Սեմինարիա
2 Նեփի 9.27–49. «Հոգևոր մտածելակերպով լինելը հավերժական կյանք է»


«2 Նեփի 9.27–49. «Հոգևոր մտածելակերպով լինելը հավերժական կյանք է», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 9.27–49», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 9.27–49

«Հոգևոր մտածելակերպով լինելը հավերժական կյանք է»

Նկար
երիտասարդ աղջիկները ժպտալով քայլում են

Որքա՞ն հաճախ եք մտածում այն մասին, թե ուր են տանելու ձեր գործողություններն ու մոտեցումները: Երբ Հակոբը հայտարարեց, որ Հիսուս Քրիստոսը բոլոր մարդկանց հեռացնում է Անկման ազդեցություններից, այնուհետև նախազգուշացրեց այն գործողությունների և մոտեցումների մասին, որոնք մեզ հեռացնում են Տիրոջից: Նա վկայեց Հիսուս Քրիստոսի և այն մասին, թե ինչ կարող ենք անել Նրա մոտ գալու և փրկվելու համար: Այս դասը կօգնի ձեզ խուսափել այնպիսի վարքագծից, որը դժբախտություն է բերում և ձեզ հեռացնում է Հիսուս Քրիստոսից:

Տալ հարցեր, որոնք ինքնաճանաչում են բերում Ինքնաճանաչումը և ինքնագնահատումը կարող է հրավիրել Սուրբ Հոգուն՝ օգնելու յուրաքանչյուր ուսանողի տեսնել իրերն «այնպես, ինչպես դրանք իրականում են և … կլինեն իրականում» (Հակոբ 4.13): Արդյունավետ ինքնագնահատումն օգնում է ուսանողներին հաշվի առնել ավետարանի ճշմարտությունների իրենց ներկայի ընկալումը և իրենց ցանկությունները կամ շարժառիթները:

Ուսանողի նախապատրաստություն. ուսանողներին առաջարկեք ուշադրություն դարձնել, թե այս և հաջորդ դասի միջև իրենց կատարած որ գործողությունները կարող են օգնել իրենց ավելի մոտ լինել Աստծուն, և որոնք կարող են հեռացնել Նրանից:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հեռացում Աստծուց

Նախքան դասը սենյակում որևէ տեղ կարող եք մեկ կամ մի քանի կոնֆետ թաքցնել (կամ մեկ այլ բան, որը գտնելուց ուսանողները կուրախանան): Մի քանի ուսանողի առաջարկեք որոնել առարկաները: Օգնեք՝ ասելով տաք է կամ ավելի տաք է, երբ ուսանողները մոտենան այն տեղին, որտեղ թաքցված են առարկաները, և օգտագործեք ցուրտ է կամ ավելի ցուրտ է բառերը, երբ նրանք հեռանան այդ տեղից: Կոնֆետը կամ այլ առարկաները գտնելուց հետո կարող եք տալ նմանատիպ հարցեր.

  • Հուշումներն ինչպե՞ս օգնեցին ձեզ գտնել առարկաները:

  • Մարդն ինչո՞ւ չի հետևի հուշումներին, որոնք նախատեսված են օգնելու նրան՝ մի օգտակար բան ստանալ:

Ուսանողներին առաջարկեք լուռ խորհել ստորև ներկայացվող պարբերության շուրջ.

Մտածեք ձեր կյանքի այնպիսի ժամանակների մասին, երբ զգացել եք, որ հատկապես մոտ եք Աստծուն, և այնպիսի ժամանակների մասին, երբ Նրանից հեռացած լինելու զգացողություն եք ունեցել: Ո՞ր գործողությունները կարող էին նման արդյունքի բերել:

  • Ի՞նչ գտաք:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչն օգնեց Հակոբին զգալ այն ճանապարհը, որը նա նկարագրում է 2 Նեփի 9.49 հատվածում:

Մտածեք ձեր սեփական կյանքի մասին և այն մասին, թե ներկայումս որքան մոտ եք ձեզ զգում Աստծուն: Երբ 2 Նեփի 9 գլխում մանրամասն ուսումնասիրեք Հակոբի քարոզը, փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին:

«Ականջ արեք իմ խոսքերին»

Երբ Հակոբն ավարտեց Հիսուս Քրիստոսի դերի մասին ուսուցումը, որով Նա մեզ օգնում է հաղթահարել մեղքն ու մահը (տես 2 Նեփի 9.1–26), նա նախազգուշացրեց նեփիացիներին այն մոտեցումների ու վարքագծերի մասին, որոնք կհեռացնեին նրանց Աստծուց:

Կարող եք դասարանը կիսել և առանձին հանձնարարել ստորև ներկայացվող ընթերցանության նյութը (դասարանի մի կեսը կարող է կարդալ 2 Նեփի 9.27–30, իսկ մյուս կեսը՝ 2 Նեփի 9.31–38 հատվածները):

Կարդացեք 2 Նեփի 9.27–38 հատվածները՝ փնտրելով մոտեցումներ և գործողություններ, որոնց մասին Հակոբը նախազգուշացրել էր: Կարող եք ընթերցելիս կազմել դրանց ցանկը:

Մտածեք, թե Հակոբի նախազգուշացրած վարքագծերից յուրաքանչյուրն ինչպես է այսօր կիրառելի դեռահասների համար: Օրինակ՝ թեև շատ դեռահասներ չեն մասնակցում սպանության, հատված 35-ը կարող է օգնել ձեզ հիշել, որ պետք է խուսափել բռնություն պարունակող մտքերից, զգացողություններից և վարքագծից (տես Մատթեոս 5.21–22, 38–42):

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչպես են Հակոբի ուսմունքներն առնչվում իրենց կյանքին, առաջարկեք նրանց Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկից (2022) առանձնացնել այն ուսմունքները, որոնք առնչվում են 2 Նեփի 9 գլխին: Ուսանողներին կարող եք խնդրել ուսումնասիրել թեման և դասարանի հետ կիսվել իրենց գտած մի քանի խորհրդով: Ուսմունքների օրինակներ են՝ հավերժական ճշմարտությունները, հրավերները և խոստացված օրհնությունները էջեր 31–32 (հատվածներ 28–29, 34-ի վերաբերյալ) և մաքրաբարոյության օրենքի մասին ուսմունքները էջեր 23–28 (հատված 36-ի վերաբերյալ):

  • Ի՞նչ օրինակներ կան այն մասին, թե Հակոբի ուսմունքներն ինչպես են այսօր առնչվում դեռահասներին:

  • Հակոբի թվարկած մոտեցումներն ու վարքագծերն ինչպե՞ս են ազդում Աստծո հետ մեր ունեցած հարաբերության վրա:

Անձը, որը դրսևորում է այն մոտեցումներն ու վարքագծերը, որոնց մասին նախազգուշացրել էր Հակոբը, կարող են նկարագրվել որպես «մարմնական մտածելակերպով» (2 Նեփի 9.39):

Կարդացեք 2 Նեփի 9.39 հատվածը՝ փնտրելով, թե ինչ էր ուսուցանում Հակոբը մարմնական և հոգևոր մտածելակերպով լինելու ազդեցությունների մասին:

Որպեսզի օգնեք ուսանողներին յուրացնել Հակոբի ուսմունքները 2 Նեփի 9.39 հատվածում, կարող եք նրանց առաջարկել մի գծագիր կամ մեմ նկարել, որը պատկերում է «հոգևոր մտածելակերպով լինելը հավերժական կյանք է» արտահայտությունը:

  • Ի՞նչ բացահայտեցիք։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հոգու խորհրդին հետևել:

Այս հատվածից մենք իմանում ենք, որ մարմնական մտածելակերպով լինելը տանում է հոգևոր մահվան: Հոգևոր մտածելակերպով լինելը տանում է դեպի հավերժական կյանք:

  • Ի՞նչ ամենօրյա գործողություններ կարող եք ձեռնարկել, որպեսզի ձեր միտքը հոգևոր առումով կենտրոնացած պահեք Հիսուս Քրիստոսի ուղղությամբ:

Մարմնական մտածելակերպին հատուկ մոտեցումներից ու վարքագծերից հեռու մնացած և Հիսուս Քրիստոսի միջոցով օրհնված մարդու օրինակ տեսնելու համար կարող եք դիտել «Նրա շնորհը. փոփոխությունը հնարավոր է Քրիստոսի միջոցով» տեսանյութը (3:29), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ունեք նախագահ Նելսոնի հայտարարություններից:

Դարձի եկեք դեպի Իսրայելի Սուրբը

Ուսանողներին առաջարկեք լուռ խորհել այն մասին, թե նրանց սովորածն ինչպես է կիրառելի հենց իրենց համար: Կարող եք ստորև ներկայացված պարբերությունում թվարկված հարցերի նման մի քանի հարց տալ, սակայն մի հանձնարարեք ուսանողներին կիսվել:

Վերհիշեք 2 Նեփի 9.27–38 հատվածներում Հակոբի թվարկած մարմնական մտածելակերպով առաջնորդված վարքագծերը: Այս նախազգուշացումներից ո՞րն եք համարում ամենադժվարը: Ի՞նչ փոփոխություններ կարող եք անել, որոնք կօգնեն ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Մտածեք, թե ինչ քայլեր կարող եք ձեռնարկել:

Ձեր իսկ հանգամանքների մասին մտածելու ընթացքում կարդացեք Հակոբի խոսքերը 2 Նեփի 9.40–45 հատվածում: Փնտրեք նրա ուսմունքները, մասնավորապես Փրկչի մասին ուսմունքները, որոնք կարող են օգնել ձեզ ձեր ներկայիս իրավիճակում:

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն եք ամենից կարևոր համարում: Ինչո՞ւ։

  • «Իսրայելի Սրբի մեծության» (հատված 40) մասին հիշելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի հոգևոր մտածելակերպ ունենալ:

Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու, թե ինչ սովորեցին ու զգացին այսօրվա դասից: Նրանց առաջարկեք, որ օրագրերում գրանցեն իրենց մտքերն ու տպավորությունները: Ավարտելուց հետո կարող եք մի քանի կամավորների առաջարկել կիսվել օրագրերում գրածով, եթե խիստ անձնական չլինի: Վկայեք ձեր քննարկած ճշմարտությունների մասին: