Սեմինարիա
Մորոնի 1․ Ես չեմ ուրանա Քրիստոսին


«Մորոնի 1․ Ես չեմ ուրանա Քրիստոսին», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մորոնի 1», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 1

Ես չեմ ուրանա Քրիստոսին

Նկար
Մորոնի

Հիսուս Քրիստոսի հետևորդ լինելը երբեք հեշտ չի եղել: Ավարտելով Մորմոնի Գիրքը Մորոնի մարգարեն բացահայտեց, որ Քրիստոսի հետևորդները մահապատժի էին ենթարկվում, եթե չէին ուրանում Փրկչին (տես Մորոնի 1.2): Քանի որ Մորոնին հրաժարվեց ուրանալ Հիսուս Քրիստոսին, նա ստիպված եղավ թափառական կյանք վարել, որպեսզի ապահովություն գտնի և թաքնվի լամանացիներից: Հնարավոր է՝ դուք ձեզ միայնակ եք զգացել, երբ փորձել եք ապրել ձեր հավատքով և հավատարիմ մնալ Փրկչին և Նրա Եկեղեցուն: Այս դասը կօգնի ձեզ միշտ հետևել Հիսուս Քրիստոսին և չուրանալ Նրան:

Բախվել հակադրության

Մի պահ մտածեք, թե ինչպես կվարվեք, երբ շրջապատված լինեք նրանցով, ովքեր չեն կիսում ձեր չափանիշները կամ համոզմունքները Աստծո մասին:

Նկար
կանաչ, դեղին, նարնջագույն և կարմիր վանդակներ

Այս գծապատկերի գույները կօգնեն ձեզ պատկերացնել հակադրությունների տարբեր մակարդակներ, որոնց կարող է բախվել Հիսուս Քրիստոսի աշակերտը: Կանաչը նշանակում է հակադրության բացակայություն: Դեղինը և նարնջագույնը հակադրության աճող մակարդակներ են նշանակում, իսկ կարմիրը խորհրդանշում է ամենադժվար հակադրությունը:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) երիտասարդ տարիքում ծառայել է բանակում և քաջության բազմաթիվ դրսևորումների ականատես է եղել: Նա կիսվում է հետևյալ օրինակով.

Մտածեք, թե որ գույնը դուք կընտրեիք, որպեսզի ներկայացնեք այն հակադրության մակարդակը, որին բախվել է այս երիտասարդը: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կվարվեիք նման իրավիճակում։

Ամենից շատ հիշում եմ մի տասնութամյա նավաստու քաջությունը, որը մեր հավատքից չէր և որը հպարտությունը չէր խանգարում աղոթել։ 250 հոգանոց թիմում նա միակն էր, որն ամեն երեկո ծնկի էր իջնում իր մահճակալի մոտ, երբեմն հետաքրքասերների ծաղրանքի և անհավատների կատակների ներքո։ Գլուխը կախ նա աղոթում էր Աստծուն։ Նա երբեք չերկնչեց։ Նա երբեք չերերաց։ Նա քաջ էր։ (Թոմաս Ս. Մոնսոն, «Զորացիր և խիզախ եղիր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 67)

  • Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այս օրինակում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է դժվար Հիսուս Քրիստոսին միշտ հետևելու մեջ: Ի՞նչն է ձեզ օգնում։

Թվարկեք մի քանի այլ իրավիճակներ, երբ Հիսուս Քրիստոսին հետևելը կարող է դժվար լինել: Փորձեք պատկերացնել որոշակի մանրամասներ և մտածել, թե գծապատկերի որ գույնն է լավագույնս համապատասխանում յուրաքանչյուր իրավիճակին:

Իհարկե, շատ ավելի հեշտ է խոսել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր նվիրվածության մասին, քան նվիրված մնալ այն պահին, երբ բախվում ենք մարտահրավերի: Ուսումնասիրելիս ձգտեք գտնել այն մոտիվացիան, որը ձեզ անհրաժեշտ է Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքին և Նրա վերականգնված Եկեղեցու չափանիշներին հավատարիմ մնալու համար:

Լամանացիները հետապնդում են Մորոնիին

Երբ Մորոնին պարտավորվեց պահել և պահպանել նեփիացի ժողովրդի հիշատակարանները, նա նույնպես բախվեց հակադրության:

Կարդացեք Մորոնի 1.1–4 հատվածները և մտածեք, թե ինչպես կարող եք գնահատել հակադրությունը, որին նա բախվեց:

Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, թե ինչպիսին կարող էր լինել կյանքը Մորոնիի համար, կարող եք դիտել «Մորոնին հրավիրում է մեզ գալ Քրիստոսի մոտ» տեսանյութը 0:00-3:59, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

  • Որքանո՞վ էր դժվար հաղթահարելի հակադրությունը, որին բախվեց Մորոնին և ինչպե՞ս կգնահատեիք այն:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Մորոնիի օրինակից:

Ճշմարտություններից մեկը, որը մենք կարող ենք սովորել, այն է, որ մենք կարող ենք հավատարիմ լինել Հիսուս Քրիստոսին ցանկացած հանգամանքներում և չուրանալ Նրան։

  • Մեզ համար ինչո՞ւ է կարևոր հավատարիմ լինել Հիսուս Քրիստոսին:

  • Ձեր կարծիքով, Մորոնիի ո՞ր փորձառություններն օգնեցին իրեն այդքան հավատարիմ լինել Հիսուս Քրիստոսին:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է մոտիվացնել ձեզ չուրանալ Նրան:

Կարող եք նշել հատվածի 3-ում Մորոնիի խոսքերը: Կարող եք նաև գրել ձեր անունը Մորոնիի անվան կողքին, որպեսզի մոտիվացնեք ձեզ միշտ հետևել Հիսուս Քրիստոսին:

Փնտրեք ստորև ներկայացված մարդկանց օրինակները, որոնք հավատարիմ էին Աստծուն դժվարին հանգամանքներում:

Ցույց տանք մեր նվիրվածությունը

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը հավատարմություն դրսևորել Քրիստոսին դժվար հանգամանքներում:

  • Ո՞ր հանգամանքներում եք դուք բախվում հակադրության՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար:

  • Ի՞նչ կարող եք անել այդ հանգամանքներում՝ Հիսուս Քրիստոսին հավատարիմ լինելու համար:

  1.  Կատարեք հետևյալը․

    Դասի ժամանակ ձեր սովորածն ամփոփելու համար պատրաստեք պաստառ կամ առցանց գրառում կատարեք, որը կմոտիվացնի ձեզ և ուրիշներին հավատարիմ մնալ Քրիստոսին ցանկացած պարագայում: Ներառեք սուրբ գրություններից մի ուղերձ, որը կմոտիվացնի ձեզ հավատարիմ լինել Հիսուս Քրիստոսին և չուրանալ Նրան: Դուք կարող եք ստեղծել ձեր պաստառը կամ առցանց գրառումը Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի օրինակով։ Ահա մեկ օրինակ․

Նկար
պաստառ Հիսուս Քրիստոսի Քավության մասին

Կարող եք սկսել «Նկարների հավաքածուներ» բաժնում www.ChurchofJesusChrist.org/media կայքում նկար որոնելուց կամ ինքնուրույն ստեղծել մի նկար, որը կօգնի հաղորդել ձեր ուղերձը: Ապա գտեք սուրբ գրություն, որը կկցեք ձեր ստեղծած պատկերին: Դուք կարող եք օգտագործել մի հատված Մորոնիի 1 գլխից, սուրբգրային հատված, որն ինքնուրույն կգտնեք, կամ կարող եք օգտագործել որևէ հատված ստորև բերված ցանկից: