2020
Անսպասելիորեն վերանշանակված միսիոներին
COVID 19․ Հավատքի ուղերձներ


Միայն թվային տարբերակով. Չափահաս երիտասարդներ

Անսպասելիորեն վերանշանակված միսիոներին

Արդյո՞ք քո միսիայում անսպասելի շրջադարձ է կատարվել։ Ահա խորհուրդներ մեկից, ով մի փոքր հասկանում է, թե ինչ եք զգում։

Նկար
Սուրբ գրություններ կարդացող աղջիկը

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Միսիոներներից շատերն այն վայրում չեն, որտեղ դուք կցանկանայիք լինել. սպասում եք պարզվի, թե որն է լինելու ձեր միսիայի նոր նշանակումը, կամ գուցե նույնիսկ վերադառնաք տուն: Այս պատմություններն արթնացնում են տարիներ առաջ իմ սեփական միսիայի փորձի քնքուշ հիշողությունները: Մտածեցի, որ միգուցե կարող եմ կիսվել մի քանի տեսակետներով, որոնք, հնարավոր է, օգտակար լինեն անսպասելիորեն վերանշանակված միսիոներների համար։

Ալբանական տարհանումը

1997 թվականի սկզբին ես միսիոներ էի Ալբանիայում: Ես և իմ զուգընկերները սիրում էինք գյուղը, պանրով և սպանախով համեղ կարկանդակները և ձայնի այն հնչյունները, որոնք մենք այդքան ջանասիրաբար աշխատում էինք սովորել։ Ամենից շատ մենք սիրում էինք աշխատել այնտեղի մարդկանց հետ:

Ժամանակի ընթացքում մեր շուրջը քաղաքական լարվածությունն ավելի մեծացավ: Մենք փորձում էինք կենտրոնանալ ավետարանի տարածման վրա, բայց չէինք կարողանում խուսափել այն լուրերից, որ ապստամբ ուժերը հավաքում են իրենց ուժերն ամբողջ երկրում: Այնուհետև կառավարությունը պարտադրեց պարետային ժամեր, և ամեն ինչ սկսվեց բռնության վերածվել։ Ժողովուրդը գնում էր դեպի քաղաքացիական պատերազմ:

Վերջապես, մարտի 14-ին մեր ամբողջ միսիան տարհանվեց: Ես երբեք չեմ մոռանա այն հեռախոսազանգը, որով մեզ ասացին, որ ժամանակն է հավաքվել, որպեսզի կարողանանք շտապ դուրս գալ երկրից: Հակասական մտքերն ու զգացմունքները պատեցին միտքս։ Իհարկե ես ուզում էի անվտանգ մնալ, բայց այն միտքը, որ լքում էինք այն ընտանիքները, որոնց մենք սկսել էինք սիրել, հատկապես այդ քաոսային իրավիճակում, կոտրեց իմ սիրտը: Մենք նույնիսկ հրաժեշտ տալու ժամանակ չենք ունենա։

Երկրից դուրս գալու մեր ճանապարհորդությունը սկսվեց ուղղաթիռով դեպի օդանավակայան գնալուց, այնուհետև կարճ տարանցում Իտալիայում՝ նախքան տարբեր միսիաներում վերանշանակումը: Ինձ բաժին ընկավ Անգլիան։ Դա տեղի ունեցավ արագ և մի փոքր հուզիչ էր, բայց հիմնականում իրոք դժվար էր: Ալբանիայի իմ վերջին հիշողություններից մեկը ուղղաթիռի տակ գտնվող տեսարանն էր և անհանգստությունը, թե ինչ է լինելու այն մարդկանց հետ, որոնց մենք թողնում էինք:

Գտնել խաղաղություն

Թեև ձեր փորձառությունների մանրամասները կտարբերվեն իմ փորձառություններից, ես վստահ եմ, որ ձեզանից ոմանք հենց հիմա նման խառը զգացմունքներ ունեն: Այսպիսով, հույս ունեմ, որ այն ինչ կպատմեմ, արձագանք կգտնի նաև ձեզ մոտ։ Ահա վեց սկզբունքներ, որոնք օգնեցին ինձ ցնցող շրջադարձերից և իմ լիաժամկետ միսիոներական փորձառության շրջադարձից հետո խաղաղություն գտնել:

  1. Կապ հաստատեք ուրիշների հետ: Գուցե դուք տխուր և շփոթված լինեք, որը կստիպի հեռանալ ուրիշներից։ Բայց կարևոր է կապ հաստատել, մանավանդ առաջիկայում, երբ փորձում եք հարմարվել: Կապ հաստատեք հոգատար մարդկանց հետ, ովքեր օգնում են ձեր տրամադրությունը բարձր պահել: Այսօր հասանելի տեխնոլոգիաների պայմաններում արդարացում չկա դա չանելու համար։ Գուցե դուք կարող եք գտնել ինչ-որ մեկին, ում հետ կարող եք կիրառել ձեր օտար լեզվի հմտությունները: Հնարավոր է, որ նույնիսկ կարողանաք կապ հաստատել նրանց հետ, ում հետ ծառայել և ում ուսուցանել եք: Թեև, հնարավոր է ներկայումս ձեր տեղում չզգաք, դուք միայնակ չեք։ Նույնիսկ, եթե ձեր ընտանիքն ու ընկերները չգիտեն, թե ինչպես լավագույնս սատարեն ձեզ, ես վստահ եմ, որ նրանց մեծամասնությունն անկեղծ հոգ է տանում ձեր մասին և ուզում է, որ դուք լավ լինեք:

  2. Շարունակեք կիսվել ձեր վկայությամբ Անկախ նրանից, թե այս նյութը կարդալիս որ երկրում եք գտնվում, ես կասկած չունեմ, որ դուք շրջապատված եք մարդկանցով, ովքեր կօրհնվեն ձեր յուրահատուկ հեռանկարով: Մի ամաչեք և կիսվեք լիաժամկետ միսիայի ժամանակ ձեր սովորածով և զգացածով՝ անկախ նրանից, թե որքան երկար կամ կարճ է ձեր միսիան տևել։ Երբ ականատես լինեք ներկայիս իրադարձություններին և ճանաչեք Աստծո ձեռքը ձեր կյանքում, այդ ըմբռնումներով կիսվեք ձեր սիրելիների հետ: Գուցե ձեր արկածախնդրությունից քաղած դասը հենց այն է, որը ինչ-որ մեկը պետք է լսի:

  3. Վստահ եղեք, որ Երկնային Հայրը ճանաչում է ձեզ։ Գիտե՞ս ինչ։ Աստված գիտեր, որ սա տեղի կունենա: Նա գիտի այն ամենը, ինչ կատարվում է ձեր կյանքում: Եվ ձեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, հասկանում է, թե ինչ եք դուք զգում: Նրանք ձեզ հետ են, երբ դուք քայլում եք այս արահետով և կարող են մխիթարել ձեզ Սուրբ Հոգով: Կսկիծը կարող է երկար տևել և դա նորմալ է։ Վստահեք Տիրոջը, երբ Նա ասում է․ «Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (Վարդապետություն և Ուխտեր 84.88):

  4. Եղեք համբերատար, երբ վշտանում եք: Դուք բարկանո՞ւմ եք։ Տխո՞ւր եք։ Հիասթափվա՞ծ եք։ Կամ մտածում եք․ «Սա շատ անարդար է»։ Գուցե դուք բոլորովին այլ զգացմունքներ ունեք: Պարզապես իմացեք, որ այն, ինչ հիմա զգում եք, իրական է: Դուք սգում եք կորուստը, և կարևոր է համբերատար լինել ինքներդ ձեզ հետ, երբ փորձում եք հաղթահարել դա։ Միևնույն ժամանակ, զգույշ եղեք, որ չողբերգականացնեք ձեր փորձառությունները կամ մտածեք անցյալի մասին այնքան շատ, որ այն ազդի այսօր գործելու ձեր ունակության վրա: Եթե զգում եք, որ դժվարանում եք հաղթահարել առողջ մտածելակերպով, խնդրեք ձեր եպիսկոպոսին կամ միսիայի նախագահին, որ օգնեն ձեզ կապ հաստատել մասնագետ խորհրդատուի հետ: Օգնություն խնդրելու մեջ ամոթալի ոչինչ չկա։

  5. Փորձեք հրավիրել Հոգին: Շարունակեք ինքներդ ձեզ ներգրավել ավետարանի գործի մեջ: Եթե ձեզ վերանշանակել են, շարունակեք հնազանդվել միսիայի կանոններին: Ամեն օր եղանակներ մտածեք, որ ցույց տաք Հոգուն, որ ուզում եք Նա լինի ձեր կողքին և գրեք Նրանից ստացած ոգեշնչումը: Հոգուն մոտ մնալը կօգնի ձեզ որոշումներ կայացնել ձեր ապագայի վերաբերյալ, ինչպես նաև սփոփանք գտնել ձեր ներկայիս իրավիճակում:

  6. Վստահ եղեք, որ դուք դեռ «կանչված եք գործին»: Երկար ժամանակ ես մտածում էի, որ իմ «կոչումն» այնտեղ էր, որտեղ ինձ նշանակեցին ծառայելու որպես միսիոներ: Կցանկանայի, որ ավելի վաղ հասկանայի, որ իմ իսկական կոչումն Աստծո զավակներին ծառայելն է, որտեղ էլ որ լինեմ: Անգամ իմ սև անվանապիտակը հանելուց հետո ես դեռ մկրտության ուխտերով կապված էի՝ ինձ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը և ուրիշների հետ վարվել այնպես, ինչպես Նա կվարվեր ամեն օր: Անկախ նրանից՝ դուք ունեք միսիայի նոր հանձնարարություն, կամ ազատվել եք լիաժամկետ ծառայությունից, վստահ եղեք, որ ձեր տաղանդները կարող են օգտագործվել Աստծու արքայությունը կառուցելու համար, ուր էլ որ գնաք։

Նրա ձեռքերում

Կարծում եմ, որ Ալբանիայից հեռանալու առավել նյարդայնացնող կողմերից մեկն այն էր, որ մենք լքում էինք բոլորովին նոր Սրբերին, ովքեր այժմ ստիպված կլինեին ավետարանն ուսումնասիրել առանց մեր օգնության: Բայց գիտե՞ք ինչ: Նրանք զարմանալի գործ արեցին: Թեև մենք այնտեղ չէինք, որ օգնեինք նրանց, Աստված նրանց հետ էր: Իմ հեռանալուց ավելի քան 20 անց, այդ երկրում աշխատանքն առաջընթաց ունեցավ, և Սրբերն ուժեղ են:

Ուստի, հարգելի՛ միսիոներ, շարունակեք փնտրել աստվածային գործն այն ամենի մեջ, ինչ ծառանում է ձեր առջև։ Դեռ կան մարդիկ, ովքեր պետք է լսեն ձեր ձայնը և դեռ շատ ուրախություն կարող եք գտնել: Այս եզակի փորձառությունն օգտագործեք՝ որպես Աստծո հետ ձեր հարաբերությունները խորացնելու հնարավորություն: Թող նա օրհնի ձեզ, երբ շարունակեք հավատքով առաջ շարժվել: