Սեմինարիա
Վարդապետության սերտում․ Ալմա 41.10․ «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»


«Վարդապետության սերտում․ Ալմա 41.10․ «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. Ալմա 41.10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Ալմա 41.10

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»

Նկար
տխուր երիտասարդի նկար

Ալմա 41.10 հատվածից սովորեցիք, որ «ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»։ Այս դասը կօգնի ձեզ մտապահել Ալմա 41.10 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրական կյանքի իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Մտապահեք և բացատրեք

Մտապահելու համար մի քանի անգամ կրկնեք վարդապետության սերտման հիմնական արտահայտությունը և հղումը՝ «Ալմա 41.10 «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»։ Ամեն անգամ կրկնելիս փորձեք ավելի քիչ նայել գրվածին։ Եթե ուզում եք մի փոքր դժվարացնել խնդիրը, փորձեք ամբողջ հատվածը մտապահել։ Օգտակար կլինի օգտվել Doctrinal Mastery հավելվածից։

Նկար
պատկերակ, գրառում
Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

    Մտածեք այնպիսի իրավիճակի մասին, երբ ինչ-որ մեկին օգտակար կլինի Ալմա 41.10 հատվածում ուսուցանվող վարդապետությունը։ Ապա բացատրեք, թե վարդապետությունն ինչպես կարող է օգնել տվյալ իրավիճակում։

Գործնական կիրառում

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ համապատասխանեցման վարժությունը․

    Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022) վերանայեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ երեք սկզբունքներից յուրաքանչյուրը։ Հետո A–F արտահայտությունները կցեք համապատասխան սկզբունքին։ Յուրաքանչյուր սկզբունքի հետ կապված երկու արտահայտություն կա։

    1. «Գործեք հավատքով»

    2. «Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով»

    3. «Մեծացրեք հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով»

    1. «Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը՝ այսօր երկրի վրա Տիրոջ մարգարեները, ճշմարտության կենսական աղբյուր են հանդիսանում։

    2. «Երբ մենք ձգտում ենք զարգացնել մեր հասկացողությունը և լուծել մտահոգությունները, կարևոր է, որ ապավինենք այն վկայությանը, որն արդեն իսկ ունենք Հիսուս Քրիստոսի մասին»։

    3. «Մենք պիտի դիտարկենք [հարցերը] փրկության ծրագրի և Փրկչի ուսմունքների համատեքստում»։

    4. «Անվստահելի աղբյուրները տարբերելը և դրանցից խուսափելը կարող է պաշտպանել մեզ ապատեղեկատվությունից և նրանցից, ովքեր փորձում են ոչնչացնել հավատքը»։

    5. «Մենք փնտրում ենք Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի տեսնենք բաներն այնպես, ինչպես Տերն է տեսնում»։

    6. Երբ շարունակում ենք պատասխաններ փնտրել, մենք պետք է ապրենք հավատքով՝ վստահելով, որ մենք, ի վերջո, կստանանք մեր փնտրած պատասխանները»։

Պատասխանները կարելի է գտնել այս դասի վերջում։

Կարդացեք հետևյալ սցենարը.

Կառլոսը, որը Եկեղեցու անդամ է, դժվարանում է հասկանալ Աստծո պատվիրանները պահելու կարևորությունը։ Նա վերջերս ասել է ձեզ. «Ես գիտեմ շատ մարդկանց, որոնք խախտում են պատվիրանները և, կարծես, հիանալի կյանքով են ապրում։ Ինչպե՞ս կարող եք ասել, որ երջանիկ լինելու համար պետք է պահել պատվիրանները»։ Դուք տեսնում եք Կառլոսի հարցի անկեղծությունը, բայց զգում եք, որ պատասխանելու համար ձեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի հավաքեք ձեր բոլոր մտքերը։ Երկուսդ էլ համաձայնում եք նրա հարցի մասին ավելի մանրամասն խոսել հաջորդ օրը։

Օգտագործելով այն, ինչ սովորել և զգացել եք Ալմա 41.10 հատվածի և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների ուսումնասիրությունից՝ պատրաստվեք քննարկելու Կառլոսի հարցը։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  1. Սուրբ գրություններն աստվածային աղբյուրներ են, որոնք կարող են օգնել մեզ պատասխանել մեր հարցերին։ Կարդացեք Ալմա 41.10 հատվածը և գտեք վարդապետության սերտման առնվազն մեկ այլ հատված, որը կարող է օգնել ձեզ պատասխանել։

  2. Մտածեք, թե լրացուցիչ տեղեկության համար ինչ աղբյուրներ կառաջարկեիք Կառլոսին վերանայել։ Կարող եք նույնիսկ բացատրել, թե հոգևոր հարցերի առումով ինչով է աղբյուրը հուսալի։

Հասկացություններն ու հարցերը քննեք հավերժության հեռանկարով

Հետևյալ հարցերը կարող են օգնել ձեզ բացահայտել Կառլոսի եզրահանգումները․

  • Ի՞նչ եզրահանգումներ կարող է ունենալ նա պատվիրանների կամ երջանկության մասին։

  • Ավետարանի ո՞ր ուսմունքներն են վերաբերում կամ պատասխանում նրա հարցին։

  • Ըստ ձեզ՝ Կառլոսն ի՞նչ պետք է իմանա Երկնային Հոր, Նրա ծրագրի և այն մասին, թե Նա ինչպես է վարվում Իր զավակների հետ։

Գործեք հավատքով

Կառլոսը կարող է հավատքով գործել, երբ ձգտի ավելի լավ հասկանալ Երկնային Հոր պատվիրանները։ Պատվիրանների կարևորությունը ավելի խորությամբ հասկանալու ձգտումը և պատվիրանները պահելու որոշման կայացումը նույնպես նշանակում է հավատքով գործել։ Ընտրեք առնվազն երկու պատվիրան և պարզեք, թե դրանք պահելն ինչպես կարող է օգնել Կառլոսին երջանկություն զգալ, կամ դրանք խախտելն ինչպես կարող է թշվառության հանգեցնել։ Կարող եք կիսվել նաև, թե պահելով այդ պատվիրանները ինչպես եք երջանկության հասել։

  1. Կառլոսին պատասխան գրեք։ Բացատրեք, թե նա ինչպես կարող է հետևել Ալմա 41.10 հատվածում ուսուցանվող հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրին, որպեսզի գտնի իր հարցի պատասխանը։

Համապատասխանեցումների վարժության պատասխաններն են (1) B, F, (2) C, E, և (3) A, D։