2022
Ծանուցումները այժմ հասանելի են Gospel Library հավելվածում
Նոյեմբեր 2022


Եկեղեցու նորությունները

Ծանուցումները այժմ հասանելի են Gospel Library հավելվածում

Gospel Library հավելվածն ունի ծանուցումների նոր կարգավորումներ, որոնք կարող են ձեզ զգուշացնել բովանդակության թողարկումների մասին: Ծանուցումների երեք տեսակ կա. (1) ամենօրյա ոգեշնչում (օրինակ՝ սուրբ գրությունների հատվածներ և համաժողովի մեջբերումներ). (2) հիշեցումներ (օրինակ՝ ուսումնական ծրագրեր և ուղիղ եթերով իրադարձությունների ծանուցումներ) և (3) թարմացումներ (օրինակ՝ մարգարեական ուղերձներ և Եկեղեցու ամսագրերի նոր թողարկումներ):

Ընտրեք ձեր ծանուցումների կարգավորումները՝ հպվելով հավելվածի վերին աջ անկյունում գտնվող երեք կետերին և ընտրելով «Կարգավորումներ» և այնուհետև «Ծանուցումներ»: