Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 13. Գտնել և նշել Ալմա 7.11–13-ից Մորոնի 10.4–5-ը


«Վարդապետության սերտման կրկնություն 13. Գտնել և նշել Ալմա 7.11–13-ից Մորոնի 10.4–5-ը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 13», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 13

Գտնել և նշել Ալմա 7.11–13-ից Մորոնի 10.4–5

Նկար
Աղջիկը նշումներ է կատարում սուրբ գրություններում

Վարդապետության սերտմաննպատակներից մեկն է օգնել ձեզ գալ դեպի Քրիստոսը՝ մեծացնելով սուրբ գրություններում հիշատակվող ավետարանի ճշմարտությունների ձեր հասկացողությունը։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ Մորմոնի Գրքի երկրորդ կեսում գտնել վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 12 հատվածները։

Սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Պատկերացրեք, որ ձեր կրտսեր քույրը կամ եղբայրը նկատում է, որ ուսումնասիրելիս ձեր սուրբ գրություններում նշումներ եք անում։ Բոլոր այդ նշումներով էջը տեսնելուց հետո ձեր կրտսեր քույրը կամ եղբայրը հարցնում է, թե ինչու եք նշումներ անում սուրբ գրություններում։

  • Ի՞նչ կպատասխանեիք դուք:

Հետևյալ աղյուսակը կօգնի ձեզ Մորմոնի Գրքի երկրորդ կեսում գտնել վարդապետության սերտման առաջին 12 հատվածները։ Կարող եք նշել այն որևէ առանձնահատուկ ձևով, որպեսզի կարողանաք հեշտությամբ գտնել հետագայում։ Կարող եք նշել նաև սուրբ գրությունների հիմնական արտահայտությունների բառերը՝ դրանք ավելի տպավորիչ դարձնելու համար։

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11-13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9-10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի մեծ և վերջին զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10-11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

  1. Ընտրեք վարդապետության սերտման երեք հատված, որոնք ցանկանում եք ավելի խորությամբ ուսումնասիրել այս կիսամյակում։ Կարդացեք հատվածները և գրեք հետևյալը.

    • Ըստ ձեզ՝ Փրկիչն ինչո՞ւ է ցանկանում, որ մարդիկ մեր օրերում հասկանան այդ հատվածների ճշմարտությունները

    • Ի՞նչ հարցեր ունեք հատվածների բառերի ու արտահայտությունների վերաբերյալ

Հաջորդ մի քանի օրերին սկսեք մտապահել որոշ սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները և փնտրեք պատասխաններ ձեր այն հարցերին, թե ինչ են ուսուցանում այդ սուրբ գրությունները։ Կարող եք օգտագործել Doctrinal Mastery բջջային հավելվածը, որը կօգնի ձեզ մտապահել (եթե ունեք)։