Սեմինարիա
Մորոնի 6. Մասնակցեք և ծառայեք Տիրոջ Եկեղեցում


«Մորոնի 6. Մասնակցեք և ծառայեք Տիրոջ Եկեղեցում», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Մորոնի 6», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Մորոնի 6

Մասնակցեք և ծառայեք Տիրոջ Եկեղեցում

Նկար
երիտասարդ կինը խոսում է հաղորդության ժողովին

Մենք՝ որպես Քրիստոսի Եկեղեցու մկրտված անդամներ, բազմաթիվ եղանակներով Եկեղեցում մասնակցելու և ծառայելու հնարավորություններ ունենք: Մորոնի 6 գլխում Մորոնին շարունակեց իր ցուցումները՝ Եկեղեցին ամրացնելու և կառուցելու համար: Այս դասը կօգնի ձեզ ուժեղացնել ուրիշներին ծառայելու և Փրկչին հետևելու ձեր ձգտումը՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ։

Քրիստոսի եկեղեցու անդամներ

Նկար
ծխի անդամները երգում են հաղորդության ժողովին

Ձեր ուսումնական օրագրում կամ առանձին թղթի վրա գիծ քաշեք, որը կբաժանի էջը երկու մասի։ Առաջին կեսում նկարեք մարդու պատկեր, որը խորհրդանշում է Փրկչի Եկեղեցու անդամին: Մարդու պատկերը մեծ նկարեք, որպեսզի դրա ներսում կարողանաք գրել: Ձեր նկարած պատկերի ներսում գրեք երկու կամ երեք բան, որ դուք արել եք կամ ցանկանում եք անել՝ Եկեղեցում մկրտությանը նախապատրաստվելու համար: Ամբողջ դասի ընթացքում կարող եք պատկերի ներսում ավելացնել ձեր գրառումների ցանկը։

Մորոնի 6 գլխում Մորոնին շարունակեց Եկեղեցու կառուցման և նրա անդամներին զորացնելու մասին իր ուսմունքները: Այս գլխում մենք իմանում ենք մեր բազմաթիվ դերերի և հնարավորությունների մասին՝ Տիրոջ աշխատանքն Իր Եկեղեցում իրականացնելու համար:

Կարդացեք Մորոնի 6.1–3 հատվածները՝ փնտրելով Մորոնիի ուսմունքներն այն մասին, թե ինչպես կարող է մարդը ցույց տալ իր պատրաստվածությունը՝ Քրիստոսի Եկեղեցում մկրտվելու համար: Ձեր նկարած մարդու պատկերի մեջ ավելացրեք այն, ինչ գտնում եք:

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս են այս գործողությունները և մոտեցումները նախապատրաստում մարդուն մկրտության:

Մորոնին ուսուցանել է, որ մկրտվելուց հետո մենք «համարվում ենք Քրիստոսի եկեղեցու ժողովրդի շարքում» (Մորոնի 6.4): Մենք մասնակից ենք դառնում մի եկեղեցական կազմակերպության, որի նպատակն է զորացնել և ամրացնել մեզ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ: Շարունակելով ուսումնասիրել Մորոնի 6 գլուխը՝ մտածեք, թե ինչպես կարող եք ծառայել և զորացնել ուրիշներին որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մկրտված անդամ:

Հնարավորություններ և պարտականություններ

Ձեր նկարած պատկերի շուրջ գրեք Եկեղեցու անդամների կարիքներից, հույսերից կամ ցանկություններից մի քանիսը:

Ձեր թղթի կամ օրագրի էջի մյուս կեսում գրեք հետևյալ անավարտ ճշմարտությունը. Լինելով Փրկչի Եկեղեցու անդամ՝ մենք կարող ենք օգնել և զորացնել միմյանց, երբ …

Ուսումնասիրեք Մորոնի 6.4–9 հատվածները՝ փնտրելով մի քանի եղանակ, որոնցով կարող եք ավարտել այդ ճշմարտության խոսքերը: Ձեր թղթի վրա գրեք տարբեր պնդումներ: Օգտակար կլինի իմանալ, որ սնուցել նշանակում է աջակցել կամ խրախուսել աճը:

Այս հատվածների բազմաթիվ ճշմարտությունների մեջ դուք կարող եք գտնել հետևյալներից մեկը. Լինելով Փրկչի Եկեղեցու անդամ, մենք կարող ենք օգնել և զորացնել միմյանց, երբ

  • հոգևոր առումով սնուցենք միմյանց Աստծո բարի խոսքով (հատված 4

  • զորացնենք միմյանց հոգևոր առումով (հատված 5):

  • ուսուցանենք և աղոթենք Սուրբ Հոգու զորությամբ (հատված 9):

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Այս գործողություններից ո՞րն է ձեզ ավելի հեշտ թվում: Ո՞րը կարող է դժվար լինել: Ինչո՞ւ։

    • Ինչպիսի՞ն կարող են լինել այս գործողությունները ձեր դասարանում կամ քվորումում:

    • Ինչպե՞ս կարող են այս ճշմարտությունների վրա հիմնված գործողություններն օգնել ձեզ հոգալ ձեր կարիքները:

Տվեք և ստացեք

Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահ Բոննի Լ. Օսկարսոնը նկատել է.

Մենք պարզապես վերցնողներ ու տվողներ չենք այն ամենի, ինչն առաջարկվում է Եկեղեցում, մենք պիտի լինենք տվողներ և հոգացողներ: Երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք, հաջորդ անգամ, երբ դուք գնաք [երիտասարդական միջոցառման], ձեր հեռախոսը վերցնելու փոխարեն, որպեսզի տեսնեք, թե ձեր ընկերներն ինչով են զբաղված, կանգ առեք, նայեք ձեր շուրջը և հարցրեք ինքներդ ձեզ. «Այսօր իմ կարիքն ո՞վ ունի»: Դուք կարող եք լինել այն բանալին, որը կհասնի և կազդի հասակակիցների կյանքի վրա կամ կքաջալերի ընկերոջը, որը լուռ մաքառում է:

Խնդրեք ձեր Երկնային Հորը ցույց տալ շրջապատի այն մարդկանց, ովքեր ունեն ձեր կարիքը և ոգեշնչի ձեզ, թե ինչպես լավագույնս ծառայել նրանց: Հիշեք, որ Փրկիչը շատ հաճախ ծառայում էր նրանց մեկ առ մեկ: (Բոննի Լ. Օսկարսոն, «Կարիքները մեր առջև են», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017 թ․, 26)

  1. Պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին․

    • Ըստ ձեզ, ի՞նչն է կարևոր հիշել քույր Օսկարսոնի խորհրդից և ինչու:

    • Ե՞րբ եք գործողության մեջ տեսել Մորոնիի ուսուցանած ճշմարտությունները: Ինչպե՞ս է փոփոխվել ուրիշների կյանքն այս ճշմարտությունների համաձայն գործելու արդյունքում:

    • Ինչպե՞ս կարող է Մորոնիի խորհրդին հետևելն օգնել ձեզ ավելի նմանվել Փրկչին:

Մորոնիի խորհուրդը կիրառած երիտասարդ կնոջ մի օրինակ տեսնելու համար կարող եք դիտել «Աչքեր՝ տեսնելու համար» տեսանյութի 4:55-6:55-ը հատվածը՝ ChurchofJesusChrist.org կայքում։

Իմ հաջորդ քայլերը

Մի պահ խորհեք, թե ինչ եք սովորել և զգացել այսօր: Այնուհետև պատկերացրեք, թե ինչպես եք դուք գնում Եկեղեցու հաջորդ ժողովին կամ միջոցառմանը: Ըստ ձեզ, Փրկիչն ի՞նչ կցանկանար, որ դուք անեիք: Կարող եք ձեր օրագրում նշումներ անել, որոնք կօգնեն ձեզ հիշել ձեր ստացած ուղղորդումը:

Կարող եք նաև ցանկանալ աղոթքով դիմել Երկնային Հոր օգնությանը, որպեսզի իմանաք, թե ով ունի ձեր ուշադրության և օգնության կարիքը: Խնդրեք Նրան օգնել ձեզ իմանալ, թե ինչ կարող եք անել Եկեղեցու մյուս անդամների մասին հոգ տանելու համար այնպես, ինչպես Փրկիչը կաներ: