Սեմինարիա
Ալմա 15․ Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը


«Ալմա 15․ Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 15», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 15

Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը

Նկար
Զիզրոմի բժշկումը

Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքի ծառայության նպատակը տառապողներին օգնության հասնելն էր։ Աստծո ձեռքով բանտից հրաշքով ազատվելուց հետո Ալման և Ամուղեկը նույն նպատակն ունեին։ Այս դասը կարող է օգնել ձեզ հաղորդակից լինել Հիսուս Քրիստոսի միջոցով տրվող բժշկող զորությանը։

Ֆիզիկական և հոգևոր հիվանդություն

Ուսումնասիրեք հիվանդությունների հետևյալ ցանկը։ Մտածեք դրանց ախտանշանների, նաև այն բուժումների մասին, որոնք օգտագործվում են դրանք մեղմելու կամ բուժելու համար։

  • Սրտային հիվանդություն

  • Քաղցկեղ

  • Կոտրված ոսկոր

  • Ի՞նչ կպատահի, եթե բուժեն միայն այս հիվանդությունների ախտանշանները՝ չփորձելով հասկանալ հիմքում ընկած խնդիրը։

Մեղքը կամ հոգևոր հիվանդությունը նույնպես ախտանշաններ ունեն, ինչպես ֆիզիկական հիվանդությունը։ Մտածեք, թե մեղքն ինչ ախտանշաններ կարող է ունենալ և մի պահ խորհեք ձեր հոգևոր առողջության վիճակի մասին։ Ձեզ կօգնեն հետևյալ հարցերը։

  • Ի՞նչ ազդեցություններ ունի մեղքը՝ ըստ Ավետարանական թեմաների «Մեղք» հոդվածի (topics.ChurchofJesusChrist.org

  • Մեղքն ինչպե՞ս կարող է ազդել մեր հանդեպ ունեցած սեփական զգացմունքների և ուրիշների հետ մեր հարաբերությունների վրա։

Ուսումնասիրելու ընթացքում լսեք Սուրբ Հոգուն, որպեսզի ուսուցանի ձեզ, թե ինչպես կարող եք ավելի լավ հաղորդակից լինել Հիսուս Քրիստոսի բժշկող զորությանը՝ ձեր հոգևոր բարեկեցությունը բարելավելու համար։

Զիզրոմի հիվանդությունը

Ամմոնիայի բանտից Աստծո ձեռքով հրաշքով ազատվելուց հետո Ալման և Ամուղեկն ուղևորվեցին Սիդոմ (տես Ալմա 15.1–2)։ Սիդոմում գտնվելու ժամանակ նրանք ծառայում էին նրանց, ում արտաքսել էին Ամմոնիայից՝ Հիսուս Քրիստոսի մասին իրենց ուղերձին հավատալու համար։ Այդ մարդկանցից մեկը, ում նրանք ծառայում էին, Զիզրոմն էր։

Ձեր օրագրերում հետևյալի նման բժշկի թերթիկ կամ դեղատոմս նկարեք։

Հոգևոր հիվանդություն

Նկար
doctor note

Կարդացեք «Ախտանշաններ» վերնագրի ներքո բերված սուրբ գրությունները։ Դրանց ներքևում գրեք բոլոր այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են Զիզրոմի հիվանդությունը։

  • Ինչպե՞ս կնկարագրեիք Զիզրոմի հիվանդությունը և նրա հոգևոր բարեկեցությունը։

  • Ի՞նչ եք հիշում Զիզրոմի մասին, որը կարող էր նրա՝ այդպես զգալու պատճառը լինել։

Ֆիզիկական հիվանդությունը ոչ միշտ է մեղքի հետ կապված (տես Հովհաննես 9.2–3Ալմա 14.6 հատվածից նշեք Զիզրոմի մեղքի զգացումները։ Թեև մեղքի զգացումը հաճելի չէ, բայց այն որևէ նպատակի է ծառայում։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ինչ նպատակ կարող են ունենալ այդ զգացումները։ Դիտեք «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն» տեսանյութի 13:15-13:49 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք ստորև ներկայացվող տեքստը։

Մենք բոլորս զգացել ենք ցավ, որն ուղեկցել է ֆիզիկական վնասվածքին կամ վերքին: Երբ ցավի մեջ ենք, մենք, սովորաբար, ձգտում ենք մեղմել այն և շնորհակալ ենք դեղերի և բուժման համար, որոնք օգնում են թեթևացնել մեր տառապանքը: Համարեք մեղքը որպես հոգևոր վերք, որը մեղքի զգացում, կամ ինչպես Ալման է նկարագրում իր որդի Կորիանթոնին, «խղճի խայթ» է առաջացնում (Ալմա 42.18)։ Մեղքը մեր հոգու համար նույնն է, ինչ ցավը մեր մարմնի համար՝ նախազգուշացում վտանգի մասին և պաշտպանություն հավելյալ վնասից: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013 թ․, 44)

  • Ըստ երեց Բեդնարի՝ ո՞րն է մեղքի զգացում ունենալու նպատակներից մեկը։

  • Դա ինչպե՞ս կարող է փոխել սխալ գործելուց հետո մեղքի զգացում ունենալու վերաբերյալ մեր հեռանկարը։

  • Ըստ ձեզ՝ Զիզրոմի ախտանշաններն ինչո՞վ էին համարվում «վտանգի նախազգուշացում և պաշտպանություն լրացուցիչ վնասից»։

Բժշկում Հիսուս Քրիստոսի զորությամբ

Ալմա 15.4–12 հատվածներում ուշադիր կարդացեք Զիզրոմի բժշկման մասին։ Կարող եք դիտել «Զիզրոմը բժշկվում է և մկրտվում» տեսանյութը (2:42), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Կարդալու ընթացքում ուշադրություն դարձրեք այն մանրամասներին, որոնք օգնեցին Զիզրոմի բժշկմանը։ Կարող եք ձեր բժշկի թերթիկի «Դեղատոմս» բաժնում նշումներ կատարել այդ մանրամասների վերաբերյալ։

  • Ի՞նչ սկզբունքներ կամ ճշմարտություններ կարող ենք սովորել Զիզրոմի բժշկումից։

Սկզբունքներից մեկը, որ սովորում ենք այս հատվածներից, այն է, որ երբ հավատք գործադրենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, կարող ենք բժշկվել։

  • Այս հատվածներում Զիզրոմի կողմից նրա բժշկումից թե՛ առաջ, թե՛ հետո Հիսուս Քրիստոսի հանդեպ գործադրած հավատքի ի՞նչ ապացույց տեսաք։

  • Ինչպե՞ս կարող ենք նույն ձևով հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ինչպես կարող ենք հավատք գործադրել։ Դիտեք «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն» տեսանյութի 13:49-ից մինչև 14:17 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք ստորև ներկայացվող տեքստը։

Փրկչին հաճախ դիմում են Մեծ բժիշկ, և այս տիտղոսն ինչպես խորհրդանշական, այնպես էլ բառացի նշանակություն ունի։ … Փրկիչի Քավությունից հոսում է հանգստացնող բալասանը, որը կարող է բժշկել մեր հոգևոր վերքերը, վերացնել հանցանքը: Սակայն այդ բալասանը կարող է միայն կիրառվել առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքի, ապաշխարության և հետևողական հնազանդության սկզբունքով: Անկեղծ ապաշխարության արդյունքներն են՝ խղճի խաղաղությունը, մխիթարությունը և հոգևոր ապաքինումն ու նորոգումը: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013 թ․, 44)։

  • Ի՞նչ եղանակներով կարող ենք հաղորդակից լինել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի բժշկող զորությանը։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է «Մեծ Բժիշկը» համապատասխան տիտղոս հանդիսանում Փրկչի համար: Ըստ ձեզ՝ Նա ինչո՞ւ է կարողանում բժշկել մեզ։

  • Ե՞րբ եք դուք (կամ ձեր ծանոթը) զգացել Փրկչի բժշկումը։

  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

    Գուցե ոչ բոլորս տառապենք այնպես, ինչպես Զիզրոմը, բայց բոլորս ունենք խնդիրներ ու տառապանքներ, որոնք հաղթահարելու համար մենք ունենք Փրկչի կարիքը:։ Մտածեք, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ դեռահասների գործած մեղքերը կամ սխալները, և նրանք ինչպես կունենան Փրկչի բժշկող զորության կարիքը։

    Ստեղծեք բժշկի մեկ այլ թերթիկ՝ որևէ մեկին օգնելու համար։ Կարդացեք 3 Նեփի 9.13–14 հատվածները և դեղատոմսը կազմելու համար օգտագործեք այն, ինչ այսօր սովորեցիք։ Կարող եք օգտվել Ալմա 15 գլխից։ Կիսվեք, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օգնել, և ինչ է նշանակում հավատք գործադրել Նրա հանդեպ։ Անպայման ավարտեք հետևյալ անավարտ պնդումը․

    • Եթե մարդը [թվարկեք մեղքի նշանները] … է զգում, պետք է հիշի [նշեք դեղատոմսը կամ բուժման միջոցները] …