Սեմինարիա
2 Նեփի 9.27–49. «Հոգևոր մտածելակերպով լինելը հավերժական կյանք է»


«2 Նեփի 9.27–49. «Հոգևոր մտածելակերպով լինելը հավերժական կյանք է», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 9.27–49», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 9.27–49

«Հոգևոր մտածելակերպով լինելը հավերժական կյանք է»

Նկար
երիտասարդ աղջիկները ժպտալով քայլում են

Որքա՞ն հաճախ եք մտածում այն մասին, թե ուր են տանելու ձեր գործողություններն ու մոտեցումները: Երբ Հակոբը հայտարարեց, որ Հիսուս Քրիստոսը բոլոր մարդկանց հեռացնում է Անկման ազդեցություններից, այնուհետև նախազգուշացրեց այն գործողությունների և մոտեցումների մասին, որոնք մեզ հեռացնում են Տիրոջից: Նա վկայեց Հիսուս Քրիստոսի և այն մասին, թե ինչ կարող ենք անել Նրա մոտ գալու և փրկվելու համար: Այս դասը կօգնի ձեզ խուսափել այնպիսի վարքագծից, որը դժբախտություն է բերում և ձեզ հեռացնում է Հիսուս Քրիստոսից:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հեռացում Աստծուց

Մտածեք ձեր կյանքի այնպիսի ժամանակների մասին, երբ զգացել եք, որ հատկապես մոտ եք Աստծուն, և այնպիսի ժամանակների մասին, երբ Նրանից հեռացած լինելու զգացողություն եք ունեցել: Ո՞ր գործողությունները կարող էին նման արդյունքի բերել:

  • Ի՞նչ գտաք:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչն օգնեց Հակոբին զգալ այն ճանապարհը, որը նա նկարագրում է 2 Նեփի 9.49 հատվածում:

Մտածեք ձեր սեփական կյանքի մասին և այն մասին, թե ներկայումս որքան մոտ եք ձեզ զգում Աստծուն: Երբ 2 Նեփի 9 գլխում մանրամասն ուսումնասիրեք Հակոբի քարոզը, փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին:

«Ականջ արեք իմ խոսքերին»

Երբ Հակոբն ավարտեց Հիսուս Քրիստոսի դերի մասին ուսուցումը, որով Նա մեզ օգնում է հաղթահարել մեղքն ու մահը (տես 2 Նեփի 9.1–26), նա նախազգուշացրեց նեփիացիներին այն մոտեցումների ու վարքագծերի մասին, որոնք կհեռացնեին նրանց Աստծուց:

Կարդացեք 2 Նեփի 9.27–38 հատվածները՝ փնտրելով մոտեցումներ և գործողություններ, որոնց մասին Հակոբը նախազգուշացրել էր: Կարող եք ընթերցելիս կազմել դրանց ցանկը:

Մտածեք, թե Հակոբի նախազգուշացրած վարքագծերից յուրաքանչյուրն ինչպես է այսօր կիրառելի դեռահասների համար: Օրինակ՝ թեև շատ դեռահասներ չեն մասնակցում սպանության, հատված 35-ը կարող է օգնել ձեզ հիշել, որ պետք է խուսափել բռնություն պարունակող մտքերից, զգացողություններից և վարքագծից (տես Մատթեոս 5.21–22, 38–42):

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ օրինակներ կան այն մասին, թե Հակոբի ուսմունքներն ինչպես են այսօր առնչվում դեռահասներին:

  • Հակոբի թվարկած մոտեցումներն ու վարքագծերն ինչպե՞ս են ազդում Աստծո հետ մեր ունեցած հարաբերության վրա:

Անձը, որը դրսևորում է այն մոտեցումներն ու վարքագծերը, որոնց մասին նախազգուշացրել էր Հակոբը, կարող են նկարագրվել որպես «մարմնական մտածելակերպով» (2 Նեփի 9.39):

Կարդացեք 2 Նեփի 9.39 հատվածը՝ փնտրելով, թե ինչ էր ուսուցանում Հակոբը մարմնական և հոգևոր մտածելակերպով լինելու ազդեցությունների մասին:

  • Ի՞նչ բացահայտեցիք։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հոգու խորհրդին հետևել:

Այս հատվածից մենք իմանում ենք, որ մարմնական մտածելակերպով լինելը տանում է հոգևոր մահվան: Հոգևոր մտածելակերպով լինելը տանում է դեպի հավերժական կյանք:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ի՞նչ ամենօրյա գործողություններ կարող եք ձեռնարկել, որպեսզի ձեր միտքը հոգևոր առումով կենտրոնացած պահեք Հիսուս Քրիստոսի ուղղությամբ:

Մարմնական մտածելակերպին հատուկ մոտեցումներից ու վարքագծերից հեռու մնացած և Հիսուս Քրիստոսի միջոցով օրհնված մարդու օրինակ տեսնելու համար կարող եք դիտել «Նրա շնորհը. փոփոխությունը հնարավոր է Քրիստոսի միջոցով» տեսանյութը (3:29), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ունեք նախագահ Նելսոնի հայտարարություններից:

Դարձի եկեք դեպի Իսրայելի Սուրբը

Վերհիշեք 2 Նեփի 9.27–38 հատվածներում Հակոբի թվարկած մարմնական մտածելակերպով առաջնորդված վարքագծերը: Այս նախազգուշացումներից ո՞րն եք համարում ամենադժվարը: Ի՞նչ փոփոխություններ կարող եք անել, որոնք կօգնեն ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Մտածեք, թե ինչ քայլեր կարող եք ձեռնարկել:

Ձեր իսկ հանգամանքների մասին մտածելու ընթացքում կարդացեք Հակոբի խոսքերը 2 Նեփի 9.40–45 հատվածում: Փնտրեք նրա ուսմունքները, մասնավորապես Փրկչի մասին ուսմունքները, որոնք կարող են օգնել ձեզ ձեր ներկայիս իրավիճակում:

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն եք ամենից կարևոր համարում: Ինչո՞ւ։

  • «Իսրայելի Սրբի մեծության» (հատված 40) մասին հիշելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի հոգևոր մտածելակերպ ունենալ:

Մի պահ մտածեք, թե ինչ սովորեցիք ու զգացիք ձեր այսօրվա ուսումնասիրությունից: Ձեր օրագրում գրանցեք ձեր ունեցած բոլոր մտքերն ու տպավորությունները, այդ թվում՝ բոլոր այն գործողությունները, որոնք ձեռնարկելու համար զգացել եք, որ հուշում եք ստացել: Հիշեք, որ Տերը կօրհնի ձեզ, երբ Նրան ավելի շատ մոտենալու ջանքեր գործադրեք: