Սեմինարիա
Ալմա 20–22․ «Ի՞նչ պիտի ես անեմ, որ կարողանամ ունենալ … հավերժական կյանք»


«Ալմա 20–22․ «Ի՞նչ պիտի ես անեմ, որ կարողանամ ունենալ … հավերժական կյանք» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 20–22», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 20–22

«Ի՞նչ պիտի ես անեմ, որ կարողանամ ունենալ … հավերժական կյանք»

Նկար
պատանին ժպտում է

Ամենից շատ ի՞նչը կարող է օգնել ձեզ, որ ցանկանաք հետևել Աստծուն։ Կար ժամանակ, երբ թագավոր Լամոնիի հայրն ամբարիշտ մարդ էր, սակայն մեր Փրկչի ու Երկնային Հոր փրկության ծրագրի մասին կարևոր ճշմարտություններ իմանալուց հետո նրա ցանկությունները սկսեցին էականորեն փոխվել։ Այս դասը կօգնի ձեզ ավելի շատ ցանկանալ Աստծո բաները, քան այն ամենը, ինչ աշխարհն է առաջարկում։

Արդյո՞ք դու պատրաստակամ ես

Երբևէ նկատե՞լ եք, որ որոշ հանգամանքներ կարող են ազդել ինչ-որ բան անելու ձեր պատրաստակամության վրա կամ դրդել չանելու։

Օրինակ՝ մտածեք իրավիճակների մասին, որոնցում պատրաստ կլինեիք անելու ստորև ներկայացված գործերը։ Հետո մտածեք այն հանգամանքների մասին, որոնք չէին նպաստի դրանք անելու ձեր պատրաստակամությանը։

  • Մաքրեք ձեր ննջասենյակը։

  • Որևէ գիրք կարդացեք։

  • Երկար տարածություն անցեք։

Որոշ բաներ կարող են մղել մեզ հետևել Աստծուն։

Մի պահ մտածեք Աստծուն հետևելու ձեր ցանկությունների մասին։ Եթե Նրան հետևելու ցանկություն եք զգում, ի՞նչն է օգնել ձեզ ունենալու այդ ցանկությունը։ Եթե այս պահին Նրան հետևելու ցանկություն չունեք, ձեր կարծիքով ի՞նչն է նպաստում այդ զգացողությունների առաջացմանը։

Այսօր կիմանաք մի մարդու մասին, որի՝ Աստծուն հետևելու ցանկությունը կարճ ժամանակում զգալիորեն աճել է։ Ուսումնասիրելու ընթացքում ուշադրություն դարձրեք, թե ինչն էր այդ փոփոխության պատճառը։ Փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ Աստծուն հետևելու ավելի մեծ ցանկություն ունենալ և ստանալ այն օրհնությունները, որոնք միայն Նա կարող է տալ ձեզ։

Ամմոնը և Լամոնին հանդիպում են Լամոնիի հորը

Երբ Ամմոնը Իսմայելի երկրում ծառայում և ուսուցանում էր թագավոր Լամոնիի ժողովրդին, Տերն Ամմոնին հայտնեց, որ իրենց խմբից Ահարոնը և մյուսները Միդդոնիի երկրում բանտարկվել են։ Ամմոնը և թագավորը ճամփորդության ծրագրեր էին կազմում, որպեսզի մեկնեն այնտեղ և ազատեն Ահարոնին և մյուսներին։ Ճանապարհին նրանք հանդիպեցին Լամոնիի հորը, որն ամբողջ երկրի թագավորն էր (տես Ալմա 20.1–8

Կարդացեք Ալմա 20.13–28 հատվածները և փնտրեք, թե ինչ հաղորդակցում տեղի ունեցավ Ամմոնի, Լամոնիի և Լամոնիի հոր միջև։

  • Նկատեցի՞ք, թե ինչպես են փոխվում Լամոնիի հոր ցանկությունները Ամմոնի և Լամոնիի հետ հաղորդակցվելու ընթացքում։

  • Ո՞ր գործոնները նպաստեցին այդ փոփոխությանը։

Հատված 23-ում կարող եք նշել, թե ինչից էր պատրաստ հրաժարվել Լամոնիի հայրը, եթե Ամմոնը խնայեր նրա կյանքը։ Կարող եք այս հատվածի նրա արձագանքը համեմատել այլ հատվածներում նրա արձագանքի հետ, որոնք դասի ընթացքում ավելի ուշ կուսումնասիրեք։

Ահարոնն ուսուցանում է Լամոնիի հորը

Երբ Ահարոնը և նրա հետ գտնվողներն ազատվեցին բանտից, Ամմոնը Լամոնի թագավորի հետ Իսմայելի երկիր վերադարձավ։ Հոգին ուղղորդեց Ահարոնին այցելել Լամոնիի հորը Նեփիի երկրում (տես Ալմա 22.1

Կարդացեք Ալմա 22.2–6 հատվածները և փնտրեք, թե ինչ հարցեր ուներ Լամոնիի հայրը Ահարոնին հանդիպելիս։

  • Հատվածներ 5–6-ում հնչող թագավորի հարցերին ի պատասխան՝ ի՞նչ կասեիք Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին։

Կարդացեք Ալմա 22.7–14 հատվածը և փնտրեք, թե Ահարոնն ինչպես պատասխանեց թագավորի հարցերին։ Նկատի ունեցեք, որ արժանի բառը հատված 14-ում նշանակում է «վաստակել կամ արժանանալ»։

  • Թագավորն ի՞նչ իմացավ Աստծո և Նրա ծրագրի մասին, որը, հավանաբար, փոխեց կյանքի վերաբերյալ նրա տեսանկյունը։

  • Աստծո և Նրա ծրագրի մասին Ահարոնի ուսմունքներին հավատալը և հասկանալը ինչպե՞ս կարող են ազդել մեզ վրա

Կարդացեք Ալմա 22.15–18 հատվածները և փնտրեք, թե ինչ էր ցանկանում և ինչ էր պատրաստ անել թագավորը Ահարոնի ուսուցումից հետո։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

    • Ո՞ր բառերը կամ արտահայտություններն են օգնում ձեզ տեսնել, որ թագավորի ցանկությունները փոխվեցին այն պահից, երբ Միդդոնիի ճանապարհին նա հանդիպեց Ամմոնին և Լամոնիին։

    • Ինչի՞ մասին էր ասում թագավորը հատված 15-ում և 18-ում, որից նա կցանկանար հրաժարվել։

    • Ըստ Ալմա 20 և 22 գլուխների ուսումնասիրությունից ձեր սովորածի՝ ի՞նչ գործոններ նպաստեցին թագավորի մոտ տեղի ունեցող փոփոխությանը։

    Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս պատմությունից, այն է, որ երբ հասկանում ենք, որ մենք Հիսուս Քրիստոսի կարիքն ունենք, Նրան հետևելու և Նրա առաջարկած օրհնություններն ստանալու մեր ցանկությունն աճում է:։

    • Ըստ ձեզ՝ մեր ցանկությունների ու գործողությունների վրա ինչո՞ւ կարող է այդքան մեծ ազդեցություն ունենալ այն հանգամանքը, որ մենք հասկանում ենք, որ Փրկչի կարիքն ունենք։

    • Ի՞նչը կարող է օգնել կամ օգնել է ձեզ ավելի լավ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի կարիքն ունեք։

Ինչպե՞ս են մեր արդար ցանկություններն ազդում մեզ վրա

Ահարոնի հետ ունեցած փորձառությունը խորը ազդեցություն ունեցավ թագավորի և նրա ժողովրդի վրա։ Թագավորը, նրա կինը, նրա ամբողջ ընտանիքն ու շատ այլ լամանացիներ դարձի եկան դեպի Տերն ու իրենց մնացած կյանքում հավատարիմ եղան Նրան (տես Ալմա 22.23, 23.6

Վերհիշեք, թե հատվածներ 15–18-ում ինչ ցանկությունների մասին էր խոսում թագավորը։ Դրանք են․

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ըստ ձեզ՝ այդ ամենը հետևողականորեն ցանկանալով՝ ինչպե՞ս կփոխեիք ձեր կյանքը։

    • Ի՞նչից կարող ենք հրաժարվել կամ ի՞նչը փոխել, որպեսզի ստանանք այդ օրհնությունները։

    Մտածեք, թե ինչ սովորեցիք և ինչ զգացիք այօրվա ուսումնասիրության արդյունքում։ Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի լիովին ցանկանաք այն օրհնությունները, որոնք Երկնային Հայրը ցանկանում է տալ ձեզ։ Մտածեք, թե ինչ է պետք անել կամ ինչից հրաժարվել՝ այդ օրհնությունները ստանալու համար։ Ձեր մտքերն ու հոգևոր տպավորությունները գրանցեք ձեր ուսումնասիրությունների օրագրում: