Սեմինարիա
Հակոբ 4. «Մեր հավատքը դարձել է անսասան»


«Հակոբ 4. «Մեր հավատքը դարձել է անսասան», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հակոբ 4» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Հակոբ 4

«Մեր հավատքը դարձել է անսասան»

Նկար
ոսկե թիթեղները

Բառերի փորագրումը մետաղական թիթեղների վրա հեշտ գործ չէր (տես Հակոբ 4.1): Ուրեմն, դա անելու համար Հակոբն ինչո՞ւ պետք է ջանքեր գործադրեր: Նա ապրել էր Փրկչին իմանալու բերկրանքը և ցանկանում էր օգնել մեզ նույնպես գալ դեպի Փրկիչը: Այս դասը կօգնի ձեզ ամրացնել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս՝ բացահայտելով, գրառելով և խորհելով այն սկզբունքների ու ճշմարտությունների շուրջ, որոնց մասին ուսուցանում էր Հակոբը:

Դուք ինչո՞վ կկիսվեիք:

Հակոբը կատարեց պատվիրանը, փոքր թիթեղների վրա գրելով «մի քանիսն այն բաներից, որոնք [նա] համարում էր ամենաարժեքավորը» (Հակոբ 1.2), որպեսզի գալիք սերունդները կարդան (տես Հակոբ 4.1–3): Պատկերացրեք, որ ձեզ նույն կերպ խնդրել են ապագայի մարդկանց համար մի կարճ ուղերձ գրել:

Գրեք մեկ պարբերություն, որում կներառեք ձեր իմացած կամ զգացած ամենակարևոր բաները, որպեսզի ձեր երեխաներն ու թոռները ապագայում կարդան:

Հակոբի ուղերձը մեզ

Երբ Հակոբ 4 գլխում ուսումնասիրեք Հակոբի ուղերձը, որը նա ոգեշնչված փորագրել էր, որ մարդիկ կարդան մեր օրերում, հնարավորություն կունենաք կիրառելու այն՝ օգտագործելով սուրբ գրությունների ուսումնասիրությունից ստացած օգտակար հմտությունները: Այդ հմտություններն են.

  1. Բացահայտել և գրի առնել սկզբունքները և ճշմարտությունները

  2. Խորհել և տալ հարցեր, որոնք օգնում են ձեզ ավելի լավ հասկանալ ճշմարտություններն ու սկզբունքները

Այս հտմությունների օգտագործումը կարող է օգնել ձեզ սուրբ գրություններն ուսումնասիրելիս ավելի շատ սովորել և իմանալ Սուրբ Հոգուց:

1. Բացահայտել և գրի առնել սկզբունքները և ճշմարտությունները

Օգտակար է սուրբ գրությունները կարդալիս դադար տալ և գրանցել այն, ինչ սովորում եք՝ որպես ճշմարտության պարզ հայտարարություններ: Կարող եք գրել ձեր սեփական բառերով կամ օգտագործել հենց սուրբ գրությունների բառերն ու արտահայտությունները:

Փորձեք բացահայտել սկզբունքները և ճշմարտությունները.

  • Կարդացեք Հակոբ 4.1, 4–6 հատվածը և փնտրեք, թե ինչն էր ոգեշնչել Հակոբին գրել Փրկչի մասին:

  • Նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք կարևոր են ձեզ համար:

  • Ձեր օրագրում կամ ձեր սուրբ գրություններում գրի առեք այն, ինչը ձեր կարծիքով ամենակարևոր ուղերձներն են այդ հատվածներում:

Հատված 6-ում բացահայտած սկզբունքի օրինակ է այն, որ մարգարեների խոսքերն անկեղծորեն փնտրելը կամրապնդի իմ հավատքն առ Հիսուս Քրիստոսը: Այս սկզբունքը կարող եք գրանցել ձեր օրագրում կամ ձեր սուրբ գրություններում՝ հատված 6-ի կողքին:

2. Խորհել և տալ հարցեր

Խորհելը կարող է օգնել ձեզ հասկանալ և կիրառել ձեր բացահայտած սկզբունքներն ու ճշմարտությունները: Կարող եք խորհել հետևյալ հարցերի նման հարցերի շուրջ.

  • Ըստ ձեզ՝ մեր օրերում մարդկանց ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ այս ճշմարտությունը:

  • Ինչպե՞ս է այն առնչվում իմ կյանքին:

  • Տերն ի՞նչ կհանձնարարեր ինձ անել՝ ելնելով իմ սովորածից:

Կիրառեք սուրբ գրությունների ուսումնասիրման հմտությունները

Կիրառելք սկզբունքների և ճշմարտությունների բացահայտման, գրանցման և դրանց շուրջ խորհելու հմտությունները.

  1. Ուսումնասիրեք Հակոբ 4.7–14 հատվածը, փնտրելով կարևոր ուսմունքներ Փրկչի մասին, որոնք Հակոբը որոշել էր գրի առնել:

  2. Ձեր օրագրում կամ ձեր սուրբ գրություններում գրի առեք մեկ սկզբունք կամ ճշմարտություն, որն ըստ ձեզ, կարևոր է, որ այսօրվա աշխարհում ապրող մարդիկ հասկանան:

  3. Խորհեք ձեր գտածի կարևորության շուրջ: Տվեք հարցեր, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ և կիրառել այն ձեր կյանքում: (Հարցերի օրինակները, որոնց շուրջ կարող եք խորհել, ներկայացված են այս դասի սկզբում բերված «Խորհել և տալ հարցեր» բաժնում:)

  1. Մեկ կամ երկու պարբերությամբ ձեր ուսուցչին ներկայացրեք ձեր ընտրած սկզբունքը կամ ճշմարտությունը, հատված(ներ)ը, որոնցում գտել եք դրանք, ինչ եք սովորել դրանցից: Նկատի ունեցեք հետևյալ օրինակները, որոնք կարող եք ներառել ձեր պարբերություն(ներ)ում.

    • Սկզբունքը կամ ճշմարտությունն ինչպե՞ս կարող է օգնել դեռահասին ամրապնդել իր հավատքն առ Հիսուս Քրիստոս

    • Սուրբ գրությունների այլ հատվածներ կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այս սկզբունքը կամ ճշմարտությունը

    • Բաներ, որոնց շուրջ կարող եք խորհել կամ հարցեր, որոնք կարող եք տալ՝ այդ սկզբունքը կամ ճշմարտությունը ավելի լավ հասկանալու համար:

    • Եղանակներ, որոնցով կարող եք կիրառել ձեր սովորածը՝ ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս ամրապնդելու համար

    • Օրինակներ, երբ դուք կամ ձեր ծանոթները օրհնվել եք՝ կիրառելով այն, ինչ Հակոբն է ուսուցանել