Սեմինարիա
Ալմա 17․ «Համաձայն Աստծո խոսքի ու զորության»


«Ալմա 17․ «Համաձայն Աստծո խոսքի ու զորության», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 17», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 17

«Համաձայն Աստծո խոսքի ու զորության»

Նկար
Ամմոնը պաշտպանում է Լամոնիի հոտերը

Պատկերացրեք, որ փորձում եք ավետարանը քարոզել մի խումբ մարդկանց, որոնց կարելի է նկարագրել որպես` ամբարիշտ, կարծրացած ու անողոք։ Սա հենց այն է, ինչ որոշեցին անել Մոսիայի որդիները, երբ գնացին լամանացիների երկիր՝ ավետարանը քարոզելու համար։ Ալմա 17 գլխում նկարագրվում է, թե ինչ օգնություն ստացավ Ամմոնն Աստծուց, երբ Իսմայելի երկրում սկսեց իր ծառայությունը լամանացիների համար։ Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ օգնություն և զորություն է տալիս ձեզ Տերը, երբ դժվար իրավիճակներում եք հայտնվում։

Աստծո օգնությունն անհրաժեշտ է մեզ

Մտածեք հետևյալ սցենարների շուրջ.

Լյուսին ապաշխարելու և իր կենսակերպը փոխելու կարիք զգաց, բայց փոխվելու յուրաքանչյուր փորձ, կարծես թե, փոփոխություն չէր բերում։

Գիլիերմոյին ոգեշնչում էր միսիայում ծառայելու գաղափարը, բայց ծնողները վշտացած են, քանի որ նրանց անհրաժեշտ է Գիլիերմոյի օգնությունն ընտանեկան բիզնեսում։

  • Աստված ի՞նչ եղանակներով կարող է օգնել Լյուսիին կամ Գիլիերմոյին։

  • Նրանք ի՞նչ ձևերով կարող են փնտրել կամ ճանաչել Աստծո օգնությունը։

Մի պահ մտածեք և ձեր օրագրում գրեք, թե ինչ զգացողություն եք ունենում ձեր կյանքի այն պահերին, երբ ամենից շատ եք զգումեք Աստծո օգնության կամ զորության կարիքը։ Ի՞նչ եղանակներով հույս ունեք, որ Աստված կօգնի ձեզ։ Այսօր Ալմա 17 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք եղանակներ, որոնցով կարող եք հասկանալ և Աստծո զորությունը հրավիրել ձեր կյանք։

Մոսիայի որդիները

Ալմայի գրքի 1–16 գլուխները պատմում են Ալմայի կյանքի այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել դատավորների կառավարման առաջին 14 տարիների ընթացքում։ Ալմա 17–27 գլուխներից իմանում ենք նույն ժամանակահատվածում Մոսիայի որդիների միսիոներական ճամփորդության մասին լամանացիների մոտ։ Ալմա 17 գլուխը սկսվում է այն պատմությամբ, երբ Ալման ու իր ընկերները՝ Մոսիայի որդիները, այդ 14 տարվա բաժանումից հետո առաջին անգամ հանդիպեցին (տես Ալմա 17.2–4, 27.16)։ Մոսիայի որդիների անուններն էին՝ Ամմոն, Ահարոն, Օմներ և Հիմնի։

Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով կարևոր մանրամասներ Ամմոնի, Ահարոնի, Օմների և Հիմնիի միսիայի մասին։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Այս հատվածներից ի՞նչն է տպավորում ձեզ Մոսիայի որդիների մասին։

    • Աստծո օգնության կամ զորության ի՞նչ ապացույց գտաք նրանց կյանքում։ Կարող եք այդ ապացույցը նշել ձեր սուրբ գրություններում։

Ամմոնը և Լամոնի թագավորը

Մինչ այս միսիոներները կբաժանվեին ավետարանը տարբեր տարածքներում քարոզելու համար, Ամմոնն ուսուցանեց և օրհնեց նրանց։ Հետո Ամմոնը գնաց Իսմայել կոչվող երկիրը։ Այս երկիրը մտնելուն պես նրան գերեվարեցին ու տարան թագավորի մոտ, որի անունը Լամոնի էր (տես Ալմա 17.17–20

Կարդացեք Ալմա 17.21–25 հատվածները և փնտրեք, թե ինչ առաջարկեց Ամմոնը Լամոնի թագավորին։ Կարող եք դիտել նաև «Ամմոնը դառնում է Լամոնի թագավորի ծառան» տեսանյութը (3:47), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

  • Թագավորին ուղղված Ամմոնի խոսքերը՝ «ես կլինեմ քո ծառան» (Ալմա 17.25), ինչպե՞ս հնարավորություն տվեցին նրան ավելի արդյունավետ միսիոներ լինել։

Երբ Ամմոնը և թագավորի այլ ծառաները հոտերին էին հետևում, նրանք մի դժվար իրավիճակում հայտնվեցին։

Կարդացեք Ալմա 17.26–39 հատվածները և փնտրեք, թե Ամմոնն ինչպես արձագանքեց այդ իրավիճակին։ Կարող եք դիտել նաև «Ամմոնը պաշտպանում է թագավորի հոտերը» տեսանյութի 0:00-3:10 հատվածը։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Այս իրավիճակում Ամմոնի վստահությունն ինչպե՞ս կարող է կապված լինել Մոսիա 28.7 հատվածում Տիրոջ կողմից Ամմոնի հորը՝ Մոսիային, տրված խոստման հետ։

  • Եթե այդտեղ լինեիք, ի՞նչ կուսուցանեիք Ամմոնի մասին։

Կարդացեք Ալմա 18.1–3 հատվածները և փնտրեք, թե լամանացիների մյուս ծառաներն ինչ հայտնեցին Լամոնի թագավորին այս փորձառության մասին։

  • Թագավորի ծառաներն ինչպե՞ս էին նկարագրում Ամմոնին։

Թեև թագավորի ծառաները դժվարությամբ էին նկարագրում, թե ինչու Ամմոնը կարողացավ այդպիսի հրաշագործ ձևով պահպանել թագավորի հոտերը, նրանք հասկանում էին, որ Ամմոնին հասանելի է մի զորություն, որն ավելի մեծ է, քան մահկանացուն կարող է ունենալ։

Ամմոնի փորձառությունից կարող ենք սովորել, որ Տերն Իր զորությունն ու ուժը պարգևում է նրանց, ովքեր ձգտում են կատարել Իր կամքը։

Իր 14-ամյա միսիայի ավարտին Ամմոնը մտածում էր, թե Աստված ինչպիսի զորություն և ուժ է տվել իրեն լամանացիներին ծառայելու ամբողջ ընթացքում։

Կարդացեք Ալմա 26.12 հատվածը և փնտրեք, թե ինչ էր ասում Ամմոնը իր զորության աղբյուրի մասին։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Մեր կյանքում ինչպիսի՞ իրավիճակների օրինակներ կան, որոնցում մեզ անհրաժեշտ է Տիրոջ օգնությունը կամ զորությունը։

    • Ի՞նչ մի քանի եղանակներ կան, որոնցով Տերը կարող է օրհնել մեզ Իր օգնությամբ կամ զորությամբ։

    • Ի՞նչ կարող եք անել՝ Աստծո օգնությունը կամ զորությունը ձեր կյանք հրավիրելու կամ դրանց հասանելիություն ունենալու համար։