Սեմինարիա
Ալմա 42, Մաս 2․ «Ողորմածություն ստանում է ապաշխարողը»


«Ալմա 42, Մաս 2․ «Ողորմածություն ստանում է ապաշխարողը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 42, Մաս 2», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 42, Մաս 2

«Ողորմածություն ստանում է ապաշխարողը»

Նկար
Հիսուս Քրիստոսի նկարը՝ գթասրտորեն ձեռքը մեկնելիս

Որպեսզի օգնի իր որդի Կորիանթոնին ապաշխարել, Ալման ուսուցանում էր Աստծո արդարության և ողորմածության մասին, և ինչպես է, որ «բացի անկեղծորեն ապաշխարողից, ոչ մեկը չի փրկվում» (Ալմա 42.24)։ Երբ մենք հասկանում ենք Երկնային Հոր ողորմածության ծրագիրը, մենք հակված ենք ապաշխարելու։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը հնարավորություն տալիս ձեզ ստանալ Երկնային Հոր ծրագրում խոստացված ողորմածությունը։

Օրենքը նախատեսում է պատիժ

  • Ո՞ր հանգամանքներում է անհրաժեշտ արդարությունը։ Իսկ ողորմածությո՞ւնը։

Մենք օրհնված ենք, քանի որ Երկնային Հայրը և արդար է, և ողորմած։ Երկնային Հոր ծրագրի շնորհիվ մենք բոլորս հետ ենք բերվելու Աստծո ներկայությանը, որպեսզի դատվենք (տես Ալմա 42.23)։ Իր մեղսավոր վիճակում Կորիանթոնը պատրաստ չէր դատաստանին։ Ալման հույս ուներ, որ ուսուցանելով Երկնային Հոր ծրագրի մասին, կմղեր Կորիանթոնին ապաշխարել ու ծառայել Աստծուն։ Ալմա 42 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Ալման Կորիանթոնին այն մասին, թե ինչ պետք է նա անի՝ Աստծո ողորմածությունը ստանալու համար։

Օրենքները Երկնային Հոր ծրագրի էական մասն են կազմում ճիշտ այնպես, ինչպես որ կարևոր դեր են կատարում հասարակության մեջ։

Կարդացեք Ալմա 42.17–21 հատվածները և փնտրեք Երկնային Հոր ծրագրի օրենքի նպատակները (տես նաև 2 Նեփի 2.13

  • Ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր ծրագրի օրենքի մասին։

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսպիսի մի կշեռք նկարեք։

Նկար
կշեռքի գծապատկեր

Կշեռքն անվանեք «արդարություն»։

Արդարության օրենքի համաձայն մենք ստանում են մեր գործողությունների հետևանքները։ Մենք ստանում ենք օրհնություններ, երբ օրենքը խախտելիս հնազանդվում ենք օրենքին ու պատժին։

Կշեռքի մի կողմն անվանեք «օրենքի խախտում», մյուս կողմը՝ «մեղսավորի կրած պատիժը»։

Եթե խախտում ենք օրենքը, խախտվում է կշեռքը հավասարակշռությունը։ Արդարությունը պահանջում է, որ կշեռքը հավասարակշռված լինի։ Վճարը (կամ պատիժը) պահանջվում է կշեռքը հավասարակշռելու համար (տես Ալմա 42.22

  • Ի՞նչ տեղի կունենար մեզ հետ, եթե արդարության կշեռքը միայն մեր պատժով հավասարակշռվեր։

Մեղքի պատիժը հոգևոր մահն է՝ «կտրված լինելով Տիրոջ ներկայությունից» (Ալմա 42.11

Ողորմածություն ստանում են ապաշխարողները

Քանի որ Աստված «կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված» է (Ալմա 42.15), Նա ծրագիր է պատրաստել, որպեսզի կարողանանք ողորմածություն ստանալ, երբ մեղք ենք գործում։

Կարդացեք Ալմա 42.15, 22–25 հատվածները և փնտրեք, թե ինչ է տրամադրում Երկնային Հոր ծրագիրը արդարության կշեռքը հավասարակշռելու համար։

Արդարության կշեռքի նկարում խաչ քաշեք մեղսավոր բառի վրա կամ ջնջեք այն և փոխարինեք Փրկիչ բառով։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ձեր բառերով ինչպե՞ս կբացատրեք արդարության կշեռքի գծապատկերը։

    • Ի՞նչ է արել Հիսուս Քրիստոսը, որպեսզի ողորմածություն շնորհվի (տես Վարդապետություն և Ուխտեր 19.16–19

    • Ի՞նչ է պահանջվում մեզնից՝ Փրկչի ողորմածությունը ստանալու համար (տես Ալմա 12.32–34, 34.15–16

Սկզբունքներից մեկը, որ սովորում ենք, այն է, որ եթե մենք իրապես ապաշխարող ենք, Փրկչի Քավությամբ ողորմածություն ենք ստանում։

Ապաշխարող նշանակում է լինել խոնարհ և վշտանալ մեղքի պատճառով (տես Բ Կորնթացիս 7.10, 2 Նեփի 2.7, Մոսիա 4.10)

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցին.

    • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են միայն իրապես ապաշխարողները փրկվում։

Պատկերացրեք, որ դուք Կորիանթոնն եք և դեռ չեք ապաշխարել ձեր բոլոր մեղքերի համար։ Կարդացեք Ալմա 42.26–30 հատվածները և փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք կմղեն ձեզ ապաշխարության։

  • Ո՞ր բառերը կամ արտահայտությունները կմղեն ձեզ ապաշխարության։ Ինչո՞ւ։

Երկնային Հոր ծրագրի (տես Ալմա 40–42) մասին ուսուցանելուց հետո Ալման Կորիանթոնին հիշեցրեց, որ նա «կանչված [է] Աստծու կողմից՝ քարոզելու խոսքը», որպեսզի «հոգիներ բերի ապաշխարության» (Ալմա 42.31)։ Կորիանթոնը ապաշխարեց իր մեղքերի համար և ի կատար ածեց իր կոչումը (տես Ալմա 49.30

Մտածեք ապաշխարելու անհրաժեշտության և այն մասին, թե ինչպես կարող եք իրապես ապաշխարող լինել։ Հիշեք, որ Երկնային Հայրը կների ձեզ, երբ ապաշխարեք (տես Մոսիա 26.30, Եսայիա 1.18

  1. Կատարեք հետևյալը․

    Գրեք երեք կամ չորս նախադասություն՝ բացատրելով Հիսուս Քրիստոսի Քավության դերը Երկնային Հոր ծրագրում։ Ներառեք արդարության և ողորմածության դերերը և ինչ պետք է անենք մենք՝ ողորմածություն ստանալու համար։ Գրի առեք ձեր բոլոր այն զգացումները, որոնք կցանկանաք արտահայտել Փրկչի հանդեպ։