2023
Երբ քրոնիկ հիվանդությունը հայտնվում է ձեր ճանապարհին
Հունվար 2023


«Երբ քրոնիկ հիվանդությունը հայտնվում է ձեր ճանապարհին», Լիահոնա, հունվար 2023

Ինչպես ծերանանք հավատարմությամբ

Երբ քրոնիկ հիվանդությունը հայտնվում է ձեր ճանապարհին

Ամենօրյա դժվարությունների հաղթահարումը կարող է օգնել մեզ զարգացնել կարեկցանք, հասկացողություն և տոկունություն։

Նկար
իրար ձեռք բռնած մարդիկ

Նախքան մայրս կմահանար հյուծող հիվանդությունից՝ նա հաճախ ժպտում էր և ասում. «Մեզանից ոչ ոք ողջ չի հեռանում այստեղից, այնպես որ մենք պետք է նաև առավելագույնս օգտագործենք այն, ինչ ունենք»։

Դա նրա լավ օրերին էր։ Եվ իր կյանքում նա շատ լավ օրեր էր ունեցել։

Բայց նա ուներ նաև օրեր, որոնք այնքան էլ աշխույժ չէին։ Այդ օրերին նա ասում էր. «Վերցրե՛ք այն, ինչ գալիս է ձեր ճանապարհին, և տեսեք, թե արդյոք դեռ կարող եք ինչ-որ լավ բան անել աշխարհում»։

Ընդհանուր առմամբ, այժմ մարդիկ շատ ավելի երկար են ապրում, քան նախկինում։1 Չնայած մենք ավելի երկար ենք ապրում, մեզ մոտ նաև ավելի հավանական է, որ զարգանան քրոնիկական հիվանդություններ՝ շաքարախտ, Պարկինսոն, քաղցկեղ, դեպրեսիա, Ալցհեյմեր և ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Ուստի, երբ հիվանդանում եք քրոնիկ հիվանդությամբ, ինչպե՞ս պետք է արձագանքեք։

Առաջ գնացեք հավատքով

«Երաժշտության հետ առերեսվիր, նույնիսկ երբ չես կարող հնչեցնել մեղեդին», - ասում է մի եղբայր, որը ստիպված է եղել հաշմանդամության արձակուրդ վերցնել, երբ նրա կինը վերադառնում է աշխատանքի՝ իրենց ընտանիքը պահելու համար։ Նա կարծում է, որ շատ հաճախ մենք երջանիկ դեմք ենք ընդունում, որը խանգարում է մեզ հասկանալ մեր զգացմունքները կամ բարելավել մեր աշխարհայացքը։ «Հավատքով առաջ գնալու փոխարեն՝ մենք լճանում ենք՝ սպասելով հրաշքի կամ տրտնջալով, երբ այն տեղի չի ունենում»,- ասում է նա։ Նա հաղթահարում է դժվարությունները՝ լսելով սուրբ գրությունները և գերագույն համաժողովի ելույթները, ինչպես նաև հեռախոսով խոսելով ընկերների և ընտանիքի հետ։

«Առօրյա միապաղաղությունն է, որ կարող է ինձ տապալել»,- ասում է մի քույր, որի ամուսինը քրոնիկ հիվանդ է։ «Ամուսնուս առողջությունը երբեք չի լավանա։ Ես ընդունում եմ դա։ Անընդհատ կրկնվող ձանձրալի գործողությունները հյուծում են մտավոր առումով, ֆիզիկապես և հոգևորապես»։ Նա գնահատում է սպասավորող քույրերի այցելությունները։ «Երբ նրանք գալիս են, դա իսկապես լուսավորում է իմ օրը»։

«Երբեմն ես ու կինս մոռանում ենք ինչ-որ բաներ և զայրանում միմյանց վրա»,- ասում է մեկ այլ տարեց եղբայր։ «Մենք հիասթափություն ենք ապրում, որ այդքան մոռացկոտ ենք դարձել, և հատկապես ափսոսում, որ հետո զայրացած խոսքեր ենք ասում միմյանց»։ Նրանք սովորել են նշումներ կատարել, որոնք կօգնեն նրանց հիշել։ Նրանք միմյանց թույլ են տալիս խոսելուց առաջ ժամանակ հատկացնել հանգստանալու համար։ «Եվ,- ասում է նա,- մենք ավելի շատ հասկացանք «շնորհակալություն» և «ես քեզ սիրում եմ» ասելու կարևորությունը»։

Մեկ այլ տարեց զույգ սահմանված եկամուտով էր ապրում, մինչև նրանց դեղերի գինը կրկնապատկվեց։ Ընտանիքի անդամների և նրանց ծխի շնորհիվ նրանց կարիքները բավարարվեցին։ «Սկզբում մենք ամաչում էինք օգնություն խնդրել, հատկապես մեր երեխաներից»,- ասաց եղբայրը։ «Բայց բոլորը պատրաստ էին օգնելու»։

Նկար
Հիսուսը բժշկում է մարդուն

Հատված Նա բուժեց բազմաթիվ տարբեր հիվանդություններ կտավից, Ջ. Քըրք Ռիչարդս, պատճենումն արգելվում է

Առաջարկներ և դիտարկումներ

Ահա մի քանի առաջարկներ և դիտարկումներ նրանց կողմից, ովքեր առնչվում են քրոնիկ հիվանդության հետ․

  1. Նրանք, ովքեր դառնում են դեպի Փրկիչը, հույս կգտնեն։ «Ես կարծում էի, որ ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչի միջով եմ ես անցնում»,- ասում է քրոնիկ հոգնածության համախտանիշ (ՔՀՀ) ունեցող մի եղբայր։ «Այնուհետև մի կիրակի հաղորդություն ընդունելիս ես հասկացա, որ Փրկիչը հասկանում է իմ տառապանքը։ Ես գիտեի, որ կարող էի համբերել՝ մոտենալով Նրան»։ (Տես Ալմա 7․11-12, Վարդապետություն և Ուխտեր 121․8, 122․8։)

  2. Կարեկցանքը մեծանում է նրանց մեջ, ովքեր «լավ են համբերում» (Վարդապետություն և Ուխտեր 121․8 «Ո՞ւմ ենք մենք դիմում վշտի և աղետի օրերին՝ օգնության և մխիթարության համար։ … Նրանք տղամարդիկ և կանայք են, որոնք տառապել են, և տառապանքի իրենց հարուստ փորձից ելնելով, նրանք բերում են իրենց կարեկցանքը և ցավակցությունները՝ որպես օրհնություն նրանց համար, ովքեր այժմ կարիքի մեջ են։ Արդյո՞ք նրանք կարող էին դա անել, եթե իրենք անձամբ չտառապեին»։2

  3. Վերցրեք մեկ օր։ «Մի քանի տարի առաջ ցավն այնքան ուժեղ էր, որ ես չէի հասկանում, թե ինչպես կարող եմ այլևս դիմանալ։ Ես սկսեցի մտածել ինքնասպանության մասին», - ասում է մի քույր, որը տառապում է բազմակի սկլերոզով (ԲՍ)։ Նա դիմեց հիվանդանոցի հոգեկան առողջության բաժանմունք։ Խորհրդատվության ժամանակ նրա կարգախոսը դարձավ ոչ միայն «համբերեք մինչև վերջ» (1 Նեփի 22․31), այլ՝ «համբերեք մինչև օրվա վերջ»։

  4. Զարգացրեք նոր հետաքրքրություններ և գտեք ծառայելու նոր եղանակներ։ Փոխանակ տխրելու այն բանի համար, ինչ այլևս չեք կարող անել, բացահայտեք նոր նախասիրություններ։ Ցրված սկլերոզով հիվանդ քույրը պարզել է, որ չի կարող անել այն, ինչ սիրում էր նախկինում, օրինակ՝ ձիավարություն կամ սոֆթբոլ։ Փոխարենը նա սովորեց գեղագրություն։ Այժմ նա օգտագործում է իր նոր զարգացրած տաղանդը՝ իր ընտանիքի համար Մորմոնի Գրքի պատկերազարդ ձեռագրեր ստեղծելու համար։

Երբ քրոնիկ հիվանդությունը դառնում է կյանքի փաստ, դա իսկապես մարտահրավեր է։ Բայց հավատքով, Քրիստոսի հանդեպ հույսով և ամենօրյա դժվարությունները հաղթահարելիս ծառայությունը շարունակելու ցանկությամբ, մենք կարող ենք զարգացնել կարեկցանք, հասկացողություն և տոկունություն։

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Հղումներ

  1. Տես Susanne Reiff, “Increasing Life Expectancy: People Are Getting Older and Older,” Alumniportal Deutschland, Sept. 2017, alumniportal-deutschland.org/en/global-goals/sdg-03-health/increasing-life-expectancy-age-ageing։

  2. Orson F. Whitney, “A Lesson from the Book of Job,” Improvement Era, Nov. 1918, 7.