2022
Մորմոնի Գրքի տեսանյութերի 4-րդ եթերաշրջանը կթողարկվի այս տարի
Նոյեմբեր 2022


Եկեղեցու նորությունները

Մորմոնի Գրքի տեսանյութերի 4-րդ եթերաշրջանը կթողարկվի այս տարի

Մորմոնի Գրքի տեսանյութերի 4-րդ եթերաշրջանը պատկերում է Մորմոնի Գրքի կարևոր պահը՝ Հիսուս Քրիստոսի ծառայությունը Ամերիկա մայրցամաքում:

«Կարծում եմ, [4-րդ եթերաշրջանը] ծանոթ կթվա այն մարդկանց, որոնք սիրում են Նոր Կտակարանը», - ասաց Քույր Միշել Դ. Քրեյգը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդականը՝ նշելով, որ Տերը խոսել է թե՛ Հին, թե՛ Նոր աշխարհների մարգարեների հետ:

Ավելի քան 1000 դերասաններ, աշխատակազմ և անձնակազմի անդամներ աշխատել են, որպեսզի կյանքի կոչեն մարգարեություններն ու վկայությունները Աստծո հարություն առած Որդու մասին, որը իջավ երկնքից՝ հանդիպելու և ծառայելու Նոր աշխարհի մարդկանց:

Մորմոնի Գրքի տեսանյութերի շարքը հասանելի է Եկեղեցու՝ Book of Mormon հավելվածում: Այն թարգմանվել է 15 լեզուներով. կանտոներեն, սեբուանո, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, մանդարին, պորտուգալերեն, ռուսերեն, սամոա, իսպաներեն, տագալոգ և տոնգերեն: Դիտման այլ հարթակները ներառում են Church’s website, Gospel Library հավելվածը և Մորմոնի Գրքի տեսանյութերի ալիքը YouTube-ում (կարող եք բաժանորդագրվել այնտեղ՝ նոր տեսանյութերի հրապարակման դեպքում տեղեկանալու համար):

5-րդ եթերաշրջանի ավարտից հետո հավաքածուն կներառի ընդհանուր 45 դրվագ: