Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 12. Հասկանալ և կիրառել


«Վարդապետության սերտման կրկնություն 12. Հասկանալ և կիրառել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 12», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 12

Հասկանալ և կիրառել

Նկար
Քրիստոսն ուսուցանում է ժողովարանում

Այս դասը կօգնի ձեզ վերանայել և փորձել հասկանալ ու կիրառել վարդապետության սերտման ձեր ուսումնասիրած հատվածները։

Վարդապետության սերտման հատվածների ըմբռնումը

Պատկերացրեք, որ հնարավորություն ունեք խոսելու մեկի հետ, ով կարծում է, թե չի հասկանում սուրբ գրությունները և վստահ չէ, որ ցանկանում է փորձել հասկանալ։

  • Ինչո՞ւ է կարևոր ձգտել հասկանալ սուրբ գրությունները։

  • Եթե ձեզնից խորհուրդ հարցնեին, թե ինչ կարելի է անել հասկացողությունը մեծացնելու համար, ի՞նչ կասեիք։

Ահա ձեր հասկացողությունը խորացնելու որոշ եղանակներ

  • փնտրեք այն բառերի բացատրությունը, որոնք չեք հասկանում,

  • կարդացեք ձեր ուսումնասիրած հատվածին նախորդող կամ հաջորդող գլխի վերնագիրը կամ հատվածները՝ համատեքստը հասկանալու համար,

  • կարդացեք էջատակի ծանոթագրություններում նշված խաչաձև հղումները,

  • Թեմաների ուղեցույցում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում փնտրեք կարևոր բառերը,

  • օգնություն խնդրեք ծնողից, ուսուցչից կամ Եկեղեցու ղեկավարից,

  • առանձնացրեք Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունները,

  • խորհեք, թե այդ ճշմարտություններով ապրելն ինչպես կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին։

1 Նեփիի և Մոսիայի վարդապետության սերտման հատվածներից ընտրեք երկուսը, որոնք ոգեշնչում են ձեզ ավելին իմանալ։ Հետո մի քանի րոպե ուշադիր կարդացեք դրանք և օգտագործեք հասկացողությունը խորացնելու վերևում թվարկված հմտությունները։ Կարող եք փորձել մեկ-երկու հմտություն, որոնք նախկինում չեք փորձել։

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 18.8–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կիսվեք, թե վարդապետության սերտման որ հատվածներն ընտրեցիք, հասկացողությունը խորացնելու որ հմտությունը կիրառեցիք և ինչ մտքեր ունեցաք ձեր ուսումնասիրության արդյունքում։

Կիրառեք վարդապետության սերտման հատվածները

  1. Վարդապետության սերտման ձեր ընտրած հատվածներից մեկը կիրառելու համար ընտրեք Ա կամ Բ վարժությունը։

Վարժություն Ա․ կազմել սցենար

  1. Թղթի մի կողմում գրեք ավետարանի այն հարցը, որին կարելի է պատասխանել կամ այն հանգամանքը, որի դեպքում կարելի է օգնություն ցուցաբերել՝ օգտագործելով վարդապետության սերտման այս հատվածը։

  2. Մյուս կողմում գրեք վարդապետության սերտման հղումը, հիմնական արտահայտությունը և համառոտ բացատրություն, թե ինչպես կարող է այն օգնել։

Վարժություն Բ․ կազմել տեսանյութի ծրագիր

Պատկերացրեք, որ ձեր ցիցը վարդապետության սերտման սուրբ գրությունների հիմնական արտահայտություններից մեկն ընտրել է որպես երիտասարդների համաժողովի թեմա։ Նրանք խնդրել են ձեզ կազմել թեման ներկայացնող մի տեսանյութի ծրագիր։ Կազմեք տեսանյութի ծրագիր, որը ներառում է

  • սուրբ գրության հիմնական արտահայտությունը և հղումը,

  • վարդապետության սերտման հատվածի նշանակությունը և երիտասարդների համար դրա կարևորությունը բացատրելու ստեղծագործական եղանակ

  • նկարագրություն, թե այն ինչպես կարող է կիրառվել մեր կյանքում և օգնել մեզ ավելի մոտենալ Փրկչին (կարող եք ներառել նաև օրինակ կամ պատմություն սուրբ գրություններից, գերագույն համաժողովից կամ ձեր կյանքից)։