2023
Օքլենդ (Նոր Զելանդիա)
Հունվար 2023


«Օքլենդ (Նոր Զելանդիա)», Լիահոնա, հունվար 2023։

Եկեղեցին այստեղ է

Օքլենդ (Նոր Զելանդիա)

քարտեզ. Նոր Զելանդիան նշված է շրջանակով
Տեսարան Օքլենդում (Նոր Զելանդիա)

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը

Օքլենդը երկրի ամենախիտ բնակեցված քաղաքային տարածքն է։ Նոր Զելանդիայում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջին նորադարձը մկրտվել է 1854 թվականին։ Այսօր Նոր Զելանդիայում Եկեղեցին ունի.

  • 116900 անդամ (մոտավորապես)

  • 30 ցից, 229 ծուխ և ճյուղ, 3 միսիա

  • 1 տաճար վերանորոգվում է Համիլտոնում, 1-ը կառուցվում է Օքլենդում

ընտանիքը զբոսնում է

Բոլոր բաները վկայում են

Ֆաբիան և Ադրիեն Քեհոները իրենց դստեր հետ վայելում են կյանքը Մարոմակու հովտում գտնվող ֆերմայում։ «Մենք երախտապարտ ենք այս բարգավաճ երկրի համար»,- ասում է Ադրիենը։ «Եվ այս բոլոր բաները վկայում են սիրառատ Արարչի մասին»։

Ավելի շատ տվյալներ Նոր Զելանդիայի Եկեղեցու վերաբերյալ

  • Հավատքի վերաբերյալ պատմություններ Նոր Զելանդիայի վաղ շրջանի Եկեղեցու անդամների կյանքից։

մայր և դուստր

Նոր Զելանդիայում մայր ու դուստր միասին քնքուշ պահեր են ապրում։

ընտանիքը սեղանի շուրջը

Հայր և որդի միանում են իրենց ընտանիքին՝ մասնակցելու ամենշաբաթյա Եկ, հետևիր ինձ ձեռնարկի ուսումնասիրությանը։

Համիլթոնի (Նոր Զելանդիա) Տաճար

Համիլտոն (Նոր Զելանդիա) տաճարը, որը ներկայումս վերանորոգման փուլում է, նվիրագործվել է 1958 թվականին։ Մեկ այլ տաճար կառուցվում է Օքլենդում։

երեխաները նայում են ամսագրերը

Նոր Զելանդիայում, ինչպես ամբողջ աշխարհում, երեխաները ուրախությամբ են կարդում Ընկեր ամսագիրը։

ընտանիքը և ոչխարները

Մայրը և հայրը սովորեցնում են իրենց երեխաներին, թե ինչպես կերակրել ոչխարներին։ Այսօր Նոր Զելանդիայում յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում մոտ հինգ ոչխար՝ 1982 թվականին քսաներկու ոչխարի գագաթնակետից նվազելով մեկի։

երիտասարդ տղամարդիկ

Ահարոնյան քահանայություն կրողները միասին ուսումնասիրում են ավետարանը իրենց քվորումի ժողովի ժամանակ։

տղամարդիկ ռեգբի են խաղում լողափին

Ռեգբին և լողափը հայտնի են ողջ Նոր Զելանդիայում։