Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 25. Կիրառեք վարդապետության սերտման հատվածները


«Վարդապետության սերտման կրկնություն 25. Կիրառեք վարդապետության սերտման հատվածները», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 25», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 25

Կիրառեք վարդապետության սերտման հատվածները

Նկար
մի խումբ երիտասարդներ դրսում խաղ են խաղում

Եկեղեցում մեզ առաջարկվում է աճել Փրկչի նման՝ հոգևորապես, սոցիալապես, ֆիզիկապես և մտավոր առումով: Նպատակներ սահմանելը կարող է օգնել ձեզ առաջադիմել: Սուրբ գրությունները տրված են Երկնային Հոր կողմից՝ օգնելու ձեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին այս եղանակներով: Այս դասը ձեզ հնարավորություն կտա գործնականում կիրառելու վարդապետության սերտման հատվածները՝ ձեր նպատակներին հասնելու և Փրկչին ավելի նմանվելու համար:

Զարգացեք Հիսուս Քրիստոսի նման

Նկար
Երիտասարդների և երեխաների ծրագրի պատկերանշանը

Ղուկաս 2.52 հատվածում մենք կարդում ենք, որ Հիսուս Քրիստոսը զարգանում էր «իմաստութիւնով և հասակով, և շնորհքով՝ Աստծոյ և մարդկանց մոտ»: Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք բոլոր առումներով զարգանանք Փրկչի նման: Եկեղեցու ղեկավարները մեզ խնդրել են նպատակներ սահմանել, որոնք կօգնեն մեզ զարգանալ հոգևոր առումով, սոցիալապես, ֆիզիկապես և մտավոր առումով:

Մտածեք այն նպատակների մասին, որոնք դուք սահմանել եք կամ կցանկանայիք սահմանել:

  • Ի՞նչ հաջողություններ եք ունեցել:

  • Ի՞նչ դժվարություններ են եղել, որոնց դուք բախվել եք այս նպատակներին հասնելու ընթացքում:

Այս նպատակների մասին խոսելիս Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Ձեզ բազմաթիվ հատուկ հանձնարարություններ տալու փոխարեն, … մենք առաջարկում ենք ձեզ խորհրդակցել Տիրոջ հետ այն մասին, թե դուք ինչպես կարող եք աճել հավասարակշռված ձևով։ Դա օգտակար և հետաքրքիր կլինի, բայց ձեզանից կպահանջի որոշ ջանքեր: Դուք պետք է փնտրեք անձնական հայտնություն: Դուք պետք է ինքներդ ընտրեք՝ ինչպես գործել դրան համապատասխան: Երբեմն Հոգին կարող է հուշել ձեզ կատարել դժվար գործեր: Ես կարծում եմ, դուք կընդունեք մարտահրավերը: Դուք կարող եք դժվար գործեր կատարել: (Ռասսել Մ. Նելսոն «Հատուկ հեռարձակում երեխաների և երիտասարդների համար՝ նախագահ Մ. Ռասսել Բալարդի մասնակցությամբ» [Մանկապատանեկան նոր նախաձեռնության ներածություն, սեպտեմբերի 29, 2019 թ․], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Ի՞նչ կարծիք ունեք նախագահ Նելսոնի խորհրդի մասին:

Այսօրվա ուսումնասիրությունը կօգնի ձեզ գործնականում կիրառել վարդապետության սերտման հատվածները՝ ձեր նպատակներին հասնելու և հոգևոր առումով, սոցիալապես, ֆիզիկապես կամ մտավոր առումով Փրկչին ավելի նմանվելու համար։

Վարդապետության սերտման հատվածները կարող են օգնել

  1. Օգտագործեք վարդապետության սերտման հետևյալ հատվածները՝ ստորև ներկայացված հարցերից առնվազն երկուսին պատասխանելու համար.

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբգրային հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբգրային հղումներ

Ալմա 7.11–13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբգրային հղումներ

Ալմա 34.9–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։

Սուրբգրային հղումներ

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբգրային հղումներ

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբգրային հղումներ

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբգրային հղումներ

3 Նեփի 11.10–11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբգրային հղումներ

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբգրային հղումներ

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբգրային հղումներ

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբգրային հղումներ

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբգրային հղումներ

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

Սուրբգրային հղումներ

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

  • Վարդապետության սերտման ո՞ր հատվածները կարող են օգնել ձեզ հասնել ձեր նպատակին: Ինչպե՞ս։

  • Վարդապետության սերտման ո՞ր հատվածները կարող են օգնել ձեզ Փրկչի նման զարգանալ «իմաստությամբ, հասակով և շնորհով Աստծու ու մարդկանց առջև»:

  • Ինչպե՞ս կարող են վարդապետության սերտման հատվածներից մեկը կամ մի քանիսն օգնել ձեզ գործնականում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու մեկ կամ մի քանի սկզբունք: