Սեմինարիա
Մորոնի 7.20–43. Հույս գտնել Քրիստոսում


«Մորոնի 7․20–43. Հույս գտնել Քրիստոսում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Մորոնի 7․20–43», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 7.20–43

Հույս գտնել Քրիստոսում

Նկար
Քրիստոսը ժպտում է երեխային

Երբևէ կարիք ունեցե՞լ եք ավելի շատ հույս ունենալու ձեր կյանքում: Մորոնին, որը երկար տարիներ միայնակ թափառեց իր ժողովրդի կործանումից հետո, գրի առավ իր հոր խոսքերն այն հույսի մասին, որ մենք կարող ենք ունենալ Քրիստոսում՝ մեծ բաների համար, որ գալու են: Այս դասը կօգնի ձեզ ավելի մեծ հույս զգալ Հիսուս Քրիստոսի միջոցով:

Ընդունել այն ամենը, ինչ բարի է

Մորոնի 7 գլխում Մորմոնն ասաց, որ ցանկանում էր օգնել իր ժողովրդին, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես կարող են «ընդունել այն ամենը, ինչ բարի է» (հատված 21):

  • Ձեր կարծիքով, ինչի՞ մասին էր ակնարկում Մորմոնն՝ օգտագործելով «ամենը, ինչ բարի է» արտահայտությունը:

  • Որո՞նք են այն մի քանի հոգևոր և հավերժական «բարի բաները», որոնք դուք կցանկանայիք ընդունել կամ ստանալ այս կամ հաջորդ կյանքում:

Դուք կարող եք հիշել, որ Մորոնի 7.12–19 հատվածներում Մորմոնն ուսուցանել է, որ բոլոր բարի բաները գալիս են Հիսուս Քրիստոսից: Կարդացեք Մորոնի 7.20–26 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Մորմոնն այն մասին, թե ինչպես ստանալ այս բարի բաները Քրիստոսից:

  • Ի՞նչ գտաք:

  • Ի՞նչ պատմություններ կարող եք հիշել, որոնցում Երկնային Հայրը հրեշտակներ ուղարկեց՝ հռչակելու, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է:

Հույսի իմաստը

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիթեր Ֆ. Ուխդորֆի այս պատմությունը, որպեսզի պատրաստ լինեք ավելին իմանալ հույսի վերաբերյալ Մորմոնի ուսմունքների մասին.

Նախքան կլրանար իմ 12-ամյակը, մեր ընտանիքը երկու անգամ ստիպված էր լքել տունը և նոր կյանք սկսել պատերազմի ու քաղաքական պառակտման պատճառով առաջացած քաոսի, վախի և անորոշության պայմաններում: Ինձ համար անհանգիստ ժամանակ էր: …

Երկրորդ աշխարհամարտից հետո այս մռայլ ժամանակն իր հետքն է թողել աշխարհի վրա: Այն իր հետքն է թողել նաև ինձ վրա։

Այն ժամանակ իմ մենության երկար ժամերի մեջ ես հաճախ էի մտածում. «Կա՞ արդյոք հույս աշխարհում»: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Աստված մեր մեջ», Լիահոնա, մայիս 2021, 8)

  • Ի՞նչ պատճառներով են մարդիկ այսօր հույսի պակաս զգում:

Երեց Ուխդորֆը հիշել է, որ «երբ աշխարհը խեղդվում էր ցինիզմի, դառնության, ատելության և վախի մեջ», նա գտավ մի բան, որը «լցրեց [նրան] հույսով» («Աստված մեր մեջ», Լիահոնա, մայիս 2021, 8):

Ձեր կյանքում հույսի պակաս ունե՞ք: Մտածեք, թե ինչն է ձեզ հույս տալիս նույնիսկ ամենադժվար հանգամանքներում: Շարունակելով այս դասի ուսումնասիրությունը՝ փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ լցվել հույսով։

Մորմոնն ուսուցանում է հույսի մասին

Կարդացեք Մորոնի 7.40–44 հատվածները՝ փնտրելով, թե մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս ինչպես է կապված հույսի հետ:

  • Ինչպե՞ս կամփոփեք հատված 41-ը ձեր բառերով։

Ճշմարտություն Մորմոնի ուսմունքներից

Ճշմարտություններից մեկը, որը մենք կարող ենք սովորել Մորմոնից այն է, որ երբ մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս, մենք հույս կունենանք, որ Նրա Քավության միջոցով կարող ենք բարձրանալ դեպի հավերժական կյանք։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հույս ունենալ Հիսուս Քրիստոսում։

  • Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ լինել խոնարհ, կամ «հեզ և սրտով խոնարհ» (Մորոնի 7.43), որպեսզի հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս և հույս ունենանք:

Որպեսզի տեսնեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով հույս գտած որևէ մեկի օրինակը, վերհիշեք հետևյալ պատմություններից մեկը: Երբ դա անեք, փնտրեք, թե ինչպես է մարդը լցվում հույսով Հիսուս Քրիստոսի միջոցով:

Կարևոր է նշել, որ նույնիսկ երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս և հույս ենք դնում Իր առաջարկած օրհնությունների վրա, մեր կյանքում դեռ կարող են դժվար և փորձնական պահեր լինել: Սակայն երբ մենք շարունակում ենք հավատք գործադրել առ Փրկիչը և կենտրոնանալ Նրա և հավերժական կյանքի վրա, որը Նա հասանելի է դարձնում մեզ, մենք ձեռք ենք բերում այն հույսը, որը փնտրում ենք:

  1. Կատարեք հետևյալ վարժությունը և պատասխանեք վերջին երեք հարցին․

Հույս գտնել Հիսուս Քրիստոսում

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)․ «Մորոնի 7.20–43. Հույս գտնել Քրիստոսում»

Ընտրեք հետևյալ սցենարներից մեկը (կամ ինքներդ ստեղծեք այն), որպեսզի կարողանաք մտածել այն մասին, թե ինչպես կարող է Քրիստոսի շնորհիվ հույս ունենալը տարբեր հանգամանքներում ազդել մեր կյանքի վրա.

  • Ջեյմսը կրկին հայտնվել է մեղսավոր սովորությունների ազդեցության տակ, որոնք, ըստ իրեն, նա թողել էր ետևում:

  • Բեքայի հայրը դադարել է հաճախել եկեղեցի և հայտարարել է, որ այլևս չի հավատում Աստծուն:

  • Անալիսն իր ամբողջ եռանդով կատարում է իր բոլոր պարտականությունները դպրոցում, աշխատավայրում և տանը:

Ավարտեք այս երկու արտահայտությունները՝ նշելով, թե մարդն ինչպես կարող է այլ կերպ նայել իր իրավիճակին.

  • Առանց Հիսուս Քրիստոսի հույսի,

  • Հիսուս Քրիստոսի հույսով,

  • Ինչպե՞ս կարող էր այս անձը հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս: Տեսեք՝ արդյոք կարող եք գտնել սուրբ գրություն, որը կներառեք ձեր պատասխանում:

  • Ինչպե՞ս կարող է այս եղանակով հավատք գործադրելն օգնել այդ մարդուն ավելի շատ հույս ունենալ Հիսուս Քրիստոսի միջոցով:

  • Ի՞նչ կարող եք ասել այդ մարդուն, եթե նա ձեզ հարցնի, թե ինչու դուք հույս ունեք Հիսուս Քրիստոսում (տես Ա Պետրոս 3․15):