Սեմինարիա
2 Նեփի 5. Ապրել երջանիկ


«2 Նեփի 5. Ապրել երջանիկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 5. Ապրել երջանիկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 5

Ապրել երջանիկ

Նկար
Ժպտացող երիտասարդ կին

Եղբայրներից բաժանվելուց հետո Նեփին և իր հետևողները նոր համայնք ստեղծեցին: Նեփիի մարդիկ բարգավաճում էին և ապրում էին այնպիսի կյանքով, որը նրանց երջանկություն էր բերում: Այս դասը կարող է օգնել ձեզ բացահայտել, թե ինչ կարող եք անել՝ կյանքը երջանիկ ապրելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ապրել երջանիկ

  • Ի՞նչն է մարդուն երջանկացնում:

  • Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կպատասխաներ միջին դեռահասը:

  • Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կպատասխաներ Փրկիչը:

Մտածեք, թե ինչպես կպատասխանեիք առաջին հարցին: Արդյո՞ք երջանկության մասին ձեր տեսակետն ավելի մոտ է միջին դեռահասի կամ Փրկչի պատասխանին: Ի՞նչ ազդեցություն կունենա ձեր կյանքում այն, որ երջանկությունը տեսնեք այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում: 2 Նեփի 5 գլուխն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչ կարող եք անել երջանիկ լինելու համար:

2 Նեփի 5 գլխում մանրամասն նկարագրվում է Լեքիի ընտանիքի բաժանումը նեփիացիների և լամանցիների: Երբ Լամանը և Լեմուելը ծրագրում էին սպանել Նեփիին, Տերը Նեփիին նախազգուշացրեց բաժանվել իր եղբայրներից (տես 2 Նեփի 5.1–5): Նեփին հնազանդվեց Տիրոջը և նրանց հետ, ովքեր «հավատում էին Աստծո նախազգուշացումներին և հայտնություններին» (2 Նեփի 5.6), հեռացավ ու մի նոր համայնք հիմնեց:

Լամանցիները մնացին երկրում և ապստամբեցին Տիրոջ դեմ: Նրանք «կտրված էին Տիրոջ ներկայությունից» (2 Նեփի 5.20): Այս գլխում նկարագրվող անեծքը Տիրոջից հեռանալն էր (տես 2 Նեփի 5.20–24): Լամանցիների մաշկի փոփոխությունը անեծքի նշան էր: Այդ նշանի բնույթը լիովին հասկացված չէ: Ի սկզբանե լամանացիները այս նշանով տարբերվում էին նեփիացիներից: Ավելի ուշ, երբ թե՛ նեփիացիները և թե՛ լամանացիները անցան ամբարշտության և արդարակեցության ժամանակաշրջաններով, այս նշանը կորցրեց իր իմաստը՝ որպես լամանացիներին տրված Աստծո պատժի արտահայտություն:

Կարդացեք 2 Նեփի 5.27 հատվածը և տեսեք, թե Նեփին ինչպես է նկարագրում իր ստեղծած նոր համայնքը:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում ապրել երջանիկ:

  • Ի՞նչ դժվարություններ կարող են լինել երջանիկ ապրելու մեջ:

Ուսումնասիրեք գլխի սկզբնական հատվածները՝ հասկանալու համար, թե ինչ արեցին նեփիացիները, որ ապրեցին երջանիկ կյանքով:

Կարդացեք 2 Նեփի 510–17, 26 հատվածները և հետևյալ խոսքերը լրացրեք ձեր գտած արտահայտությամբ.

կարող է օգնել ինձ հետևել Փրկչին և ապրել երջանիկ:

  • Ըստ ձեզ՝ էլ ի՞նչը կարող է օգնել երջանիկ ապրել:

  • Ի՞նչ հաճախականությամբ եք կատարում այդ գործողությունները:

Այս նախադասությունն ավարտելու երեք հնարավոր տարբերակներ են. «Հնազանդությունը Աստծո պատվիրաններին», «Աշխատանքը» և «Տաճարը»: Հաջորդող վարժություններն ավելի խորությամբ են բացահայտում սրանցից յուրաքանչյուրը:

Կատարեք հետևյալ վարժություններից մեկը․

Վարժություն 1 Հնազանդությունը Աստծո պատվիրաններին

  • Ի՞նչ օրենքներ կան ձեր համայնքում:

  • Ի՞նչ արդյունք կտա այդ օրենքներին մշտապես հետևելը կամ չհետևելը:

  • Այս համեմատությունն ինչո՞վ է նման կամ տարբեր Աստծո պատվիրաններից:

Նեփին և նրան հետևողները հնազանդվեցին Տիրոջ պատվիրաններին (տես 2 Նեփի 5.10): Կարդացեք վարդապետության սերտման Մոսիա 241 հատվածը և գտեք, թե թագավոր Բենիամինն ինչ էր ուզում, որ իր ժողովուրդը հասկանա Աստծո պատվիրանները պահելու մասին: Կարող եք այս հատվածից խաչաձև հղում կատարել 2 Նեփի 5.10 հատվածին:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ըստ ձեզ՝ ինչպե՞ս է Աստծո պատվիրաններին հնազանդվելն օգնում մեզ երջանիկ լինել:

  • Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է հնազանդության օրինակ եղել:

  • Որո՞նք են Աստծո մի քանի պատվիրանները, որոնք ավելի մեծ երջանկություն են բերել ձեզ:

Վարժություն 2 Աշխատանքը և ինքնապահովումը

Թղթի վրա կամ ձեր օրագրում թվարկեք այն օգուտները, որոնք, ըստ ձեզ, գալիս են ջանասիրաբար աշխատելուց:

Կարդացեք 2 Նեփի 5.11, 15, 17 հատվածները և գտեք, թե ինչ տարբեր ձևերով էին աշխատում նեփիացիները, և ինչպիսին էին նրանց աշխատանքի արդյունքները:

  • Ի՞նչ գտաք:

Կարդացեք «Աշխատանք և ինքնապահովում» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում (2011) և մտածեք, թե ինչ եք սովորում աշխատանքի սկզբունքի մասին:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Աշխատանքի ի՞նչ լրացուցիչ օգուտներ գտաք (կարող եք ավելացնել սրանք ձեր ցուցակին):

  • Այս օգուտներից որո՞նք եք զգացել:

  • Ինչպե՞ս կարող է աշխատանքն օգնել մարդուն ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:

Վարժություն 3 Տաճարը

Նկար
ընտանեկան կյանք
  • Ի՞նչ եք մտածում կամ զգում տաճարների մասին:

Կարդացեք 2 Նեփի 5.16 հատվածը և մտածեք, թե ինչ եք սովորում նեփիական տաճարի մասին:

  • Ի՞նչ եք կարծում, ինչու Նեփին և նրա ժողովուրդը այդքան մեծ ջանքեր գործադրեցին տաճարը կառուցելու համար:

  • Ի՞նչ եք կարծում, ինչու է Տերն Իր ժողովրդին խնդրել և շարունակում է խնդրել զոհաբերություն անել՝ տաճարներ կառուցելու համար:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը տաճարների նպատակի և օրհնությունների մասին ասել է հետևյալը. Կարող եք դիտել «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը» տեսանյութի 4:27-5:55 հատվածը կամ կարդալ ստորև ներկայացվող խոսքերը.

Տաճարը գտնվում է մեր հավատքի և հոգևոր կայունության ամրապնդման կենտրոնում, քանի որ Փրկիչը և Նրա վարդապետությունը տաճարի հենց սիրտն են: Այն ամենը, ինչ սովորեցնում են տաճարում՝ ուսուցման և Հոգու միջոցով, մեծացնում է մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի մասին: Նրա կարևոր արարողությունները մեզ կապում են Իր հետ՝ քահանայության սուրբ ուխտերի միջոցով։ Այնուհետև, երբ մենք պահում ենք մեր ուխտերը, Նա մեզ օժտում է Իր բժշկող, ամրապնդող զորությամբ: Օ՜, իսկ գալիք օրերին որքան ենք ունենալու Նրա զորության կարիքը:

Մեզ խոստացվել է, որ «եթե [մենք] պատրաստված լինենք, [մենք] չպետք է վախենանք»: Այս հավաստիացումը խորը հետևանքներ ունի այսօր: Տերը հայտարարել է, որ անկախ այսօրվա աննախադեպ մարտահրավերներից, նրանք, ովքեր իրենց հիմքը կառուցում են Հիսուս Քրիստոսի վրա և սովորում են օգտվել Նրա զորությունից, չպետք է ենթարկվեն այս դարաշրջանին հատուկ տագնապներին: (Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 93-94):

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչն է տպավորում ձեզ նախագահ Նելսոնի խոսքերում:

  • Տաճար այցելելն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի լավ կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսով: Կարող եք կիսվել որևէ փորձառությամբ, եթե կարող եք մտաբերել մեկը:

  • Ինչպե՞ս է տաճարն ավելի մեծ երջանկություն բերել ձեզ կամ ձեզ ծանոթ մեկին: