Սեմինարիա
1 Նեփի 16–18. Լիահոնա. Ուղեցույց անապատում


«1 Նեփի 16–18. Լիահոնա. Ուղեցույց անապատում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 16–18. Լիահոնա. Ուղեցույց անապատում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 16–18

Լիահոնա. Ուղեցույց անապատում

Նկար
Լեքին և Լիահոնան

Երբևէ ունեցե՞լ եք մոլորվածության կամ շփոթության զգացում, երբ չգիտեիք, թե ինչ պետք է անեք, կամ ինչի վրա պետք է կենտրոնանաք կյանքում: Ինչպիսի՞ն կարող էր լինել ձեր կյանքը, եթե ավելի լավ կարողանայիք ճանաչել այն ուղղորդումը, որ Տերը փորձում էր տալ ձեզ: Երուսաղեմից Լեքիի ընտանիքի հեռանալուց կարճ ժամանակ անց Տերը նրանց ավելի ընդլայնված ուղղորդում տվեց Լիահոնայի միջոցով: Այս դասը կօգնի ձեզ ճանաչել և հետևել Տիրոջ առաջնորդությանը ձեր կյանքում:

Ուսանողների ուղղորդում՝ անձնական հայտնություն որոնելու հարցում: Ուսանողներին օգնեք հավատալ, որ Սուրբ Հոգին կարող է ուսուցանել և կատարելագործել նրանց: Խրախուսեք նրանց աղոթքով դիմել Երկնային Հորը և խնդրել, որ Հոգին ուսուցանի իրենց:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք նկատել, թե օրվա ընթացքում ինչ ձևերով է Տերն առաջնորդում և ուղղորդում իրենց:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ուղեցույց անապատում

Ստորև ներկայացվող վարժության նպատակն է օգնել ուսանողներին ծանոթանալ Լեքիի այն փորձառությանը, որը նրան տրվեց Լիահոնան: Որպես այլընտրանք ուսանողները կարող են իրենց համար պատկերել այն, ինչ արդեն գիտեն Լիահոնայի մասին, ապա՝ այդ տեղեկություններն ըստ անհրաժեշտության օգտագործել՝ իրենց ընկալումը մեծացնելու համար:

Ուսումնասիրեք հրաշագործ գործիքի մի քանի նկար, որը նրան տրվել էր Երուսաղեմից իր ընտանիքը հանելուց կարճ ժամանակ անց:

Նկար
Լիահոնա
Նկար
Լիահոնա
Նկար
Լիահոնա
  • Ի՞նչ գիտեք այս նկարներում պատկերված առարկայի մասին (տես 1 Նեփի 16.10):

  • Ո՞րն էր դրա նպատակը:

Անհրաժեշտության դեպքում օգտագործեք ստորև ներկայացվող տեսանյութը, որը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչ է Լիահոնան: Նաև օգտակար կլինի դիտել «Տերը տալիս է Լիահոնան» տեսանյութը (3:02), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Երբ Տերն ուղղորդեց Լեքիին ճամփորդելու դեպի անապատ, նա արթնացավ, որպեսզի գտնի Տիրոջ տված հրաշք գործիքը: Լիահոնան «երկու սլաքով արույրե մի գունդ էր, որը Լեքիին և նրա հետևորդներին ուղղություն էր ցույց տալիս, ինչպես կողմնացույցը, ու նաև հոգևոր ցուցումներ էր տալիս, երբ նրանք արդար էին» (Սուրբ գրքերի ուղեցույցը, «Լիահոնա», scriptures.ChurchofJesusChrist.org):

Պատկերացրեք, որ մի առավոտ արթնացել եք ու ձեր դռան մոտ Լիահոնայի նման մի գործիք եք գտել, որը կարող եք օգտագործել օրվա ընթացքում ուղղորդում ստանալու համար:

Կարող եք տալ ստորև ներկայացված հարցերը, նշելով ուսանողների պատասխանները, որպեսզի հետո վերադառնաք դրանց, երբ ուսանողներն ուսումնասիրեն, թե ինչո՞վ է Լիահոնան նման Սուրբ Հոգուն:

  • Ի՞նչը կարող էր այլ կերպ լիներ ձեր կյանքում, եթե Լիահոնայի նման մի բան ունենայիք, որն ուղղորդեր ձեզ:

  • Այս պահին ինչպիսի՞ հանգամանքներ կան ձեր կյանքում, որոնց համար լրացուցիչ ուղղորդում կամ առաջնորդում կցանկանայիք:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը մի պատճառ է նկարագրել, որի համար պետք է ավելի լավ հասկանանք Լիահոնայի աշխատանքը: Նկատի առեք, որ «տեսակ և ստվեր» արտահայտությունը վերաբերում է ինչ-որ բան ներկայացնող առարկաներին, իրադարձություններին, պատմություններին կամ մարդկանց:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Մորմոնի Գրքում ներկայացված Լիահոնայի նկարագրությունը, որը Լեքիի և նրա ընտանիքի կողմից անապատի իրենց ճամփորդության ընթացքում օգտագործված ուղեցույցը կամ կողմնացույցն էր, հատուկ ներառվել է հիշատակարանում՝ որպես մեր օրվա տեսակ և ստվեր, և որպես կարևոր դաս այն մասին, թե ինչ պետք է անենք, որպեսզի վայելենք Սուրբ Հոգու օրհնությունները (Դեյվիդ Ա. Բեդնար, «Թող Նրա Հոգին միշտ մեզ հետ լինի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2006թ., 30):

Նմանություններ Լիահոնայի և Սուրբ Հոգու միջև

Ձեր օրագրում ստորև ներկայացվածի օրինակով մի աղյուսակ կազմեք: Կարող եք թվարկել Լիահոնայի և Սուրբ Հոգու միջև ձեր իմացած նմանություններից մի քանիսը: Ուսումնասիրելու ընթացքում մտածեք, թե սովորածից ինչն է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Սուրբ Հոգուն, և ինչպես կարող եք ավելի լավ օգտագործել այս պարգևը ձեր կյանքում:

Լիահոնայի բնութագրիչները

Նմանությունները Սուրբ Հոգու հետ

Լիահոնայի բնութագրիչները

Նմանությունները Սուրբ Հոգու հետ

Կարող եք նմանատիպ աղյուսակ ցուցադրել և ուսանողներին առաջարկել գրի առնել սովորածը՝ պատրաստելով նրանց քննարկելու իրենց բացահայտումները:

Կարդացեք սուրբ գրությունների ստորև ներկայացվող հղումները և ձեր աղյուսակի ձախ սյունակում գրանցեք մանրամասներ Լիահոնայի մասին: Օրինակ՝ ինչպես է աշխատում Լիահոնան, ինչու էր այն տրամադրվել, և ինչ տեղի ունեցավ, որի պատճառով այն դադարեց աշխատել: Ապա աղոթքով մտածեք, թե Լիահոնայի վերաբերյալ այս մանրամասներն ինչ կապ ունեն կամ ինչով են խորհրդանշում Սուրբ Հոգու աշխատանքը: Ձեր աղյուսակի աջ սյունակում գրանցեք նմանությունները: Օրինակ՝ 1 Նեփի 16.10 հատվածում իմանում ենք, որ Լիահոնան ցույց էր տալիս այն ճանապարհը, որը Լեքին և նրա ընտանիքը պետք է անցնեին անապատով: Նույն կերպ Սուրբ Հոգին կարող է ցույց տալ այն ուղղությունը, որով մենք պետք է գնանք մեր կյանքում:

Որոշեք, թե ինչպես ավելի օգտակար կլինի ուսանողների համար կարդալ սուրբ գրությունները՝ ինքնուրույն, զույգերով, թե փոքր խմբերով: Կարող եք սենյակում Լիահոնայի յոթ նկար կախել, որոնցից յուրաքանչյուրի վրա փակցված կլինի ստորև ներկայացված սուրբ գրությունների հղումներից մեկը: Ուսանողները կարող են շրջել սենյակում, ուսումնասիրել տարբեր նկարներն ու իրենց աղյուսակներում գրի առնել Լիահոնայի մասին ուսմունքները: Ուսանողները կարող են վերադառնալ իրենց տեղերը և ինքնուրույն խորհել Լիահոնայի և Սուրբ Հոգու միջև նմանությունների մասին:

Ուսանողներին առաջարկեք կիսվել ուսումնառության ընթացքում Սուրբ Հոգու մասին սովորած ճշմարտություններով: Նրանց բացահայտած ճշմարտությունների օրինակներ են. երբ լսենք Սուրբ Հոգու հուշումները, Տերը կարող է առաջնորդել մեզ մեր կյանքում. Սուրբ Հոգին մեր կյանքում գործում է մեր հավատքին, ջանասիրությանը և նրա նկատմամբ ունեցած ուշադրությանը համապատասխան, և Սուրբ Հոգին մեզ հասկացողություն է տալիս Տիրոջ ուղիների վերաբերյալ:

Եթե աղյուսակը ցուցադրվել է դասարանում, կարող եք ուսանողներին առաջարկել լրացնել Լիահոնայի մասին իմացածը: Հետո կարող եք միասին քննարկել, թե այդ ճշմարտություններն ինչպես են առնչվում Սուրբ Հոգու պարգևը հասկանալու և օգտագործելու հետ:

  • Ե՞րբ եք դուք կամ ուրիշները զգացել Սուրբ Հոգու մասին այս ճշմարտություններից մեկը կամ մի քանիսը:

  • Սուրբ Հոգու ուղղորդումը ճանաչելը և դրան հետևելը ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր կապի վրա:

Մի պահ մտածեք, թե Սուրբ Հոգուց առաջնորդություն ստանալու ինչ կարողության ունեք, և ինչպես է այն ազդում ձեր կատարած ընտրությունների վրա: Կարող եք գրի առնել ձեր բոլոր մտքերը կամ տպավորությունները:

Եթե ուսանողներին Սուրբ Հոգու ուղղորդումը ճանաչելու և դրան հետևելու համար լրացուցիչ օգնություն է անհրաժեշտ, դասի վերջում ներկայացրեք «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի հայտարարությունները: Բացի այդ, եթե ժամանակը թույլ տա, և եթե օգտակար լինի ուսանողների համար, կարող եք օգտագործել «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժինը:

Վկայություն բերեք, թե ինչ կարևորություն ունի Սուրբ Հոգու ուղղորդումը մեր կյանքում: Ուսանողները կարող են կիսվել նաև իրենց վկայությամբ և փորձով: