Սեմինարիա
2 Նեփի 6, 10. Իսրայելի հավաքումը


«2 Նեփի 6, 10. Իսրայելի հավաքումը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 6, 10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 610

Իսրայելի հավաքումը

Նկար
միսիոներները սեղմում են տղամարդու ձեռքը

Սուրբ գրություններում բերված շատ մարգարեություններ վերջին օրերի կամ այժմյան օրերի իրադարձությունների մասին են: Նեփիի եղբայր Հակոբը մեր օրերի և Իսրայելի հավաքման մասին մարգարեություններ է արել, որոնք կարող են օգնել մեզ հասկանալ մեր դերը Տիրոջ վերջին օրերի աշխատանքում: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի մեծ ցանկություն զգալ՝ Տիրոջ հետ մասնակցելու Իսրայելի վերջին օրերի հավաքմանը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կարևոր բաներ են տեղի ունենում

Ստորև ներկայացվող դրվագները նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուղերձից են: Դրանք կարդալիս մտածեք մի քանի թեմաների մասին, որոնց անդրադարձել է նախագահ Նելսոնը:

  • «Այս պահին, այս երկրագնդում ավելի կարևոր ոչինչ չի կատարվում: … Ոչինչ չկա, որ ավելի մեծ նշանակություն ունենա: Բացարձակ ոչինչ» (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Ո. Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, 3-ը հունիսի, 2018թ.], ChurchofJesusChrist.org):

  • «Դա … ձեզ համար պետք է ամեն ինչ նշանակի» (Ռասսել Մ. Նելսոն, «Իսրայելի հույսը»):

  • «Դա է այն առաքելությունը, որի համար դուք ուղարկվել եք երկիր» (Ռասսել Մ. Նելսոն, «Իսրայելի հույսը»):

  • Ձեր կարծիքով, նախագահ Նելսոնն ի՞նչ թեմաների էր անդրադառնում այս հայտարարություններով:

Դուք գուցե գիտեք, որ նախագահ Նելսոնը խոսում էր Իսրայելի հավաքման մասին: Դիտեք «Իսրայելի հավաքումը» տեսանյութի 39:36–40:05 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք ստորև ներկայացվածը՝ նախագահ Նելսոնի ամբողջական հայտարարությանը ծանոթանալու համար:

Իմ սիրելի յուրահատուկ երիտասարդնե՛ր, դուք ուղարկվել եք երկիր այս որոշակի ժամանակահատվածում՝ աշխարհի պատմության ամենավճռական պահին, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը: Այս պահին, այս Երկրում ոչինչ չի կատարվում, որն ավելի կարևոր լինի, քան այդ։ Ոչինչ չկա, որ ավելի մեծ նշանակություն ունենա: Բացարձակապես ոչինչ:

Այս հավաքումը պետք է նշանակի ամեն ինչ ձեզ համար: Սա է այն առաքելությունը, որի համար դուք ուղարկվել եք երկիր: (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, 3 հունիսի, 2018թ.], ChurchofJesusChrist.org)

  • Ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ունեք նախագահ Նելսոնի հայտարարությունների մասին:

  • Ի՞նչ հարցեր ունեք Իսրայելի հավաքման վերաբերյալ:

Դիտարկեք ձեր մտքերը և զգացողությունները Իսրայելի հավաքմանը մասնակցելու վերաբերյալ, որը ներառում է՝ ավետարանի քարոզը երկրի վրա այժմ ապրող մարդկանց համար, և ընտանեկան պատմության ու տաճարային աշխատանքի կատարումը նրանց համար, ովքեր արդեն մահացել են, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան գալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Այս աշխատանքը որքանո՞վ է կարևոր ձեզ համար: Այսօր ուսումնասիրելու ընթացքում փնտրեք այն ուսմունքները, որոնք կարող են օգնել մեծացնել Տիրոջ հետ Իսրայելի հավաքմանը մասնակցելու ձեր պատրաստակամությունն ու կարողությունը:

Հակոբն ուսուցանում է Իսրայելի հավաքման մասին

Նեփին իր եղբայր Հակոբին հրավիրեց կիսվելու Հին Կտակարանի մարգարե Եսայիայի մի կարևոր մարգարեությամբ՝ վերջին օրերին Իսրայելի հավաքման մասին (տես 2 Նեփի 6.4–7):

Այս մարգարեությունը կարդալուց առաջ օգտակար կլինի հասկանալ հետևյալի իմաստը.

  • Հեթանոսներ. ինչպես օգտագործվում է սուրբ գրություններում, հեթանոս բառը մի քանի իմաստներ ունի: Եսայիայի մարգարեությունում (տես 2 Նեփի 6.5–7) հեթանոս բառի իմաստներից մեկը կարող է վերաբերել այն մարդկանց, որոնք ծագումով Իսրայելից չեն (տես Սուրբ գրություններ, «Հեթանոսներ», scriptures.ChurchofJesusChrist.org):

  • Դրոշ. «դրոշակ կամ խորհրդանշան, որի շուրջը մարդիկ հավաքվում են նպատակի կամ ինքնության միասնությամբ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Դրոշ», scriptures.ChurchofJesusChrist.org):

Նկար
Մորոնի զորավարը և Ազատության դրոշը
Նկար
Բարձրացրեք ձեր դրոշը

Այս սահմանումներն իմանալով՝ կարդացեք 2 Նեփի 6.5–7 հատվածը: Ձեր օրագրում թվարկեք Եսայիայի մարգարեության այն մանրամասները, որոնք կարևոր են թվում:

  • Եսայիայի մարգարեության մեջ ի՞նչ մանրամասներ գտաք, որոնք կարևոր են թվում:

  • Ուրիշ ի՞նչ հարցեր ունեք այս մարգարեության վերաբերյալ:

Թե՛ Նեփին, թե՛ Հակոբը մշակել են այս մարգարեությունն իրենց գրվածքներում: Փորձեք ավելին հասկանալ Եսայիայի մարգարեության մասին՝ կարդալով հետևյալ հատվածների խմբից առնվազն մեկը: Օգտակար կլինի նաև այդ հատվածները ներկայացնել 2 Նեփի 65–7 հատվածի հետ խաչաձև հղումով կամ կապել այդ հատվածի հետ:

  • Ի՞նչ են ուսուցանում Նեփին կամ Հակոբն այդ հատվածներում, որոնք օգնում ձեզ ավելի լավ հասկանալ 2 Նեփի 6.5–7 հատվածը: Ի՞նչ նոր գաղափարներ ձեռք բերեցիք:

  • Այս ուսմունքներն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի և բոլոր մարդկանց հանդեպ Նրա ունեցած վերաբերմունքի մասին:

  • Ի՞նչ են դրանք օգնում ձեզ հասկանալ այն դերի մասին, որ դուք ունեք Իսրայելի հավաքման գործում:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել Եսայիայի մարգարեությունից և դասի սկզբում ներկայացված նախագահ Նելսոնի հայտարարությունից, այն է, որ որպես Փրկչի վերականգնված Եկեղեցու անդամներ մենք պատասխանատու ենք մասնակցել Տիրոջ կողմից վերջին օրերին Իսրայելի հավաքմանը:

  • Այս ճշմարտությունն ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ այն մասին, թե Տերն ինչ է զգում ձեր հանդեպ:

  • Ի՞նչ գիտեք Փրկչի մասին, որը մեծացնում է Նրա շուրջը հավաքվելու ձեր ցանկությունը: Սրանով ուրիշների հետ կիսվելն ինչպե՞ս կարող է մեծացնել Փրկչի շուրջը հավաքվելու նրանց ցանկությունը:

Կազմեք ծրագիր, որով կօգնեք Տիրոջը հավաքել Իսրայելը

Նախագահ Նելսոնը նկարագրել է, թե ինչ կարող ենք անել, որպեսզի օգնենք հավաքել Իսրայելը.

Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք անում, որն օգնում է ինչ-որ մեկին վարագույրի այս կամ այն կողմում Աստծո հետ ուխտեր կապելու և դրանք պահելու համար, … մենք օգնում ենք հավաքել Իսրայելը (Ռասսել Մ. Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր, 2020թ., 92–93):

  • Հիշելով նախագահ Նելսոնի հայտարարությունը՝ ի՞նչ հատուկ բաներ կարող եք անել, որպեսզի Տիրոջ հետ օգնեք ուրիշներին՝ գալ Նրա մոտ:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ օգնել եք ուրիշներին հավաքվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շուրջը կամ ավելի մոտենալ Նրանց:

Մտածեք, թե ինչպես կարող եք Տիրոջ հետ լիարժեք մասնակցություն ունենալ Իսրայելի հավաքման գործին:

Եթե գաղափարների մասին մտածելու համար օգնություն է անհրաժեշտ, կարող եք ուսումնասիրել հետևյալ նյութերից մեկը կամ մի քանիսը:

  1. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ներկայացրել է Եկեղեցու երիտասարդների առաջարկած գաղափարներն այն մասին, թե ինչպես կարող են օգնել հավաքել Իսրայելը: Դիտեք «Իսրայելի հույսը» տեսանյութի 40:29–43:38 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  2. Այցելեք share.churchofjesuschrist.org:

  3. Դիտեք «Ընտանիքների հավաքույթ վարագույրի երկու կողմերում» տեսանյութը (3:22) ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալը․

    Կազմեք գործողությունների ծրագիր, թե ինչ կարող եք անել, որպեսզի հրավիրեք ուրիշներին՝ հավաքվելու Փրկչի շուրջը կամ այլ կերպ ասած՝ դարձի գալ դեպի Քրիստոսը՝ Նրա հետ ուխտեր կապելով և պահելով այդ ուխտերը: Անպայման ներառեք այն հատուկ քայլերը, որոնք կարող եք ձեռնարկել: Դա կօգնի ձեզ հավատքով գործել: Դա անելու ձևերից մեկն է՝ ավարտել հետևյալ նախադասությունները.

    • Օրվա ավարտին ես

    • Այս շաբաթվա մնացած մասը ես