Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 3. 2 Նեփի 26–Հակոբ 7


«Գնահատեք ձեր գիտելիքները 3. 2 Նեփի 26–Հակոբ 7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Գնահատեք ձեր գիտելիքները 3», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 3

2 Նեփի 26Հակոբ 7

Նկար
աղջնակը գրում է օրագրում

Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ տեսնել, թե ինչպես եք աճել կամ փոխվել 2 Նեփի 26Հակոբ 7 հատվածներն ուսումնասիրելու ընթացքում:

Օրեցօր մի փոքր ավելի լավը

Եկեղեցու հինգերորդ նախագահ Լորենզո Սնոուն (1814–1901) ուսուցանել է.

Մի ակնկալեք, որ կատարյալ կդառնաք միանգամից: Եթե այդպես է, ապա դուք կհիասթափվեք: Եղեք ավելի լավն այսօր, քան երեկ էիք, և ավելի լավը վաղը, քան այսօր եք: Գայթակղությունները, որոնք, հնարավոր է, մասամբ հաղթում են մեզ այսօր, թող այլևս չհաղթեն մեզ վաղը: Այսպիսով, շարունակեք լինել մի փոքր ավելի լավը օրեցօր և թույլ մի տվեք, որ ձեր կյանքը սպառվի առանց օգուտ տալու ուրիշներին, ինչպես նաև ինքներդ ձեզ, (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Լորենզո Սնոու [2012], 103):

  • Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ այսօր ավելի լավն եք, քան երեկ:

  • Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ, որ վաղն ավելի լավը լինեք, քան այսօր:

Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ մտածել, թե որպես Քրիստոսի աշակերտ ինչ աճ եք ունեցել, այդ թվում՝ սուրբ գրություններից սովորած վարդապետությունը բացատրելու ինչ կարողություն ունեք: Մտածեք, թե Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն ինչ եղանակներով է օգնել ձեզ աճել որպես Քրիստոսի աշակերտ: Այսօր ուսումնասիրելիս հրավիրեք Սուրբ Հոգուն, որ օգնի ձեզ տեսնել, թե Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն ինչպես է ազդում Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու և կիսվելու ձեր կարողության վրա:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք վարժություն Ա-ն կամ Բ-ն:

Վարժություն Ա: Բացատրեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը

Նեփին ուսուցանում էր, թե ինչ պետք է անենք հավերժական կյանք ստանալու համար: Այս սկզբունքներն ու արարողությունները կոչվում են Քրիստոսի վարդապետություն (տես 2 Նեփի 31.2, 21): Քրիստոսի վարդապետությունն է «ճանապարհը. և չկա ոչ մի այլ ճանապարհ, ոչ էլ անուն՝ երկնքի տակ տրված, որով մարդ կարողանա փրկվել Աստծո արքայությունում» (2 Նեփի 31.21): Վերանայեք 2 Նեփի 31.10–12, 17, 20–21 հատվածները և փնտրեք այն սկզբունքներն ու արարողությունները, որոնք կազմում են Քրիստոսի վարդապետության մասը:

Եթե ընտրել եք այս վարժությունը, պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչպե՞ս կբացատրեիք Քրիստոսի վարդապետությունն ինչ-որ մեկին՝ օգտագործելով այն, ինչ Նեփին արձանագրել է 2 Նեփի 31 գլխում:

  • Քրիստոսի վարդապետությունն ինչպե՞ս է օգնում մեզ ապավինել Նրան մեր փրկության համար:

  • Ինչպե՞ս եք օրհնվում՝ հետևելով Քրիստոսի վարդապետությանը:

Վարժություն Բ: Բացատրեք Մորմոնի Գրքի դերը Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման գործում:

պատկերացրեք հետևյալ սցենարը.

Լուկան պատրաստվում է լիաժամկետ միսիոներ դառնալ: Նրա ցցի նախագահը զրույցի համար իրենց հանդիպումից մեկ շաբաթ առաջ ուղարկել է հետևյալ հաղորդագրությունը.

