքում՝ օգտագործելով դրանցում զետեղված վարդապետությունն ու սկզբունքները, որոնք կօգնեն մեզ ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ կիրառել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման տարբեր հատվածներում ուսուցանվող վարդապետությունը:

Խրախուսեք ուսանողներին վարժվել ավետարանական կյանքով ապրելուն: Երբ ուսանողները կիրառում են ավետարանը իրենց առօրյա կյանքում, ավելի հավանական է, որ նրանք կունենան երկարատև և խոր հոգևոր աճ: Կիսվեք օրինակներով, թե ինչպես եք կիրառել ավետարանի ճշմարտությունները, և արդյունքում ինչ օրհնություններ են եկել: Ուսանողներին պարբերաբար առաջարկեք կիրառել ճշմարտություններն իրենց կյանքում:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստել և ներկայացնել սուրբ գրությունների մի սիրելի հատված և պատմել, թե ինչու է այն իրենց սիրելի հատվածներից մեկը: Կարող եք խնդրել նրանց նշել, թե ինչպես է այն կիրառվում իրենց կյանքում: Օգտակար կլինի մի քանի ուսանողի առաջարկել պատրաստվել կիսվելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասի փոխարեն կարող է անհրաժեշտ լինել ուսուցանել վարդապետության սերտման որևէ հատվածին վերաբերող դաս: Ուսումնասիրեք ձեր շրջանի կամ տարածաշրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված ժամանակացույցը, որպեսզի հավաստիանաք, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման յուրաքանչյուր հատված ուսուցանվելու է այն ժամանակ, քանի դեռ ընթանում են սեմինարիայի դասերը:

Արդյո՞ք դա կփոխի կյանքը

Դասը կարող եք սկսել սուրբ գրությունների ձեր սիրած հատվածներից մեկը ներկայացնելով: Այնուհետև ուսանողներին ուղղեք ստորև ներկայացվող հարցերը.

  • Դուք ունե՞ք սուրբ գրությունների սիրած հատված: Ինչո՞ւ է այն սիրելի դարձել:

Հաճախ մեզ համար ամենամեծ նշանակությունն ունեցող հատվածները նրանք են, որոնք կիրառում ենք մեր իսկ կյանքում: Օրինակ՝ դրանք կարող են որևէ դժվար հարցի պատասխանել, դժվարին ժամանակահատվածում խաղաղություն բերել մեզ կամ օգնել մեզ մեր վկայությունը կառուցել:

Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ստորև ներկայացվող հայտարարությունը կամ դիտեք «Նախագահ Ռասսել Մ. Նելսոն. Սուրբ գրությունները մեզ ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին» տեսանյութը (0:59), որը հասանելի է այստեղ ChurchofJesusChrist.org:

Կարող ենք դիմել սուրբ գրություններին։ Նրանք մեզ սովորեցնում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, Նրա Քավության մեծության և մեր Հոր՝ երջանկության ու փրկագնման մեծ ծրագրի մասին: Ամեն օր Աստծո խոսքի մեջ ընկղմվելը շատ կարևոր է հոգևոր գոյատևման համար, հատկապես՝ աճող ընդվզման այս օրերին։ Երբ ամեն օր սնվենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը կասեն մեզ, թե ինչպես արձագանքենք այն դժվարություններին, որոնց երբևէ չենք մտածել, որ կբախվենք: (Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, «Լսի՛ր Նրան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020թ., 89)

  • Ի՞նչն է ամենաշատը տպավորել ձեզ նախագահ Նելսոնի հայտարարության մեջ:

Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Կիրառել սուրբ գրությունները նշանակում է, որ մենք առանձնացնում ենք սուրբ գրությունների այն հատվածները, որոնք համապատասխանում են մեր կարիքներին, ապա կիրառում ենք այն, ինչ այդ հատվածներն ուսուցանում են մեզ: Այս գործընթացը հասկանալու համար կարդացեք ստորև ներկայացվող պատմությունները.

Ստորև ներկայացվող պատմություններն օգտագործելու փոխարեն կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի: Նրանց խնդրեք թերթիկի վրա գրել երիտասարդների շրջանում տարածված երկուսից երեք խնդիր: Այնուհետև առաջարկեք ուսանողներին թերթիկները փոխանակել մյուս խմբի հետ:

  • Գիլերմոն պետք է դժվար որոշում կայացնի և վախենում է, որ կարող է սխալ ընտրություն կատարել:

  • Մեգին բոլոր ուժերը գործադրում է որոշակի պատվիրան պահելու համար:

Կարդացեք Մորմոնի Գրքի վարդապետության սերտման սուրբ գրությունների ստորև ներկայացվող հղումները և հիմնական արտահայտությունները: Փնտրեք այն հատվածները, որոնք, ըստ ձեզ, կարող են կիրառվել Գիլերմոյի կամ Մեգիի դեպքում: Եթե կարծում եք, որ որևէ հատուկ հատված կարող է օգնել, անպայման կարդացեք ամբողջ հատվածը, այլ ոչ պարզապես ստորև ներկայացվող սուրբ գրության հիմնական արտահայտությունը:

Եթե ուսանողները մյուս խմբի հետ փոխանակվել են թերթիկով, կարող են փնտրել ստորև ներկայացվող աղյուսակի հատվածները, որոնք կօգնեն մեկին, ով խնդիրների ու դժվարությունների է բախվել: Երբ ուսանողներն աշխատում են այս վարժության վրա, կարող եք ցուցադրել աղյուսակը:

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրությունների հղումներ

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 18.8-10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Սուրբ գրություններն ինչպե՞ս կարող են օգնել

Եթե ուսանողները ստորև ներկայացվող հարցերը տալու փոխարեն փոխանակվել են թերթիկներով, առաջարկեք նրանց թերթիկներով փոխանակված խմբի հետ կիսվել իրենց գտած հատվածներով:

  • Վարդապետության սերտման ո՞ր հատվածները կարող են օգնել Գիլերմոյին կամ Մեգիին: Ինչո՞ւ:

  • Գիլերմոն և Մեգին ի՞նչ կարող են անել այդ հատվածներում ուսուցանվող ճշմարտությունների արդյունքում:

Երբ ուսանողները կիսվում են, ընդգծեք, որ չկա միայն մեկ ճիշտ պատասխան. սուրբ գրություններից շատերը կարող են օգնել տարբեր ձևերով:

Կիրառենք սուրբ գրությունները մեր կյանքում

Խորհեք, թե ինչի կարիք կամ ինչ դժվարություններ ունեք: Հավանաբար ունեք օգնության կարիք դպրոցում, ձեր ծնողների կամ քույր ու եղբայրների հետ հարաբերության լավացման, ապաշխարելու համար Քրիստոսի հանդեպ ավելի մեծ հավատքի կամ համբերության կարիք: Ձեր օրագրում թվարկեք ձեր դժվարությունները կամ բարդությունները: Փորձեք ներառել այն ամենը, ինչ գալիս է ձեր մտքին:

Ընտրեք ձեր գրած կարիքներից կամ դժվարություններից մեկը:

Կարդացեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները և առանձնացրեք նրանք, որոնք կարող են անդրադառնալ ձեր կարիքներին, դժվարություններին կամ մարտահրավերներին: Վարդապետության սերտման շատ հատվածներ կարող են օգնել: Ուսումնասիրելիս փնտրեք Երկնային Հոր ուղղորդումը։

Ուսանողներին կարող են օգնել հետևյալ հուշումները կամ նման հայտարարությունները: Կարող եք ուսանողների համար գրատախտակին գրել հուշումները, որոնցից նրանք կընտրեն այն, ինչը կարող են օգտագործել:

  • Վարդապետության սերտման սուրբ գրությունների ո՞ր հիմնական արտահայտություններն ընտրեցիք:

    1. Այս հատվածը կարող է օգնել ինձ լուծել իմ խնդիրները, քանի որ …

    2. Այս հատվածն օգնում է ինձ հասկանալ կամ հետևել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, քանի որ …

    3. Ես հավատում եմ, որ այս հատվածներում նկարագրված ճշմարտություններով ապրելը կարող է երջանկություն բերել ինձ, քանի որ …

Դասն ավարտեք՝ շնորհակալություն հայտնելով ուսանողներին, հատկապես նրանց, ովքեր դասի սկզբում կիսվել էին իրենց համար կարևոր հատվածներով: