2022
Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցը թարմացվել է
Նոյեմբեր 2022


Եկեղեցու նորությունները

Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցը թարմացվել է

Եկեղեցին վերանայել է իր ուղեցույցը Վերջին Օրերի Սրբերի երիտասարդների համար: Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկը հրավիրում է երիտասարդներին գործադրել իրենց ազատ կամքը և ոգեշնչում փնտրել՝ ապրելու ավետարանի չափանիշներով:

«Լավագույն ուղեցույցը, որը դուք կարող եք ունենալ ընտրություն կատարելու համար, դա Հիսուս Քրիստոսն է: Հիսուս Քրիստոսը երիտասարդության ուժն է», - ուսուցանեց Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը գերագույն համաժողովի շաբաթօրյա առավոտյան նիստում: «Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի նպատակը ձեզ Նրա մոտ ուղղորդելն է: Այն ձեզ ուսուցանում է Նրա վերականգնված ավետարանի հավերժական ճշմարտությունները՝ ճշմարտություններ այն մասին, թե ով եք դուք, ով է Նա և ինչ կարող եք իրականացնել Նրա ուժով» («Հիսուս Քրիստոսը երիտասարդության ուժն է», Լիահոնա, նոյեմբեր 2022, 10–11):

Երիտասարդներին խրախուսում ենք օգտագործել ուղեցույցի սկզբունքները՝ իրենց կյանքի բոլոր ոլորտներում արդար ընտրություն կատարելու համար: Ծնողները, ղեկավարները և երիտասարդները կարող են ուսումնասիրել և կիսվել ուղեցույցով տանը, կիրակնօրյա ժողովների և միջոցառումների ժամանակ, ներառյալ ճամբարների և երիտասարդների համաժողովների ժամանակ: Երիտասարդ տղամարդկանց և Երիտասարդ կանանց ղեկավարները գուցե ցանկանան կանոնավոր կերպով ընդգծել ուղեցույցում նշված սկզբունքները: Այդ սկզբունքները կարող են նաև կենտրոնանալ երիտասարդների և նրանց ծնողների համար նախատեսված տարեկան չափորոշիչների վրա:

Նոր ուղեցույցը թվային տարբերակով մատչելի է 50 լեզուներով Ավետարանի գրադարան հավելվածի երիտասարդներ բաժնում և առցանց՝ youth.ChurchofJesusChrist.org։ Տպագրված օրինակները շուտով կուղարկվեն ծխերին և ճյուղերին՝ ամբողջ աշխարհում: