Սեմինարիա
2 Նեփի 6, 10. Իսրայելի հավաքումը


«2 Նեփի 6, 10. Իսրայելի հավաքումը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 6, 10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 610

Իսրայելի հավաքումը

Նկար
միսիոներները սեղմում են տղամարդու ձեռքը

Սուրբ գրություններում բերված շատ մարգարեություններ վերջին օրերի կամ այժմյան օրերի իրադարձությունների մասին են: Նեփիի եղբայր Հակոբը մեր օրերի և Իսրայելի հավաքման մասին մարգարեություններ է արել, որոնք կարող են օգնել մեզ հասկանալ մեր դերը Տիրոջ վերջին օրերի աշխատանքում: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի մեծ ցանկություն զգալ՝ Տիրոջ հետ մասնակցելու Իսրայելի վերջին օրերի հավաքմանը:

Ակտիվ ուսումնական միջավայրի ստեղծում Երբեմն նախընտրելի է խթանել ուսանողի մասնակցությունը և նրանց ուշադրությունը գրավել ֆիզիկական վարժություններով: Կարող եք ուսանողներին օգնել ներգրավվել դասին՝ թույլ տալով նրանց ազատ տեղաշարժվել: Օրինակ՝ ուսանողները կարող են փոխել նստատեղերը, գրել գրատախտակին, կանգնած որևէ սուրբ գրություն կարդալ կամ սուրբ գրությունը ներկայացնել դերախաղով:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստվել և կիսվել Իսրայելի հավաքմանը մասնակցելու փորձառություններով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կարևոր բաներ են տեղի ունենում

Կարող եք առանձին-առանձին ցուցադրել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունները՝ կարճատև դադար տալով, որպեսզի նախքան հաջորդին անցնելը ուսանողները կարողանան մտածել յուրաքանչյուր հայտարարության շուրջ:

Ստորև ներկայացվող դրվագները նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուղերձից են: Դրանք կարդալիս մտածեք մի քանի թեմաների մասին, որոնց անդրադարձել է նախագահ Նելսոնը:

  • «Այս պահին, այս երկրագնդում ավելի կարևոր ոչինչ չի կատարվում: … Ոչինչ չկա, որ ավելի մեծ նշանակություն ունենա: Բացարձակ ոչինչ» (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Ո. Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, 3-ը հունիսի, 2018թ.], ChurchofJesusChrist.org):

  • «Դա … ձեզ համար պետք է ամեն ինչ նշանակի» (Ռասսել Մ. Նելսոն, «Իսրայելի հույսը»):

  • «Դա է այն առաքելությունը, որի համար դուք ուղարկվել եք երկիր» (Ռասսել Մ. Նելսոն, «Իսրայելի հույսը»):

  • Ձեր կարծիքով, նախագահ Նելսոնն ի՞նչ թեմաների էր անդրադառնում այս հայտարարություններով:

Դուք գուցե գիտեք, որ նախագահ Նելսոնը խոսում էր Իսրայելի հավաքման մասին: Դիտեք «Իսրայելի հավաքումը» տեսանյութի 39:36–40:05 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք ստորև ներկայացվածը՝ նախագահ Նելսոնի ամբողջական հայտարարությանը ծանոթանալու համար:

Իմ սիրելի յուրահատուկ երիտասարդնե՛ր, դուք ուղարկվել եք երկիր այս որոշակի ժամանակահատվածում՝ աշխարհի պատմության ամենավճռական պահին, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը: Այս պահին, այս Երկրում ոչինչ չի կատարվում, որն ավելի կարևոր լինի, քան այդ։ Ոչինչ չկա, որ ավելի մեծ նշանակություն ունենա: Բացարձակապես ոչինչ:

Այս հավաքումը պետք է նշանակի ամեն ինչ ձեզ համար: Սա է այն առաքելությունը, որի համար դուք ուղարկվել եք երկիր: (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, 3 հունիսի, 2018թ.], ChurchofJesusChrist.org)

  • Ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ունեք նախագահ Նելսոնի հայտարարությունների մասին:

  • Ի՞նչ հարցեր ունեք Իսրայելի հավաքման վերաբերյալ:

Դիտարկեք ձեր մտքերը և զգացողությունները Իսրայելի հավաքմանը մասնակցելու վերաբերյալ, որը ներառում է՝ ավետարանի քարոզը երկրի վրա այժմ ապրող մարդկանց համար, և ընտանեկան պատմության ու տաճարային աշխատանքի կատարումը նրանց համար, ովքեր արդեն մահացել են, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան գալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Այս աշխատանքը որքանո՞վ է կարևոր ձեզ համար: Այսօր ուսումնասիրելու ընթացքում փնտրեք այն ուսմունքները, որոնք կարող են օգնել մեծացնել Տիրոջ հետ Իսրայելի հավաքմանը մասնակցելու ձեր պատրաստակամությունն ու կարողությունը:

Հակոբն ուսուցանում է Իսրայելի հավաքման մասին

Նեփին իր եղբայր Հակոբին հրավիրեց կիսվելու Հին Կտակարանի մարգարե Եսայիայի մի կարևոր մարգարեությամբ՝ վերջին օրերին Իսրայելի հավաքման մասին (տես 2 Նեփի 6.4–7):

Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել և հասկանալ իրենց կարդացած հատվածները, կարող եք ցուցադրել և կարդալ ստորև ներկայացվող սահմանումները և ցուցադրել դրոշ պատկերող մեկ կամ մի քանի նկար:

  • Հեթանոսներ. ինչպես օգտագործվում է սուրբ գրություններում, հեթանոս բառը մի քանի իմաստներ ունի: Եսայիայի մարգարեությունում (տես 2 Նեփի 6.5–7) հեթանոս բառի իմաստներից մեկը կարող է վերաբերել այն մարդկանց, որոնք ծագումով Իսրայելից չեն (տես Սուրբ գրություններ, «Հեթանոսներ», scriptures.ChurchofJesusChrist.org):

  • Դրոշ. «դրոշակ կամ խորհրդանշան, որի շուրջը մարդիկ հավաքվում են նպատակի կամ ինքնության միասնությամբ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Դրոշ», scriptures.ChurchofJesusChrist.org):

Նկար
Մորոնի զորավարը և Ազատության դրոշը
Նկար
Բարձրացրեք ձեր դրոշը

Այս սահմանումներն իմանալով՝ կարդացեք 2 Նեփի 6.5–7 հատվածը: Ձեր օրագրում թվարկեք Եսայիայի մարգարեության այն մանրամասները, որոնք կարևոր են թվում:

Անհրաժեշտության դեպքում ուսանողներին օգնեք սահմանել Եսայիայի մարգարեության այնպիսի կարևոր մանրամասներ, ինչպիսիք են.

  • Աստված է սահմանելու դրոշը:

  • Հեթանոսները իրենց գիրկն են առնելու Իսրայելի որդիներին ու դուստրերին և նրանց տանեն իրենց ուսերին:

  • Հեթանոս թագավորներն ու թագուհիները կերակրող մայրեր ու հայրեր են լինելու:

  • Եսայիայի մարգարեության մեջ ի՞նչ մանրամասներ գտաք, որոնք կարևոր են թվում:

  • Ուրիշ ի՞նչ հարցեր ունեք այս մարգարեության վերաբերյալ:

Թե՛ Նեփին, թե՛ Հակոբը մշակել են այս մարգարեությունն իրենց գրվածքներում: Փորձեք ավելին հասկանալ Եսայիայի մարգարեության մասին՝ կարդալով հետևյալ հատվածների խմբից առնվազն մեկը: Օգտակար կլինի նաև այդ հատվածները ներկայացնել 2 Նեփի 65–7 հատվածի հետ խաչաձև հղումով կամ կապել այդ հատվածի հետ:

Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի, որոնց մի կեսը կուսումնասիրի Նեփիի, մյուս կեսը՝ Հակոբի խոսքերը: Ապա ուսանողներին առաջարկեք ներկայացնել, թե ինչ սովորեցին իրենց ուսումնասիրած հատվածների մասին:

  • Ի՞նչ են ուսուցանում Նեփին կամ Հակոբն այդ հատվածներում, որոնք օգնում ձեզ ավելի լավ հասկանալ 2 Նեփի 6.5–7 հատվածը: Ի՞նչ նոր գաղափարներ ձեռք բերեցիք:

Ստորև ներկայացվող երեք հարցերը նախատեսված են օգնելու ուսանողներին՝ ավելի լավ հասկանալ իրենց կարդացած հատվածները: Եթե նրանք արդեն լավ են հասկանում հատվածը, կարող եք անցնել ստորև ներկայացված չորրորդ և հինգերորդ հարցերին:

  • Ըստ ձեզ՝ ո՞րն է այն «հրաշալի աշխատանքը», որը տեղի է ունենալու վերջին օրերին և «պետք է մեծ արժեք ունենա» շատ մարդկանց համար (1 Նեփի 22.8): Եթե ուսանողներին օգնություն է անհրաժեշտ՝ հասկանալու, թե որն է հրաշալի աշխատանքը, կարող եք մատնանշել տողատակի ծանոթագրությունը կամ բացատրել, որ այն վերաբերում է ավետարանի վերականգնմանը:

  • 1 Նեփի 22.12 հատվածի համաձայն՝ ի՞նչ է իմանալու ցրված Իսրայելի ժողովուրդը, երբ հավաքվի:

  • Ի՞նչ դեր են խաղալու հեթանոսների ազգերը վերջին օրերի Իսրայելի հավաքման գործում (տես 1 Նեփի 22.8–9, 2 Նեփի 10.8–9):

  • Այս ուսմունքներն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի և բոլոր մարդկանց հանդեպ Նրա ունեցած վերաբերմունքի մասին:

  • Ի՞նչ են դրանք օգնում ձեզ հասկանալ այն դերի մասին, որ դուք ունեք Իսրայելի հավաքման գործում:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել Եսայիայի մարգարեությունից և դասի սկզբում ներկայացված նախագահ Նելսոնի հայտարարությունից, այն է, որ որպես Փրկչի վերականգնված Եկեղեցու անդամներ մենք պատասխանատու ենք մասնակցել Տիրոջ կողմից վերջին օրերին Իսրայելի հավաքմանը:

  • Այս ճշմարտությունն ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ այն մասին, թե Տերն ինչ է զգում ձեր հանդեպ:

  • Ի՞նչ գիտեք Փրկչի մասին, որը մեծացնում է Նրա շուրջը հավաքվելու ձեր ցանկությունը: Սրանով ուրիշների հետ կիսվելն ինչպե՞ս կարող է մեծացնել Փրկչի շուրջը հավաքվելու նրանց ցանկությունը:

Կազմեք ծրագիր, որով կօգնեք Տիրոջը հավաքել Իսրայելը

Նախագահ Նելսոնը նկարագրել է, թե ինչ կարող ենք անել, որպեսզի օգնենք հավաքել Իսրայելը.

Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք անում, որն օգնում է ինչ-որ մեկին վարագույրի այս կամ այն կողմում Աստծո հետ ուխտեր կապելու և դրանք պահելու համար, … մենք օգնում ենք հավաքել Իսրայելը (Ռասսել Մ. Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր, 2020թ., 92–93):

  • Հիշելով նախագահ Նելսոնի հայտարարությունը՝ ի՞նչ հատուկ բաներ կարող եք անել, որպեսզի Տիրոջ հետ օգնեք ուրիշներին՝ գալ Նրա մոտ:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ օգնել եք ուրիշներին հավաքվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շուրջը կամ ավելի մոտենալ Նրանց:

Մտածեք, թե ինչպես կարող եք Տիրոջ հետ լիարժեք մասնակցություն ունենալ Իսրայելի հավաքման գործին:

Ժամանակ լինելու դեպքում կարող եք տրամադրել ստորև ներկայացվող մեկ կամ մի քանի նյութեր, որպեսզի օգնեք ուսանողներին մտածել առանձնահատուկ գաղափարների շուրջ:

  1. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ներկայացրել է Եկեղեցու երիտասարդների առաջարկած գաղափարներն այն մասին, թե ինչպես կարող են օգնել հավաքել Իսրայելը: Դիտեք «Իսրայելի հույսը» տեսանյութի 40:29–43:38 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  2. Այցելեք share.churchofjesuschrist.org:

  3. Դիտեք «Ընտանիքների հավաքույթ վարագույրի երկու կողմերում» տեսանյութը (3:22) ChurchofJesusChrist.org կայքում:

Կազմեք գործողությունների ծրագիր, թե ինչ կարող եք անել, որպեսզի հրավիրեք ուրիշներին՝ հավաքվելու Փրկչի շուրջը կամ այլ կերպ ասած՝ դարձի գալ դեպի Քրիստոսը՝ Նրա հետ ուխտեր կապելով և պահելով այդ ուխտերը: Անպայման ներառեք այն հատուկ քայլերը, որոնք կարող եք ձեռնարկել: Դա կօգնի ձեզ հավատքով գործել: Դա անելու ձևերից մեկն է՝ ավարտել հետևյալ նախադասությունները.

  • Օրվա ավարտին ես

  • Այս շաբաթվա մնացած մասը ես