Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 9․ Մորմոն 7–Եթեր 15


«Գնահատեք ձեր գիտելիքները 9․ Մորմոն 7–Եթեր 15», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Գնահատեք ձեր գիտելիքները 9», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 9

Մորմոն 7Եթեր 15

Նկար
ծառին հենված երիտասարդ

Հոգևոր գիտելիքիների մասին մտածելը և դրանք գնահատելը կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին։ Այս դասը կարող է օգնել ձեզ հիշել և գնահատել, թե Մորմոն 7Եթեր 15 գլուխների ուսումնասիրության փորձառությունն ինչպես է օգնել ձեզ հոգևոր աճ ունենալ։

Ծառի բնի օղակներ

Նկար
ծառի կոճղը՝ ծառի բնի օղակներով

Նախկինում Առաջին նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է.

Անհավատալի է, թե որքան շատ բան կարող ենք իմանալ կյանքի մասին՝ ուսումնասիրելով բնությունը: Օրինակ՝ գիտնականները կարող են նայել ծառի բնի օղակներին և հիմնավորված ենթադրություններ անել հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ կլիմայի և բնական պայմանների մասին: Ծառերի աճն ուսումնասիրելիս մենք կարող ենք իմանալ նաև, որ այն ժամանակաշրջանում, երբ պայմանները կատարյալ են, ծառերն աճում են նորմալ արագությամբ: Իսկ այն ժամանակաշրջանում, երբ աճի պայմանները կատարյալ չեն, ծառերի աճը դանդաղում է, քանի որ դրանք իրենց էներգիան ծախսում են գոյատևմանն անհրաժեշտ էլեմենտների վրա: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ամենակարևոր բաների մասին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010 թ․, 19)

Ծառերի նման մենք նույնպես ունենք աճի ժամանակաշրջան և ժամանակահատված, երբ պարզապես փորձում ենք գոյատևել: Մեզանից յուրաքանչյուրն աճում է տարբեր եղանակներով և տարբեր արագությամբ: Հիշեք ձեր կյանքի այն պահերը, երբ դուք հոգևոր աճ եք ունեցել:

  • Որո՞նք էին այն պայմանները, որ օգնեցին ձեզ հոգևոր աճ ունենալ: Ինչպիսի՞ աճ եք զգացել:

  • Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք պարբերաբար գնահատել մեր հոգևոր աճը:

Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք մի քանի բան բացատրել ձեր սովորածից և գնահատել նպատակները, որոնք սահմանել եք Մորմոնի 7Եթեր 15 գլուխներն ուսումնասիրելիս։

Բացատրեք Մորմոնի Գրքի կարևորությունը

Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք, որը բացատրում է Մորմոնի Գրքի կարևորությունն ավետարանի վերականգնման գործում: Դուք պատրաստվում եք Մորմոնի Գրքի օրինակը տալ որևէ մեկին կարդալու:

Պատրաստվեք խոսելու՝ օգտագործելով մեկ կամ մի քանի սուրբ գրությունների հատվածներ Մորմոն 8 գլխից։ Կարող եք նաև օգտագործել Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը։ Հնարավորություններ փնտրեք բացատրելու, թե ինչպես է Մորմոնի Գիրքն օգնում մեզ հավատալ Հիսուս Քրիստոսին:

Կարող եք մեջբերել այն հատվածները, որոնք դուք նշել եք Մորմոն 8 գլխում և նշումները, որոնք կատարել եք ձեր օրագրում: Եթե օգնության կարիք ունեք, կարող եք վերանայել Մորմոն 8.14–16, 25–26, 34–35 հատվածները։ Կարող եք նաև օգտագործել այլ հատվածներ, որոնք գտել եք Մորմոնի Գրքում այս տարվա ձեր ուսումնասիրության ընթացքում:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Գրեք, թե ինչ կասեիք, եթե բացատրելու լինեիք Մորմոնի Գրքի դերն ավետարանի վերականգնման գործում՝ օգտագործելով Մորմոն 8 գլուխը և Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը։

Մտածեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու ծրագրերի մասին

Նկար
հաց
  • Որո՞նք են հացի բաղադրիչները:

  • Բացի բաղադրիչներն իրար համակցելուց, ուրիշ ի՞նչ է պետք անել հաց պատրաստելու համար։

Հացի բաղադրիչները կարող են ներառել ալյուր, խմորիչ, աղ և ջուր: Ձեզ նաև ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի խմորը հասունանա և դուք պետք է այն թխեք:

Հաց թխելը կարելի է համեմատել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու հետ: Արդյունքները, վկայությունը կամ հրաշքը, որ փնտրում եք, նման է պատրաստի հացին: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու ձեր ջանքերը կարելի է համեմատել բաղադրիչների, խմորը հասունանալու համար անհրաժեշտ ժամանակի և հացը թխելու հետ: Վերջին դասերի ժամանակ դուք ուսումնասիրել եք այն մարդկանց պատմությունները, որոնք հավատք են գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ (տես Եթեր 3.1–16, 12.6–22): Դուք նաև ուսումնասիրել եք մարգարեների խոսքերը, որոնք առաջարկում էին ձեզ հավատք գործադրել Տիրոջ հանդեպ և հրաշքներ փնտրել (տես Մորմոն 9.15–27, Եթեր 12.6–9):

Կարդացեք Մորմոն 9.19–21, Եթեր 3.9, 12.6–9 հատվածները, որպեսզի հիշեք, թե ինչ եք ուսումնասիրել առ Հիսուս Քրիստոս հավատքի և ձեր կազմած ծրագրերի մասին:

  1. Մտածեք ձեր փնտրած արդյունքների, վկայության կամ հրաշքի մասին և պատասխանեք հետևյալ հարցերից երեքին.

    • Ի՞նչ եք դուք արել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու համար:

    • Եթե Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելը նման է հաց թխելու գործընթացին, ապա ո՞ր փուլում եք դուք ներկայումս: Արդյոք դեռ հավաքո՞ւմ եք, թե՞ համակցում եք բաղադրիչները: Սպասում եք, որ խմորը հասունանա՞։ Հացը թխվո՞ւմ է։ Թե՞ արդեն հացը կերել եք։ Բացատրեք, թե ինչու։

    • Ի՞նչ մարտահրավերներ եք ունեցել կամ դեռ պետք է հաղթահարեք: Ի՞նչն է օգնել կամ կարող է օգնել ձեզ հաղթահարել դրանք:

    • Ինչո՞ւ եք կարծում, որ օրհնվել եք առ Հիսուս Քրիստոս հավատք գործադրելու ձեր ջանքերի համար: