Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 5. Մոսիա 18–Ալմա 16


«Գնահատեք ձեր գիտելիքները 5. Մոսիա 18–Ալմա 16», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Գնահատեք ձեր գիտելիքները 5», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 5

Մոսիա 18Ալմա 16

Նկար
երիտասարդները արշավի են գնում

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, նաև, թե ինչ աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ մինչ այժմ կատարած ուսումնասիրության ընթացքում:

Նայեք հետ, շարժվեք առաջ

Նկար
երիտասարդները քայլարշավի ժամանակ

Մտածեք մի ժամանակի մասին, երբ քայլարշավի, հեծանվային զբոսանքի եք մասնակցել կամ որևէ ուղևորության եք մեկնել։ Երբ դեպի առաջ եք նայում և սկսում եք ճամփորդել, կարող է թվալ, որ շատ փոքր առաջընթաց ունեք։ Ի՞նչ տեղի կունենա, երբ մի պահ հետ նայեք ու տեսնեք, թե որ կետում եք եղել։ Հավանաբար կնկատեք, որ ավելի հեռու եք գնացել, քան պատկերացնում էիք։

  • Ո՞րն է օգուտը, երբ գիտեք, թե որ կետում եք եղել և ուր եք գնում։

Մեր կյանքը կարելի է ճամփորդության հետ համեմատել։ Երբ մտածեք, թե որտեղ եք և ուր եք ուղևորվում, նման կլինի անձնական աճի համար ձեր սահմանած նպատակների մասին պարբերաբար մտածելուն։

  • Ի՞նչ օգուտ եք քաղել՝ գնահատելով ձեր նպատակները և առաջընթացը։

Այս դասը կօգնի ձեզ գնահատել ձեր առաջընթացը, որ ունեցել եք ձեր ճանապարհին՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ։ Ձեր առաջընթացի մասին մտածելիս փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը։

Դարձեք Հիսուս Քրիստոսի աշակերտը

Նկար
քայլող մարդուկի գծապատկեր
Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

    Մի ճանապարհ նկարեք, որը ներկայացնում է ուխտի ճանապարհը և ձեր ուղևորությունը՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ։ Ճանապարհի վերջում ավելացրեք երկնային արքայությունը։ Ճանապարհի մեջտեղում նկարեք ինքներդ ձեզ։

    Վերանայեք այն, ինչ ուսումնասիրել եք Մորմոնի Գրքում և ձեր օրագրի նշումները, որոնք կօգնեն ձեզ վերհիշել սովորածը։ Ձեզ ներկայացնող մարդուկի հետևում գրեք, թե ինչ եք սովորել Մորմոնի Գրքի առաջին կեսի ուսումնասիրությունից, որն օգնել է ձեզ Հիսուս Քրիստոսի աշակերտը լինել։ Կարող եք ներառել ձեր ստացած գիտելիքը, մոտեցումները կամ ցանկությունները, որ զարգացնում եք, կամ ձեր ձեռնարկած գործողությունները։

    Վերադարձեք ձեր օրագրի նկարին։ Ձեզ ներկայացնող մարդուկի դիմացի ճանապարհին գրեք այն գործողությունները, որ կցանկանայիք կատարել կամ շարունակել կատարել՝ Հիսուս Քրիստոսին նմանվելու ճանապարհին։

    • Ուրիշ ի՞նչ հույս ունեք սովորել Մորմոնի Գրքի հաջորդ կեսն ուսումնասիրելիս։

    • Մորմոնի Գրքի երկրորդ կեսն ուսումնասիրելու արդյունքում ի՞նչ կցանկանայիք իմանալ, զգալ կամ անել այս տարվա ավարտին։

Կարող եք ձեր նկարը փակցնել այնտեղ, որտեղ այն կհիշեցնի ձեզ շարունակել հետևել Հիսուս Քրիստոսին։

Զգացեք սրտի փոփոխությունը

Վերջերս կարդացել եք շատ մարդկանց մասին, որոնք սրտի փոփոխություն են զգացել։ Ոմանց, օրինակ՝ Ալմա Կրտսերի և Մոսիայի որդիների համար փոփոխությունը անմիջապես էր և ազդեցիկ։ Մյուսների, օրինակ՝ Ամուղեկի և Լիմքիի ժողովրդի համար սրտի փոփոխությունը տեղի ունեցավ ժամանակի ընթացքում։

Ալման հարցրեց Զարահեմլայի ժողովրդին․ «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում» (Ալմա 5.14): Եթե այո, «կարո՞ղ եք այժմ այդպիսի զգացում ունենալ» (Ալմա 5.26)։ Խորհեք ձեր իսկ սրտի փոփոխության շուրջ։ Երբեմն դժվար է հասկանալ, թե Տերն ինչպես կարող է օգնել ձեզ փոխվել։ Ինքներդ ձեզ ինչպե՞ս եք գտել ձեր ուսումնասիրած որոշ պատմություններում։

Կարդացեք Ալմա 5.14–19, 26–29 հատվածները և աղոթքով խորհեք Ալմայի հարցերի շուրջ։

Այդ հատվածներն առաջին անգամ ուսումնասիրելիս գուցե ձեր օրագրում գրանցած լինեք ձեր պատասխաններն Ալմայի հարցերին։ Համեմատեք, թե ինչ եք գրել այն ժամանակ, և ինչպես կպատասխանեիք հարցերին այժմ։ Ի՞նչ եք նկատում: Ըստ ձեզ՝ ձեր Երկնային Հայրն ի՞նչ կցանկանար, որ հասկանայիք, զգայիք կամ անեիք այդ պատասխանները համեմատելուց հետո։

Կարող եք գրի առնել ձեր նոր պատասխաններն ու զգացողություները ձեր առաջընթացի վերաբերյալ։

Բացատրեք Հիսուս Քրիստոսի Քավության վարդապետությունը

  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

    Գրեք մի սցենար կամ իրավիճակ, որում Հիսուս Քրիստոսի Քավության մասին գիտելիքը կօգնի ինչ-որ մեկին։ Օրինակ՝ մի երիտասարդ կնոջ հետաքրքրում է՝ արդյոք ինքը կարող է ներվել, կամ մի երիտասարդ տղամարդ իրեն մենակ է զգում իր փորձություններում։ Կամ իրավիճակի փոխարեն կարող եք Փրկչի Քավության մասին ձեզ կամ մեկ ուրիշին հետաքրքրող որևէ հարց գրել։

    Մտածեք, թե Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս ինչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի Քավության մասին։ Աչքի անցկացրեք ձեր նշած սուրբ գրությունները կամ ձեր օրագրում կատարած նշումները։ Հնարավոր է, որ Մոսիա 26 կամ Ալմա 7 գլուխներն ուսումնասիրելիս ընդգծել եք որոշ սուրբ գրություններ կամ նշումներ եք կատարել ձեր օրագրում (տես նաև 2 Նեփի 9, Մոսիա 14–16

    Գրեք, թե ինչ կասեիք՝ ի պատասխան այդ իրավիճակին կամ հարցին։ Բացատրեք, թե Հիսուս Քրիստոսի Քավության վարդապետության ըմբռնումը ինչպես կարող է օգնել տվյալ իրավիճակում կամ հարցին պատասխանելիս։ Փորձեք օգտվել Մորմոնի Գրքի մեկ կամ մի քանի հատվածներից։