Սեմինարիա
Հակոբ 5.1–53. «Այգու Տերը»


«Հակոբ 5.1–53. «Այգու Տերը»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հակոբ 5.1–53», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Հակոբ 5.1–53

«Այգու Տերը»

Նկար
ձիթենիների այգի

Աստված հոգում է Իր բոլոր զավակների մասին, թե՛ արդարների, թե՛ նրանց մասին, որոնք ընտրում են անարդար լինել: Հակոբը կիսվել է ձիթենիների մասին Զենոսի այլաբանությամբ, որը խորհրդանշական կերպով ներկայացնում է արդարների և անարդարների ցրումը: Այս այլաբանությունը նաև ցույց է տալիս վերջին օրերում Իսրայելի հավաքման Տիրոջ ջանքերը: Այս դասը կօգնի ձեզ զգալ այն սերը, որ Հիսուս Քրիստոսն ունի ձեր և բոլոր մարդկանց հանդեպ:

Աստծո սերը նրանց հանդեպ, ովքեր մոլորված են

Խորհեք հետևյալ սցենարի շուրջ.

Լիզան մեղավոր է զգում վերջերս կատարած իր մի քանի սխալների համար: Նա սկսում է կասկածել, թե արդյոք Աստված դեռևս հոգում է իր մասին. չէ որ ինքը սխալներ է գործել:

  • Ի՞նչ կասեիք, եթե փորձեիք օգնել Լիզայի զգացողություններն ունեցող մեկին:

  • Ինչո՞ւ կարող է դժվար լինել ճանաչել կամ զգալ Աստծո սերը, երբ մեղանչում ենք:

Այսօր կուսումնասիրեք սուրբ գրություններից մի պատմություն, որը ցույց է տալիս Տիրոջ սերը նրանց հանդեպ, ովքեր մոլորված են: Ուսումնասիրելիս փնտրեք կարևոր դասեր այն մասին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը պատրաստակամ օգնելու նրանց, ովքեր հեռացել են Իրենից: Խորհեք, թե ձեր սովորած ճշմարտություններն ինչպես կարող են օգնել ձեզ ձեր պարագայում:

Ձիթենիների այլաբանությունը

Հակոբը մարգարեացել էր, որ հրեաները մերժելու են Հիսուս Քրիստոսին (տես Հակոբ 4.15): Որպեսզի օգնի իր ժողովրդին հասկանալ, թե ինչպես է Փրկիչն օգնելու հրեաներին կրկին գալ դեպի Իրեն, Հակոբն ուսուցանեց նրանց Զենոս անունով մի մարգարեի փոխանցած այլաբանությունը: Այլաբանության մեջ օգտագործվում են խորհրդանշական կերպարներ, առարկաներ և գործողություններ՝ ճշմարտությունն ուսուցանելու համար:

Ստորև ներկայացված է այլաբանության մի քանի կարևոր խորհրդանիշ և դրանց հնարավոր նշանակությունը: Ձեր օրագրում կամ սուրբ գրություններում կարող եք նշել այս խորհրդանիշները:

Խորհրդանիշ

Հնարավոր նշանակությունը

Խորհրդանիշ

Այգու Տերը

Հնարավոր նշանակությունը

Հիսուս Քրիստոս

Խորհրդանիշ

Այգի

Հնարավոր նշանակությունը

Աշխարհ

Խորհրդանիշ

Մշակովի ձիթենի

Հնարավոր նշանակությունը

Իսրայելի՝ Աստծո ուխտյալ ժողովրդի տունը

Խորհրդանիշ

Վայրի ձիթենի

Հնարավոր նշանակությունը

Հեթանոսները (նրանք, ովքեր Տիրոջ հետ ուխտ չեն կապել) և ուրացած Իսրայելը

  1. Կատարեք հետևյալը․

    Ձեր օրագրի որևէ դատարկ էջի կենտրոնում գրեք «Ի՞նչ եմ սովորում Հիսուս Քրիստոսի մասին Հակոբ 5 գլխից» և վերցրեք շրջանի մեջ, որը կօգնի ձեզ պատրաստվել սովորել Հիսուս Քրիստոսի մասին՝ Հակոբ 5 գլուխն ուսումնասիրելիս: Դասի ընթացքում փնտրեք ճշմարտություններ և մտքեր Հիսուս Քրիստոսի՝ այգու Տիրոջ մասին: Գտածը գրեք օրագրում նկարած շրջանի ներսում կամ շուրջը:

Հիսուս Քրիստոսի մասին գաղափարներով էջը հենց այն է, ինչից օգտվելու եք այս դասի առաջադրանքը կատարելիս:

Ինչպես հասկանալ այլաբանությունը

Այլաբանության սկիզբը կարող է ներկայացնել Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայությանը նախորդող ժամանակահատվածը: Կարդացեք Հակոբ 5.3–6 հատվածը և փնտրեք, թե ինչ եղավ մշակովի ձիթենիների հետ, որոնք ներկայացնում են Աստծո ուխտյալ ժողովրդին:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է խորհրդանշում ծառի նեխումը:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ կարող է նշանակել այգու տիրոջ կողմից այգին էտելը, փորելը և խնամելը:

  • Այդ գործողություններն ի՞նչ են ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին (ձեր օրագրի էջում ավելացրեք ձեր գաղափարները):

Այս առաջին այցից հետո այգու տերը կատարեց ևս երկու կարևոր գործողություն, որպեսզի փրկի իր մշակովի ձիթենին.

  1. Նա պատվիրեց հեռացնել ձիթենու հիմնական նեխող ճյուղերը և վայրի ձիթենու ճյուղերից մի քանիսը պատվաստել մայր ծառին (տես Հակոբ 5.7–10): Այս պատվաստումը կարող է ներկայացնել մկրտության և դարձի միջոցով հեթանոսներին Իր ուխտյալ ժողովրդի մասը դարձնելու Տիրոջ ջանքերը:

  2. Նա վերցրեց մայր ձիթենու մատղաշ և նուրբ ճյուղերը և տնկեց դրանք այգու տարբեր մասերում (տես Հակոբ 5.8, 13–14): Դա կարող է ներկայացնել Իսրայելի ցրումը աշխարհի տարբեր մասերում: Ցրվածներից ոմանք արդար էին, ինչպես Լեքիի ընտանիքը (տես 1 Նեփի 10.12–13): Մյուսները ցրվել էին ամբարշտության հետևանքով:

Այլաբանության մնացած մասը պատկերում է այգու տիրոջ ավելի ուշ կատարած այցերն իր այգի: Այդ այցերը կարող են աշխարհի պատմության տարբեր ժամանակաշրջաններ խորհրդանշել:

Ուսումնասիրեք հետևյալ հատվածները և գտեք, թե այցերից յուրաքանչյուրի ժամանակ ինչ կատարվեց մայր ծառի և ցրված ծառերի հետ:

  • Նկատեցի՞ք, թե այդ այցերի ընթացքում ինչ տեղի ունեցավ ծառերի և պտղի վիճակի հետ:

  • Ի՞նչ նկատեցիք այդ այցերի ընթացքում այգու տիրոջ խոսքերի ու գործողությունների վերաբերյալ:

  • Այդ խոսքերն ու գործողությունները ի՞նչ են ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին: (ձեր օրագրի էջում ավելացրեք ձեր գաղափարները):

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը խոսել է մի դասի վերաբերյալ, որը կարող ենք սովորել Աստծո մասին այդ հատվածներից.

Փորելուց և պարարտացնելուց, ջրելուց և քաղհանելուց, կտրելուց, էտելուց, փոխատնկելուց ու պատվաստելուց հետո այգու մեծն Տերը վայր է դնում իր բահն ու էտոցը և լալով ասում բոլոր նրանց, ովքեր լսում են. «Էլ ի՞նչ կարող էի ես անել իմ այգու համար» [Հակոբ 5.41, 49]:

Ինչպիսի՜ անմոռանալի փաստ, որ Աստված ներգրավված է մեր կյանքում։ Ինչպիսի՜ տառապանք ծնողի համար, երբ Նրա զավակները չեն ընտրում Իրեն, ոչ էլ «Աստծո ավետարանը» [Հռովմեացիս 1.1], որը Նա ուղարկել է: Որքան հեշտ է սիրել մեկին, ով այդքան շատ է սիրում մեզ (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աստծո վեհությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2003, 72):

  • Այս խսքերում ի՞նչն է տպավորում ձեզ: Ինչո՞ւ:

Այգու Տիրոջ շարունակական ջանքերը

Կարդացեք Հակոբ 5.51–53 հատվածը և գտեք, թե այգու տերն ինչ որոշեց անել իր ծառերը նեխած վիճակում տեսնելուց հետո:

  • Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Տիրոջ մասին (ձեր օրագրի էջում ավելացրեք ձեր գաղափարները):

  • Ճշմարտությունն արտահայտող մեկ նախադասությամբ ինչպե՞ս կամփոփեք Հակոբ 5 գլխից ձեր սովորած դասերը:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել Հակոբ 5 գլխից, այն է, որ Տերը սիրում է Երկնային Հոր բոլոր զավակներին և շարունակում է հոգալ նրանց մասին, նույնիսկ, եթե նրանք հեռանում են Իրենից:

  • Այս ճշմարտությունն ինչպե՞ս կարող է օգնել մարդուն ապաշխարելու ավելի մեծ ցանկություն զգալ:

  • Ի՞նչ օրինակներ կան սուրբ գրություններում կամ ձեր կյանքում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Տերը շարունակում սիրել և հոգալ մարդկանց մասին նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք հեռանում են Իրենից:

Մտածեք, թե այսօրվա սովորածը և զգացածը ինչպես կարող է ազդել ձեր կյանքի վրա: Կարող եք ձեր տպավորությունները գրի առնել ձեր օրագրում: