Սեմինարիա
Ալմա 19․ «Նրա բազուկը մեկնված է բոլորին, ովքեր կապաշխարեն ու կհավատան»


«Ալմա 19․ «Նրա բազուկը մեկնված է բոլորին, ովքեր կապաշխարեն ու կհավատան», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 19», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 19

«Նրա բազուկը մեկնված է բոլորին, ովքեր կապաշխարեն ու կհավատան»

Նկար
երիտասարդներն ավետարանով կիսվում են ընկերների հետ

Երբ մտածում եք ավետարանով ուրիշների հետ կիսվելու մասին, զգացե՞լ եք, որ կան մարդիկ, որոնք դժվար թե երբևէ ընդունեն Փրկչի ուսմունքները։ Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն ինչպե՞ս է վերաբերվում այդ մարդկանց: Լամանացիների հետ Ամմոնի ունեցած միսիոներական փորձառությունից տեսնում ենք, որ Տերը կյանքի տարբեր ճանապարհներ ունեցող մարդկանց սրտերը պատրաստում է Իր ավետարանն ընդունելուն։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, որ Տերը սիրում է բոլոր մարդկանց և ցանկանում է, որ բոլորը գան Իր մոտ:

Անցկացրեք ինքնուրույն հարցում

Գնահատեք ինքներդ ձեզ 1–5 միավորի սանդղակով՝ պատասխանելով այն հարցին, թե ըստ ձեզ, որքան է հավանականությունը, որ հետևյալ մարդկանց կառաջարկեք ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին։

  1. Ձեզ ծանոթ ինչ-որ մեկը, ով հետաքրքրություն է ցուցաբերել Եկեղեցու հանդեպ

  2. Ընկեր կամ ընտանիքի անդամ, որն արդեն հիմնականում հետևում է ավետարանի չափանիշներին, բայց դեռ անդամ չէ

  3. Ընկեր կամ ընտանիքի անդամ, որը չի հետևում ավետարանի չափանիշներին

  4. Ձեզ ծանոթ ինչ-որ մեկը, ով մերժել է ավետարանի մասին ավելին իմանալու հրավերները, որ նախկինում ստացել էր ուրիշներից։

Խորհեք, թե ինչու հենց այդ պատասխանը տվեցիք։

  • Ուրիշների մասին մեր անձնական կարծիքներն ինչպե՞ս են ազդում ավետարանով կիսվելու մեր ջանքերի վրա։

Երբ Մոսիայի որդիները սկսեցին իրենց միսիան լամանացիների շրջանում, շատ մարդիկ ծիծաղում էին նրանց վրա ու կասկածում էին, որ նրանք երբևէ հաջողություն կունենան նման ամբարիշտ մարդկանց մոտ (տես Ալմա 26.23–25)։ Սակայն Ամմոնը և նրա եղբայրները հաջողություն ունեցան։ Գուցե հիշեք, որ երբ Ամմոնն ուսուցանեց ավետարանը թագավոր Լամոնիին, թագավորը հավատաց Ամմոնի խոսքերին, աղոթքով ողորմություն խնդրեց և ընկավ գետնին, քանի որ նա Հոգու ազդեցության տակ էր (տես Ալմա 18.40–43

Նկար
Լամոնին աղոթում է

Այսօր կիմանաք, թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան Լամոնիի ընտանիքում, երբ Ամոնն ուսուցանում էր թագավորին։ Ուսումնասիրության ընթացքում փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե Երկնային Հայրն ինչպես է վերաբերվում իր զավակներին, այդ թվում՝ նրանց, ովքեր թվում է, թե անհավանական է, որ ընդունեն ավետարանը։

Ամմոնը շարունակում է ուսուցանել Լամոնիի ընտանիքին

Երբ լամանացիների թագուհին իմացավ ամուսնու մահվան մասին, իր մարդկանց ուղարկեց Ամմոնի հետևից, որպեսզի խոսի նրա հետ (տե.ս Ալմա 19.1–3

Կարդացեք Ալմա 19.4–17 հատվածները և փնտրեք, թե ինչ ապրումներ ունեցան թագուհին և մյւուսները Ամմոնի հետ խոսելուց հետո։ Կարող եք դիտել նաև «Ամմոնը ծառայում և ուսուցանում է Լամոնի թագավորին» տեսանյութի 15:18-20:06 հատվածը։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Այս հատվածներից ի՞նչ եք իմանում թագուհու մասին:

  • Ի՞նչ իմացավ Լամոնին Հիսուս Քրիստոսի մասին անցած երեք օրվա ընթացքում։

  • Ըստ ձեզ՝ այդ գիտելիքն ինչո՞ւ այդքան ուրախություն բերեց Լամոնիին։

Երբ մարդիկ հավաքվեցին թագավորի տան մոտ, թագուհու ծառա Աբիսն անակնկալի եկավ ու տխրեց, երբ մարդիկ սկսեցին իրար մեջ վիճել, թե ինչու են թագավորն ու մյուսները պառկած գետնին, ասես մահացած լինեն (տես Ալմա 19.18–28

Կարդացեք Ալմա 19.29–36 հատվածները և փնտրեք, թե ինչ արեց Աբիսն այդ վիճահարույց պահին, ու ինչ տեղի ունեցավ լամանացիների հետ դրանից հետո։ Կարող եք դիտել նաև «Ամմոնը ծառայում և ուսուցանում է Լամոնի թագավորին» տեսանյութի 20:07-23:04 հատվածը։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ի՞նչ ազդեցություն ունեցավ Հիսուս Քրիստոսի ավետարանը շատ լամանացիների վրա, որոնք ընտրել էին հավատալ։

  • Այս պատմությունը պատմելուց հետո Մորմոնը Տիրոջ մասին ի՞նչ ճշմարտություններ ուսուցանեց հատված 36-ում։

Տիրոջ ցանկությունն է, որ բոլորը գան Իր մոտ

Հատված 36-ում Մորմոնի խոսքերից իմանում ենք, որ Տիրոջ բազուկը մեկնված է բոլոր մարդկանց, ովքեր կապաշխարեն ու կհավատան Նրա անունին։ Կարող եք այդ ճշմարտությունը նշել ձեր սուրբ գրություններում:

Այս համատեքստում Տիրոջ մեկնված բազուկը նշանակում է Նրա ողորմածությունը և ներելու պատրաստակամությունը։

  • Ձեր կամ այլոց կյանքի ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ տեսնել այս սկզբունքի ճշմարտացիությունը։

Երբեմն, ելնելով մարդու արտաքին տեսքից կամ անցյալում կատարած նրա գործերից, կարող ենք սխալմամբ որոշել, որ նա, հավանաբար, չի հետաքրքրվի ավետարանով։ Մի պահ պատկերացրեք ինչ-որ մեկին այս իրավիճակում։ Այդ մարդը կարող է ձեր ծանոթը լինել, կամ կարող եք պարզապես մտածել այն մարդկանց մասին, որոնք ընդհանուր առմամբ համապատասխանում են այս նկարագրությանը։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին առնվազն երեքից հինգ նախադասությամբ․

    • Ի՞նչ է Աստված զգում այդ մարդու հանդեպ։

    • Հասկանալով Աստծո վերաբերմունքը այդ մարդու հանդեպ՝ ինչպե՞ս կփոխեք ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ: