Սեմինարիա
1 Նեփի 6–7. Հասկանանք «Աստծո գործերը»


«1 Նեփի 6–7. Հասկանանք «Աստծո գործերը»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«1 Նեփի 6–7. Հասկանանք «Աստծո գործերը»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

1 Նեփի 6–7

Հասկանանք «Աստծո գործերը»

Նկար
Նեփին և նրա եղբայրները խոսում են Իսմայելի հետ

Եթե ձեզանից ակնկալվեր գրել մի արձանագրություն, որը պետք է պահվեր հետագա սերունդների համար, և որից նրանք պետք է սովորեին, ի՞նչ կարող էիք ներառել: Նեփին ցանկություն հայտնեց, որ իր գրվածքներն աստվածահաճո լինեն և համոզեն մարդկանց հետևել Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե Մորմոնի Գրքի նպատակներն ինչպես կարող են օգնել ձեզ ձեր ուսումնասիրության ընթացքում և ձեր կյանքում:

Կենտրոնացեք հեղինակի մտադրության վրա: Ըստ տիտղոսաթերթի՝ Մորմոնի Գիրքը գրվել է «մարգարեության և հայտնության ոգով»՝ համոզելու բոլոր մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է: Ուսումնասիրության ընթացքում ուսանողներին խրախուսեք մտածել, թե ինչու է յուրաքանչյուր հեղինակ մի որոշակի ուսմունք կամ իրադարձություն գրանցել, և ինչպես է այն օգնում ընթերցողներին ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին խրախուսեք կատարել Մորմոնի Գրքի իրենց ամենօրյա անձնական ուսումնասիրությունը: Նրանց առաջարկեք խորհել Մորմոնի Գրքի մինչ այժմ կատարած ուսումնասիրության իրենց փորձառության շուրջ, նաև թե ինչ են սովորում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչո՞ւ ուսումնասիրել Մորմոնի Գիրքը

Ստորև ներկայացվող նյութը նախատեսված է օգնելու ուսանողներին հասկանալ, թե իր արձանագրության մեջ Նեփին ինչու ներառեց իր կատարածը: Եթե ցանկանում եք տեսողական նյութ օգտագործել, Մորմոնի Գրքի մի օրինակ դրեք մյուս գրքերի կողքին և ուսանողներին առաջարկեք դասարանով կամ զույգերով դերախաղով ներկայացնել այս իրավիճակը:

Պատկերացրեք, թե ինչպես կարձագանքեիք, եթե որևէ մեկը ձեզ տար հետևյալ հարցերը.

  • Կրոնի և լավ մարդ դառնալու մասին բազմաթիվ գրքեր կան. ինչո՞ւ պետք է կարդամ Մորմոնի Գիրքը: Այն ի՞նչ կտա ինձ: Ինչո՞վ է այն տարբերվում կամ ինչո՞վ է ավելի լավը մյուս գրքերից:

Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել, թե ինչ կասեին: Շնորհակալություն հայտնեք նրանց պատասխանների համար և գովեք լավ պատասխաններ տալու համար: Նրանց առաջարկեք ուսումնասիրության ընթացքում ավելի շատ մտքեր փնտրել:

Նեփին հայտնեց իր մտադրությունը կամ նպատակները՝ Մորմոնի Գրքում արձանագրելով թե ինչ է արել: Այս նպատակների իմացությունը կարող է օգնել մեզ հասկանալ, թե ինչու պետք է կարդանք գիրքը, և ինչ կտա այն մեզ:

Կարդացեք 1 Նեփի 6.3–6 հատվածը և նշեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ցույց են տալիս իր գրառումները պահելու Նեփիի նպատակները: Գուցե օգտակար լինի իմանալ, որ «Աբրահամի, … Իսահակի և … Հակոբի Աստվածը» (հատված 4) տիտղոս է Հիսուս Քրիստոսի համար:

  • Ինչպե՞ս կբացատրեիք, ինչո՞ւ Նեփին գրառեց այն, ինչ արել էր:

Ըստ Նեփիի՝ նրա գրությունները նպատակ ունեին համոզելու մեզ գալ Հիսուս Քրիստոսի մոտ և պարունակում էին միայն աստվածահաճո բաներ:

Մի պահ մտածեք մինչ այժմ Մորմոնի Գրքի ընթերցանության ձեր փորձառության մասին:

Որոշեք, թե որը կլիներ լավագույն տարբերակը ուսանողների համար. բարձրաձայն պատասխանել հետևյալ հարցերին, անհատապես մտածել իրենց պատասխանների մասին, թե՞ օրագրերում գրել իրենց պատասխանները:

  • Արդյո՞ք Մորմոնի Գիրքն օգնում է ձեզ հասկանալ աստվածահաճո բաները: Եթե այո, ապա ինչպե՞ս:

  • Արդյո՞ք զգում եք, որ Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն օգնում է ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և փրկվել: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Աստծո գործերի իմացությունը և Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալը ինչպե՞ս կարող է օրհնություն լինել ձեր կյանքում:

Գալ Հիսուս Քրիստոսի մոտ և իմանալ աստվածահաճո բաներ

Սուրբ գրությունների ուսումնասիրության օգտակար հմտություն է Նեփիի նպատակների որոնումը, երբ կարդում եք Մորմոնի Գիրքը: Սրանում վարժվելու հնարավորություն կունենաք, երբ ուսումնասիրեք 1 Նեփի 7 գլուխը:

Կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգները, սուրբ գրությունների հղումներն ու ամփոփումները, և առաջարկել ուսանողներին ընտրել որևէ հատված ուսումնասիրության համար: Որոշեք, թե ուսանողների համար որը կլինի լավագույն տարբերակը. ուսումնասիրել անհատապես, զույգերով, թե փոքր խմբերով: Օգտակար կլինի, եթե քայլեք սենյակով և օգնեք այն ուսանողներին, որոնք գուցե ունենան հարցեր կամ կարդացածը հասկանալու և անհատականացնելու համար օգնության կարիք:

Իրադարձությունները, որոնք Նեփին հիշատակում է 1 Նեփի 7 գլխում, կարելի է բաժանել երեք հիմնական մասի: Կարդացեք յուրաքանչյուր մասի ստորև ներկայացվող ամփոփ նկարագրությունները: Ընտրեք մեկը և շարունակեք ուսումնասիրել այն՝ փնտրելով այն ամենը, ինչ աստվածահաճո է և օգնում է մեզ գալ Քրիստոսի մոտ:

Մաս 1. 1 Նեփի 7.1–5 Նեփին և նրա եղբայրները վերադարձան Երուսաղեմ՝ կրկին համոզելու Իսմայելի ընտանիքին միանալ իրենց ճամփորդությանը դեպի խոստացված երկիր: Սա Նեփիին և նրա եղբայրներին թույլ տվեց ամուսնանալ և ընտանիք կազմել:

Մաս 2. 1 Նեփի 7.6–18 Լամանը և Լեմուելը կապեցին Նեփիին՝ մտադրվելով թողնել նրան՝ մեռնելու անապատում: Բայց Նեփին մեծ հավատք ուներ, և Տերը հրաշքով ազատեց նրան:

Մաս 3. 1 Նեփի 7:17–22: Նեփին անկեղծ սրտով ներեց եղբայրներին իրեն սպանելու փորձի համար, և խումբը վերադարձավ Լեքիի և Սարիայի մոտ:

Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրությունը, հանձնարարեք նրանց քննարկել, թե ինչ սովորեցին, և գրատախտակին գրել իրենց պատասխանը ստորև ներկայացվող հարցին:

  • Ի՞նչ սովորեցիք ձեր ուսումնասիրությունից, որը ձեր կարծիքով, աստվածահաճո կլիներ և կօգներ ձեզ գալ Քրիստոսի մոտ:

Ուսանողները կարող են ներկայացնել նմանատիպ սկզբունքներ. ամուսնությունը և ընտանիքը առանցքային են Աստծո ծրագրում. եթե մենք հավատանք Տիրոջը, Նա կկարողանա անել ամեն ինչ մեզ համար՝ համաձայն Իր կամքի, և որ ուրիշներին ներելը խաղաղություն է բերում:

  • Ինչպե՞ս կարող է ձեր սովորածն օգնել ձեզ կյանքում:

Ըստ անհրաժեշտության՝ կարող եք տալ լրացուցիչ հարցեր, ինչպիսիք են. ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող եք ձեր կյանքում կիրառել ձեր սովորածը: Ի՞նչ հետագա քայլեր կարող եք ձեռնարկել:

Մտածեք այսօր ուսումնասիրածի մասին, երբ փնտրում էիք որոշակի բաներ, որոնք կօգնեին ձեզ գալ Հիսուս Քրիստոսի մոտ, և որոնք աստվածահաճո են:

  • Ինչպե՞ս կարող եք բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունը, եթե այսպես հետևողականորեն մոտենաք ուսումնասիրությանը:

Կարող եք եզրափակել անձնական վկայությամբ կամ ուսանողներին հնարավորություն տաք կիսվել, թե ինչ են սովորել կամ զգացել իրենց ուսումնասիրությունից: