2022
192-րդ կիսամյակային գերագույն համաժողովի կարևոր դրվագներ
Նոյեմբեր 2022


Բարի գալուստ այս թողարկում

192-րդ կիսամյակային գերագույն համաժողովի կարևոր դրվագներ

Եկեղեցու 192-րդ կիսամյակային գերագույն համաժողովի ժամանակ Տաճարային հրապարակը խաղաղ էր: Պատմական Սոլթ Լեյքի տաճարի տարածքում շինարարության և սեյսմիկ վերազինման ձայները դադարել են:

Բայց մեկ այլ տեսակի խաղաղություն լցվեց մեր տներն ու սրտերը, երբ մենք դադարեցրինք աշխարհի ձայները, որպեսզի լսենք ապրող մարգարեներին և առաքյալներին:

«Այսօր և վաղը այս ամբիոնից դուք կշարունակեք լսել ճշմարտությունը», - ուսուցանեց նախագահ Ռասսել Մ. Նելսոնը` իր աչքերի այդ բնորոշ փայլով: «Աղոթքով խնդրեք, որ Տերը հաստատի ձեր լսած խոսքերի ճշմարտացիությունը» (տես էջ 29):

Համաժողովի ողջ ընթացքում խոսնակներն ուսուցանեցին վկայությունն ամրապնդող ճշմարտություններ, ներառյալ՝ ինչպես կապել ու պահել սուրբ ուխտերը (տես էջեր 95 և 73), ստանալ անձնական հայտնություն (տես page 16), ինչպես նաև գաղափարներ ուսուցանեցին աշակերության մասին (տես էջ 77):

«Երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր վկայությունը շարունակեք ամրացնել և դարձնել ձեր առաջնահերթությունը, - ասաց նախագահ Նելսոնը, - կտեսնեք, որ հրաշքներ են կատարվում ձեր կյանքում» (տես էջ 95):

Գերագույն համաժողովի ավարտից հետո վերսկսվեցին Սոլթ Լեյքի Տաճարի վրա կատարվող աշխատանքները: Աշխատանքը կամ նախապատրաստական աշխատանքները սկսվել են նաև աշխարհի 125 տաճարների վրա, որոնց մասին հայտարարված է կամ կառուցման փուլում են: Դրանց թվում են 18 նոր տաճարներ, որոնց մասին նախագահ Նելսոնը հայտարարեց համաժողովի վերջին նիստում (տես էջ 121):

«[Տերը] Իր տաճարներն ավելի մատչելի է դարձնում», - ասաց նախագահ Նելսոնը: «Նա արագացնում է այն տեմպը, որով մենք տաճարներ ենք կառուցում: Նա մեծացնում է Իսրայելի հավաքմանը օգնելու մեր կարողությունը» (տես էջ 121):