«Լուկա, ես մեծ ոգևորությամբ եմ սպասում մեր հանդիպմանը: Հանդիպմանը պատրաստվելու համար խնդրում եմ օգտվես Մորմոնի Գրքից՝ այս հարցին պատասխանելու համար. Ի՞նչ դեր ունի Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման գործում (տես 2 Նեփի 3.11–12, 2 Նեփի 27.25–26, 2 Նեփի 29.7–11)»:

Եթե ընտրել եք այս վարժությունը, պատասխանեք հետևյալ հարցին.

  • Լուկան Մորմոնի Գրքից ի՞նչ կարող է ասել այն մասին, թե որն է Մորմոնի Գրքի դերը Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման գործում:

  1. Կատարեք Գ կամ Դ վարժությունը:

Վարժություն Գ: Դևին դիմակայեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով

2 Նեփի 28.20–22 հատվածում Նեփին ուսուցանել է այն ռազմավարությունների մասին, որոնք սատանան կիրառելու է վերջին օրերում մարդկանց Աստծուց շեղելու համար: Դրանք ներառում են մարդկանց մինչև իսկ բարկության դրդելն ընդդեմ այն բանի, ինչը բարի է, մարդկանց խաղաղեցնելը և հանդարտեցնելը՝ տանելով նրանց դեպի մարմնական ապահովություն և ասելը մարդկանց, որ ո՛չ դժոխք կա, ո՛չ էլ՝ դև: «2 Նեփի 28.1–26» դասի ուսումնասիրության ընթացքում դուք միգուցե սատանայի գործելակերպից ձեզ ավելի լավ պաշտպանելու ծրագիր եք կազմել: Վերանայեք, թե այդ դասից ինչ գրառումներ եք արել ձեր օրագրում:

Եթե ընտրել եք այս վարժությունը, պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

  • Ի՞նչ արդյունավետությամբ եք կատարել ձեր ծրագիրը: Ինչո՞ւ։

  • Ձեր ծրագիրը ի՞նչ ձևերով է օգնել ձեզ ստանալ Փրկչի պաշտպանությունը ընդդեմ սատանայի գործելակերպի:

  • Ի՞նչ եք սովորել կամ զգացել, որ կարող է օգնել ձեզ լրացնել ձեր ծրագիրը:

Ձեր ծրագիրը լրամշակելու ձևեր մտածեք: Անպայման դիմեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, որպեսզի նախազգուշացնեն ձեզ վտանգի մասին և ուժ տան ձեզ փախչելու սատանայի ջանքերից կամ հաղթահարելու դրանք (տես Վարդապետություն և Ուխտեր 10.5):

Վարժություն Դ: Մասնակցությունը Իսրայելի հավաքման գործում

Թե՛ Նեփին, թե՛ Հակոբը մեծապես հետաքրքրված էին Իսրայելի հավաքման գործում: Միգուցե դա մասամբ այն պատճառով էր, որ Տերը Նեփիին ցույց էր տվել, թե ինչ էր պատահելու իրենց սերունդների հետ (տե՛ս 1 Նեփի 12–13):

Որպես 1 Նեփի 19–22, 2 Նեփի 6 կամ Հակոբ 5.52–77, 6.1–13 հատվածների ուսումնասիրության մաս, հնարավոր է՝ ձեզ առաջարկվել է մասնակցել Իսրայելի հավաքմանը: Եթե այո, վերանայեք ձեր մշակած բոլոր հանձնառությունները կամ ծրագրերը կամ աշխատանքում ներգրավվելու ձեր մոտեցումն ու պատրաստակամությունը:

Եթե ընտրել եք այս վարժությունը, պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

  • Ձեր ուսումնասիրության ընթացքում ի՞նչ եք սովորել Իսրայելի հավաքման մասին, որն ըստ ձեզ, խրախուսում է կամ օգտակար է:

  • Ի՞նչ ջանքեր եք գործադրել, որոնք նախկինում չեք փորձել: Արդյո՞ք դրանք հաջողվել են: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ:

  • Զգացե՞լ եք, որ Փրկիչն ուղղորդում կամ ամրապնդում է ձեզ, երբ Նրա հետ եք գործում:

  • Ի՞նչ օրհնություններ եք տեսել այս աշխատանքում մասնակցությունից: