Սեմինարիա
Ալմա 26․ «Մենք կհրճվենք Տիրոջով»


«Ալմա 26․ «Մենք կհրճվենք Տիրոջով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 26», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 26

«Մենք կհրճվենք Տիրոջով»

Նկար
երջանիկ երիտասարդների խումբ

Երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացողություն, որ անհամբեր եք ինչ-որ մեկին մի բան հայտնելու համար։ Ի՞նչ եք ցանկանում, որ մարդիկ իմանան։ Նույն կերպ Ամմոնը և նրա եղբայրներն էին ցնծում լամանացիների մոտ ունեցած իրենց 14-ամյա առաքելության համար և ցանկանում էին կիսվել իրենց փորձառություններով։ Նրանք Աստծո զորության և սիրո ականատեսը եղան, երբ հազարավոր լամանացիներ իմացան ճշմարտությունը։ Այս դասը կարող է օգնել ձեզ խոր երախտագիտություն և սեր զգալ Տիրոջ հանդեպ և շնորհակալ լինել ձեր կյանքում Նրա պարգևած օրհնությունների համար։

Ի՞նչն է ձեզ ոգևորում

Մի քանի րոպե մտածեք, թե ինչն է ձեզ ոգևորում կամ խանդավառում․ մի բան, որի մասին սկսում եք խոսել ու չեք կարողանում կանգ առնել։

  • Ինչո՞ւ եք այդքան մեծ ցանկություն զգում խոսել այդ մասին:

  • Ի՞նչ եք ակնկալում, որ ուրիշները զգան, երբ խոսում եք դրա մասին։ Ինչո՞ւ։

Երբ Մոսիայի որդիները լամանացիների մոտ անցկացրած 14-ամյա միսիայից հետո վերադարձան, Ամմոնը եղբայրների հետ խոսում էր իր փորձառությունների մասին։ Կարդացեք Ալմա 26.8, 16 հատվածները և փնտրեք, թե ինչն էր ոգևորում ու խանդավառում Ամմոնին։

Ալմա 26.16 հատվածում Տիրոջ մասին խոսելիս Ամմոնն օգտագործում էր հրճվել, ուրախանալ և գովաբանել բառերը։ Հրճվել նշանակում է ուրախանալ կամ «գովաբանել երկրպագությամբ, պատվել ու շնորհակալ լինել» (Merriam-Webster.com, «Glory», տես նաև «Հրճվել» Սուրբ գրքերի ուղեցույցում, scriptures.ChurchofJesusChrist.org)։ Այս բառերը կարող եք նշել հատված 16-ում ու այլ հատվածներում, որոնք ուսումնասիրում եք այսօր։

Մի քանի րոպե մտածեք հետևյալի շուրջ․

  • Ինչպե՞ս եք վերաբերվում Երկնային Հոր հետ ունեցած ձեր հարաբերություններին: Ինչո՞ւ։

  • Արդյո՞ք Նրա մասին հիացմունքով և ուրախությամբ եք խոսում ուրիշների հետ։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ:

Այսօր Ալմա 26 գլուխն ուսումնասիրելիս մտածեք, թե Աստծո հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին կիսվելու Ամմոնի օրինակն ինչպե՞ս կարող է մեծացնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած սերն ու երախտագիտությունը։

«Որքան մեծ օրհնություններ»

Կարդացեք Ալմա 26.1–4, 8–16 հատվածները և փնտրեք, թե ինչպես էր Ամմոնը խոսում Աստծո մասին և այն մասին, թե ինչ էր Նա արել իր եղբայրների ու լամանացիների համար։

  • Ի՞նչը տպավորեց ձեզ Աստծո մասին Ամմոնի խոսքում։

  • Ի՞նչ ճշմարտություններ գտաք, որոնք կարող են ոգեշնչել մարդուն հրճվել Տիրոջով։

Oգտակար կլինի մտածել Ամմոնի միսիոներական որոշ փորձառությունների մասին, որոնք նրա մոտ Աստծուն գովաբանելու ցանկություն էին առաջացրել։ Հետևյալ նկարները կարող են օգնել վերհիշել, թե ինչ էր տեղի ունեցել։

Նկար
Ամմոնը կռվում է լամանացիների հետ
Նկար
Ամմոնը ուսուցանում է Լամոնիին
Նկար
թագուհին սգում է Լամոնիի մահը

Չնայած մեր փորձառությունները տարբերվում են Ամմոնի փորձառություններից, մենք էլ կարող ենք Աստծուն գովաբանելու նման պատճառներ ունենալ։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին․

    • Մտածեք, թե ուրիշներին օրհնելու համար ինչպես եք «Աստծո ձեռքում [գործիք] եղել կամ կարող եք լինել» (Ալմա 26.3)։ Այդ փորձառություններն ինչպես են բերել նրան, որ գովաբանել եք Աստծուն։

    • Աստծուն գովաբանելու ի՞նչ այլ պատճառներ ունեք։

    • Ինչպե՞ս կարող է փոխվել մարդու կյանքը, երբ նա հրճվում է այն ամենով, ինչ Աստված արել է իր համար։

«Ցնծալու այսպիսի մեծ պատճառ»

Իր միսիոներությունը և Աստծո հետ ունեցած հաղորդակցումը հիշելիս Ամմոնը հրճվում և ցնծում էր նրանով, թե ով է Աստված, և ինչ է Նա հնարավոր դարձրել իր կյանքում։

Թուղթը երեք տակ ծալեք կամ ձեր օրագրի էջի վրա երեք սյունակ գծեք։ Յուրաքանչյուր սյունակի վերևում որպես անվանում գրեք մարդկանց հետևյալ խմբերից մեկը․

Կարդացեք յուրաքանչյուր խմբին վերաբերող սուրբ գրությունները և սյունակում գրեք, թե Աստված ինչ է արել նրանց համար։

  • Մարդկանց այս խմբերի համար Աստծո արածներից ի՞նչն էր տպավորիչ ձեզ համար։ Դա ինչո՞ւ կարող է պատճառ լինել, որ մարդիկ հրճվեն Նրանով։

Ծալած թուղթը շրջեք կամ ձեր օրագրում երեք նոր սյունակ նկարեք։ Յուրաքանչյուր սյունակին տվեք հետևյալ վերնագրերից մեկը․

  • Աստված ինչպես է օրհնել ինձ

  • Աստված ինչպես է օրհնել իմ սիրելի մարդկանց

  • Ինչ գիտեմ Աստծո մասին և Նրա հետ կապված ինչ զգացողություն ունեմ

Կարող եք աղոթել Երկնային Հորը՝ խնդրելով Նրան մտքեր ու հիշողություններ արթնացնել ձեր գլխում։ Երբ հիշեք, թե ինչպես է Աստված օրհնել ձեզ և ուրիշներին ու մտածեք Նրա հանդեպ ձեր վերաբերմունքի մասին, Սուրբ Հոգին կարող է օգնել ձեզ զգալ Աստծո սերը ձեր հանդեպ։

Յուրաքանչյուր սյունակում գրեք ձեր պատասխանները և բացատրեք, թե ինչու են այդ բաները մղում ձեզ հրճվել Աստծով։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Այս վարժությունն ինչպես օգնեց ձեզ ավելի մեծ ուրախություն կամ ավելի մեծ սեր ու երախտագիտություն զգալ Աստծո հանդեպ։

    • Ըստ ձեզ՝ Տիրոջ հետ ձեր հարաբերությունն ինչպե՞ս կփոխվի, եթե ավելի հաճախ ժամանակ հատկացնեք ու հրճվեք Նրանով։

Երբ մտածեք, թե այսօր ինչ սովորեցիք և զգացիք, կարող եք Աստծուն հիշելու և Նրանով հրճվելու համար ժամանակ տրամադրելու նպատակ սահմանել։ Դուք գուցե նաև հուշում ստանաք՝ ինչ-որ մեկի հետ կիսվելու ձեր մտքերով, ինչպես դա արեց Ամմոնը: Որևէ մեկի հետ կիսվելու հնարավորություն փնտրեք և մտածեք, թե ինչպես կարող եք օգնել մյուս անձին զգալ այն, ինչ դուք եք զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։