Սեմինարիա
Մորոնի 8. «Փոքր երեխաները կենդանի են Քրիստոսով»


«Մորոնի 8․ Փոքր երեխաները կենդանի են Քրիստոսով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորոնի 8», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 8

«Փոքր երեխաները կենդանի են Քրիստոսով»

Նկար
փոքրիկ տղան խաղում է ժամացույցով

Իր գրվածքներում Մորոնի մարգարեն կիսվել է իր հոր՝ Մորմոնի կողմից իրեն գրված նամակով, որը վերաբերում է փոքր երեխաների մկրտությանը: Այս թեմայի շուրջ Մորմոնի գրվածքները բխում են Հիսուս Քրիստոսից ստացած հայտնությունից: Հայտնությունը ցույց է տալիս Փրկչի Քավության զորությունը և այն, թե ինչպես է դա վերաբերվում փոքր երեխաներին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե փոքր երեխաներն ինչու մկրտության կարիք չունեն, և ինչ է դա մեզ ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Ինչպե՞ս կարձագանքեիք դուք:

Կարդացեք հետևյալ պատմությունը, որով կիսվել է Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) կամ դիտեք «And a Little Child Shall Lead Them» տեսանյութը 4:42-ից մինչև 5:59-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Պատկերացրեք, որ դուք այդ իրավիճակում հայտնված միսիոներներից մեկն եք:

Երկու միսիոներներ աշխատում էին Միացյալ Նահանգների հարավային մասի լեռներում: Մի օր սարի գագաթից նրանք տեսան, որ հեռվում մարդիկ են հավաքվել: Միսիոներները հազվադեպ էին քարոզելու նման հնարավորություն ունենում, այնպես որ նրանք իջան ներքև՝ հովիտ:

Փոքր տղա էր խեղդվել և թաղում պետք է լիներ: Նրա ծնողները սպասում էին, որ քահանան գար և «խոսք ասեր» իրենց որդու համար: Միսիոներները կանգնած էին ետևում, երբ շրջիկ քահանան հանդիպեց սգացող հորն ու մորը և սկսեց իր քարոզը: Ծնողներն ակնկալում էին սփոփանք ստանալ այդ համազգեստով կրոնականից, սակայն նրանք հիասթափություն ապրեցին:

Նա խիստ հանդիմանեց նրանց, որ տղային չէին մկրտել: Նրանք դա հետաձգել էին այս կամ այն պատճառով, իսկ այժմ շատ ուշ էր: Նա շատ կոպտորեն ասաց նրանց, որ իրենց փոքրիկ որդին գնացել է դժոխք: Դա նրանց մեղքով է: Նրանք են մեղավոր նրա անվերջ տանջանքների համար:

Երբ քարոզն ավարտվեց և գերեզմանը ծածկվեց, երեցները մոտեցան վշտահար ծնողներին: «Մենք Տիրոջ ծառաներն ենք, ասացին մորը, և ձեզ ուղերձ ունենք հաղորդելու»: (Բոյդ Ք. Փաքեր, «And a Little Child Shall Lead Them», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 7)

Հետևյալ հարցի ձեր պատասխանը գնահատեք 1-ից 4 սանդղակով՝ (1) անվստահ, (2) ինչ-որ չափով վստահ, (3) վստահ և (4) շատ վստահ:

  • Որքնո՞վ վստահ կուսուցանեիք և կմխիթարեիք այս վշտացած ծնողներին և կօգնեիք նրանց զգալ Տիրոջ սերը:

Մորոնի 8 գլուխն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես կարող եք օգնել այս ծնողներին ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունը՝ կապված փոքր երեխաների հետ: Դասի վերջում ձեզ կառաջարկվի պատրաստել այս սցենարի պատասխանը: Մտածեք նաև այն մասին, թե ինչպես Մորոնի 8 գլխում տեղ գտած ճշմարտությունները կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի բարությունն ու ողորմածությունը:

Փոքր երեխաները ողջ են

Նոր կանչված լինելով Հիսուս Քրիստոսի ծառայությանը՝ Մորոնին նամակ ստացավ իր հորից՝ Մորմոնից: Մորմոնը գրել էր իր «սիրելի որդուն» (Մորոնի 8.2), որ նա «միշտ հիշում է [նրան] [իր] աղոթքներում» (Մորոնի 8.3): Նա խորհուրդ էր տվել Մորոնիին՝ փոքր երեխաների մկրտության վերաբերյալ նեփիացիների միջև ծագած վեճերի վերաբերյալ: Իր կյանքի ավելի ուշ շրջանում Մորոնին ավելացրեց այս նամակը ոսկե թիթեղների վրա գրված իր հիշատակարանին։

Կարդացեք Մորոնի 8.4–8 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես արձագանքեց Մորմոնը, երբ լսեց այդ վեճի մասին:

Հետևյալ աղյուսակն արտագրեք ձեր օրագրում և գրի առեք այն, ինչ սովորում եք այս հատվածներից: Այս աղյուսակը լրացնելու եք ավելի ուշ՝ դասի ընթացքում։

Փոքր երեխաներն ինչու մկրտության կարիք չունեն

Ինչ ենք մենք սովորում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին

Ճշմարտություններից մեկը, որը մենք կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ փոքր երեխաները ողջ են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ։

Ծանոթագրության օգտագործումը սուրբ գրությունների ուսումնասիրության օգտակար գործիքներից է: Ուշադրություն դարձրեք դ ծանոթագրությանը, որը գտնվում է հատված 8-ի «ողջ» բառի կողքին։

Կարդացեք ստորև բերված ծանոթագրություններից առնվազն մեկը, որպեսզի տեսնեք, թե ինչու են փոքր երեխաները ողջ.

  • Ի՞նչ է նշանակում «փոքր երեխաները ողջ են» Մորոնի 8.8 հատվածում։

Փոքր երեխաները մկրտության կարիք չունեն

Մորմոնը լրացուցիչ գաղափարներ տվեց, որոնք օգնում են մեզ երեխաների վերաբերյալ այս վարդապետությունից ավելին իմանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Կարդացեք հետևյալ հատվածները և փնտրեք այն կետերը, որոնք կարող եք ավելացնել ձեր աղյուսակի երկու սյունակում:

Ժամանակ գտեք և նայեք աղյուսակի երկրորդ սյունակում ձեր գրած ճշմարտություններին: Խորհեք հետևյալ հարցի շուրջ.

  • Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այս ճշմարտությունները հասկանալն ինչպե՞ս կարող է օգնել մեզ մեր կյանքում այսօր:

Մտածեք դասի սկզբում ներկայացված երկու միսիոներների պատմության մասին:

  1. Ի պատասխան հետևյալ հարցի գրեք մի պարբերություն (առնվազն հինգ նախադասությամբ).

    • Ըստ այսօրվա ձեր սովորածի՝ ի՞նչ կասեիք այդ երեխայի ծնողներին, որպեսզի օգնեք նրանց խաղաղություն գտնել Հիսուս Քրիստոսում:

    Ձեր պատասխանում ներառեք այս դասից առնվազն երկու սուրբ գրություն: