Սեմինարիա
Ալմա 23․ Նրանք «երբեք չհեռացան»


«Ալմա 23․ Նրանք «երբեք չհեռացան», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 23», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 23

Նրանք «երբեք չհեռացան»

Նկար
մի խումբ հավատարիմ երիտասարդներ

Մտածեք, թե այսօր աշխարհում առկա բազմաթիվ ուժերի մասին, որոնք ձգտում են ոչնչացնել ձեր հավատքը և հեռացնել ձեզ Տիրոջից։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ամուր կանգնեք և թույլ չտաք, որ դա տեղի ունենա։ Հազարավոր լամանացիների օրինակներից կարող ենք իմանալ, թե ովքեր «դարձի եկան առ Տերը» և «երբեք չհեռացան» (Ալմա 23.6)։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ մեծացնել դեպի Տերը լիովին դարձի գալու ձեր ցանկությունը և բացահայտել դարձի գալու ճանապարհին ի հայտ եկող յուրաքանչյուր խոչընդոտ։

Ամուր կանգնեք

Եթե հնարավոր է, 30 վայրկյան կանգնեք մեկ ոտքի վրա։ Պատկերացրեք, թե որքան դժվար կլինի կանգնած մնալ, եթե մեկ ոտքի վրա կանգնած ժամանակ մեկը հրի ձեզ։

Այժմ կանգնեք երկու ոտքի վրա և պատկերացրեք, թե որքան ավելի հեշտ կլինի կանգնած մնալ, եթե մեկը հրի ձեզ։

Սուրբ գրություններում Տիրոջ հանդեպ հավատարմությունը երբեմն համեմատվում է ամուր կանգնելու (տես Մոսիա 4.11, Ալմա 1.25), իսկ Տիրոջից հեռանալը՝ ընկնելու հետ (տես 2 Նեփի 18.15, Հելաման 5.12

  • Մարդիկ ի՞նչ պատճառներով են հեռանում Հիսուս Քրիստոսից և Նրա Եկեղեցուց։

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Եթե շարունակեք ապրել այնպես, ինչպես հիմա եք ապրում, ի՞նչ եք կարծում, ավելի՞ կմոտենայիք Տիրոջն ու Նրա Եկեղեցուն, թե՞ կսկսեիք հեռանալ։ Ինչո՞ւ։

  • Ի՞նչ գիտեք Տիրոջ և Նրա Եկեղեցու մասին, որը ձեզ թույլ չի տալիս հեռանալ։

Երբ ուսումնասիրեք այն մարդկանց մասին, որոնք «երբեք չհեռացան» (Ալմա 23.6), փնտրեք գաղափարներ և ուղղորդում ձեր կյանքի համար՝ Երկնային Հորն աղոթելու և Սուրբ Հոգու ոգեշնչման միջոցով։

Դարձ դեպի Տերը

Այս դարձից հետո լամանացիների թագավորը երկրում կրոնական ազատություն հռչակեց, որպեսզի Մոսիայի որդիները կարողանան ապահով քարոզել ավետարանը։

Կարդացեք Ալմա 23.3–5 հատվածները և փնտրեք, թե ինչ ազդեցություն ունի քարոզը մարդկանց վրա։

Սուրբ գրություններում երբեմն կրկնվում են արտահայտություններ, որոնք հասկանալը կարևոր է մեզ համար։ Կարդացեք Ալմա 23.6–13, 15 հատվածները և փնտրեք արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե այս հազարավոր նորադարձներն ինչու «երբեք չհեռացան» (հատված 6)։ Կարող եք նշել կրկնվող արտահայտությունները։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ երբ դարձի ենք գալիս դեպի Տերը և վայր ենք դնում մեր ապստամբության զենքերը, կարող ենք մշտապես հավատարիմ մնալ Նրան։

Նկար
պատկերակ, գրառում
Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

Նկար
Փրկիչը

Մտածեք, թե ինչ գիտեք Փրկչի մասին և խորհեք, թե ինչու եք ցանկանում դարձի գալ դեպի Նա և ձեր ողջ կյանքում չհեռանալ Նրանից։ Կարող եք կարդալ հետևյալ հատվածներից մի քանիսը, որոնք կօգնեն ձեզ․

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցին.

    • Ի՞նչը օգնեց ձեզ և ձեր ճանաչած այլ մարդկանց, որ ավելի մեծ չափով դարձի գան դեպի Տերը։

Վայր դնենք մեր ապստամբության զենքերը

Դեպի Տերն իսկապես դարձի գալու և երբեք չհեռանալու համար մենք պետք է պատրաստ լինենք վայր դնելու մեր ապստամբության զենքերը։ Լամանացիները ապստամբության զենքերը և բառացի, և խորհրդանշական էին: Բայց մեզ համար այդ զենքերը միայն խորհրդանշական են։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, որ մեր ապստամբության զենքերը կարող են լինել «եսասիրությունը, հպարտությունը և անհնազանդությունը» («Դարձ դեպի Տերը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012 թ․, 108)։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է, որ մեր զենքերը կարող են լինել «անձնական ցանկությունները, որոնք հակասում են Փրկչին խարսխված լինելուն և ուխտի ճանապարհով գնալուն» («Անսասան նվիրվածություն առ Հիսուս Քրիստոս», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019 թ․, 22)։

  1. Կատարեք հետևյալ վարժությունը և պատասխանեք դրա վերաբերյալ հարցերին։

    Ձեր օրագրում կամ թղթի վրա երկու հասարակ զենք նկարեք (սրեր, նիզակներ կամ այլ զենքեր)։ Յուրաքանչյուր զենքի կողքին կամ դրա վրա գրեք պատանիների մոտ մեր օրերում նկատվող վերաբերմունքի կամ գործողության որևէ հատուկ ու իրական օրինակ, որը հակասում է Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Օրինակ՝ հպարտությունից տառապող ինչ-որ մեկը կարող է չլսել ծնողների խորհուրդը, կամ նրան կարող է թվալ, որ մարգարեները ծեր են ու հեռու են իրականությունից։ Կամ մեկ ուրիշը կարող է մեղքեր գործել, քանի որ կարծում է, որ Աստծո պատվիրանները չափից շատ սահմանափակումներ են դնում։

    • Այս մոտեցումները կամ գործողությունները ինչպե՞ս կարող են ազդել դեպի Տերը դարձի գալու գործընթացի վրա։

    • Այս մոտեցումները կամ գործողությունները թողնելը ինչպե՞ս կարող է օգնել մարդուն խորապես դարձի գալ դեպի Տերը։

Ձեր ապստամբության զենքերը

Որպես այս դասի եզրափակում Սուրբ Հոգու միջոցով խնդրեք Երկնային Հոր օգնությունը, որպեսզի հասկանաք, թե ապստամբության ինչպիսի զենքեր կարող եք ունենալ։ Եթե գտնեք մեկը, կարող եք գրել այն ձեր օրագրում և կողքին զենք նկարել։

Խորհեք, թե ինչ կարող եք անել ապստամբության ձեր զենքերը վայր դնելու համար, և այդ պարտավորությունն ինչպես կարող է օգնել ձեզ դարձի գալ դեպի Տերը և երբեք չհեռանալ։