Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մորոնի 7.45–48․ «Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»


«Վարդապետության սերտում Մորոնի 7․45–48․ Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում․ Մորոնի 7․45–48», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում․ Մորոնի 7․45–48

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»

Նկար
երկու կին գրկախառնվում են

Մորոնի 7.44–48 հատվածների ձեր ուսումնասիրության ընթացքում դուք սովորեցիք, թե ինչպես ձգտել զարգացնել գթությունը, Հիսուս Քրիստոսի մաքուր սերը: Այս դասը կօգնի ձեզ մտապահել Մորոնի 7․45–48 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական սուրբգրային արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Բացատրեք և մտապահեք

Դիտարկեք հետևյալ սցենարը, որը կօգնի ձեզ վարժվել՝ բացատրելու գթության աստվածային հատկանիշը։

Պատկերացրեք, որ ձեր ընտանիքի հետ Եկ, հետևիր ինձ հատվածի քննարկման ժամանակ, երբ խոսում եք գթության նշանակության մասին, ձեր կրտսեր եղբայրն ասում է նման մի բան. «Մի՞թե գթությունը պարզապես մարդկանց համար լավ բաներ անելը չէ»: Դուք ասում եք ձեր եղբորը, որ բարի լինելը գթության մի մասն է, սակայն դրա մասին ավելի շատ տեղեկություններ դուք իմացել եք սեմինարիայում:

  • Գթության մասին ի՞նչ այլ մանրամասներ կպատմեք ձեր եղբորը:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Երկու կամ երեք նախադասությամբ բացատրեք գթության իմաստը՝ օգտագործելով ձեր բառերը և Մորոնի 7.45–48 հատվածների ուսմունքները:

Սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը մտապահելու համար օգտագործեք ստորև ներկայացված գաղափարը։ Կամ ընտրեք մեկ այլ տարբերակ, որը լավագույնս կօգնի ձեզ մտապահել դրանք:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մի մեծ սիրտ նկարեք։ Նայեք հետևյալ պատկերին և ձեր սրտի նկարի ներսում գրեք սուրբ գրության հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը ճիշտ հերթականությամբ:

Նկար
սրտի գծանկար՝ Մորոնի 7.45–48 հատվածների սուրբ գրության հղումով և սուրբգրային հիմնական արտահայտությունով, որոնք պատահական կարգով գրված են սրտի նկարի շուրջ

Մի քանի անգամ կրկնեք սուրբ գրության հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, մինչև մտապահեք դրանք։ Կարող եք կտրել նկարը և տեղադրել այնտեղ, որտեղ այն հաճախ կտեսնեք:

Գործնական կիրառում

Հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները վերհիշելու համար ուղղեք հետևյալ երեք արտահայտությունները և բացատրեք դրանց նշանակությունը։ Եթե օգնության կարիք ունենաք, ուսումնասիրեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12-ը՝ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023)։

  1. Քննեք հավատքով։

  2. Ձգտեք մեծացնել հասկացողությունն աստվածայնորեն սահմանված հեռանկարի միջոցով:

  3. Գործեք հասկացություններն ու հարցերը հավերժության աղբյուրներով։

Կարդացեք հետևյալ սցենարները.

  • Օսկարին հեշտությամբ նյարդայնացնում են իր փոքր քույրերն ու եղբայրները: Նրանք հաճախ խնդրում են Օսկարին խաղալ իրենց հետ կամ օգնել իրենց կատարել տնային աշխատանքը: Օսկարը պարզապես ցանկանում է, որ իր քույրերն ու եղբայրները հանգիստ թողնեն իրեն, որպեսզի ինքը կարողանա իր գործն անել:

  • Հե-Վոնն իմացել է, որ Երիտասարդ կանանց իր դասարանից մեկ այլ աղջիկ լուրեր է տարածում իր մասին: Հե-Վոնը շփոթված և վիրավորված է դրանից և չգիտի՝ ինչպես արձագանքել:

  • Կապոն ցանկանում է հանրաճանաչ լինել դպրոցում և անվախ երևալ ընկերների առջև։ Նա հաճախ նսեմացնում է իր դասընկերներին և առանց թույլտվության վերցնում է նրանց իրերը։

  1.  Ընտրեք նախորդ սցենարներից առնվազն մեկը: Պատկերացրեք, որ դուք փորձում եք օգնել այդ սցենարի մարդուն: Պատասխանեք հետևյալ վերնագրերից յուրաքանչյուրի առնվազն մեկ հարցի․

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Ի՞նչով կարող եք կիսվել Մորոնի 7.45–48 հատվածներից, որը կարող է դրդել սցենարի մարդուն ավելի շատ գթություն ցուցաբերել իր իրավիճակում:

  • Ուրիշ ի՞նչ սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր կարող են օգտակար լինել։

Գործեք հավատքով

  • Ի՞նչ դժվարությունների կարող է հանդիպել այդ մարդը՝ կիրառելով այն, ինչով դուք կիսվել եք իր հետ:

  • Ինչպե՞ս կարող է նա հավատքով գործել նույնիսկ այդ դժվարությունների դեպքում:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից

  • Հավերժության տեսանկյունից իրավիճակին նայելն ինչպե՞ս կարող է օգնել նրան ավելի շատ գթություն ցուցաբերել ուրիշների նկատմամբ:

  • Մարդկանց հանդեպ Հիսուս Քրիստոսի վերաբերմունքի ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող է օգնել այդ մարդուն լինել ավելի գթասիրտ: