2020
Կատարել սուրբ աշխատանքը կարանտինի ժամանակ
COVID 19․ Հավատքի ուղերձներ


Միայն թվային տարբերակով. Չափահաս երիտասարդներ

Կատարել սուրբ աշխատանքը կարանտինի ժամանակ

Մինչ տաճարները փակ են, մենք կարող ենք շարունակել տնից օգնել այս սուրբ աշխատանքում։

Նկար
Թաբլեթին նայող կին

Հեղինակն ապրում է Մանիլայում, (Ֆիլիպիններում):

Ես երբեք չէի սպասում լսել այնպիսի խոսքեր, որոնցով Առաջին Նախագահությունը կիսվեց անցած ամիս. «Մանրակրկիտ և աղոթքով քննարկումների արդյունքում և փորձելով լինել պատասխանատու համաշխարհային քաղաքացիներ, մենք որոշեցինք դադարեցնել բոլոր տաճարների գործունեությունը»։1

Միգուցե ինձ նման դուք նույնպես մտածում եք, թե առանց խաղաղության այս սուրբ վայրերի ինչպես կարող ենք դիմակայել այսօրվա դժվարին ժամանակներին։ Այստեղ՝ Ֆիլիպիններում, տաճարները փակվեցին համայնքային կարանտինի կիրառումից առաջ, ուստի ես արդեն երկար ժամանակ է շատ եմ ցանկանում վերադառնալ Տիրոջ տունը:

Բայց գտնվելով կարանտինում, հասկացել եմ մի կարևոր բան: Թեև տաճարի դռները փակ են, արարողությունները նախապատրաստելու աշխատանքները շարունակվում են։ Մեր նախնիները դեռ վարագույրի մյուս կողմում են և սպասում են, որ մենք ավելին իմանանք իրենց մասին: Եթե փնտրում եք տաճարային ծառայության սրբազան զգացմունքները ձեր տներում զգալու ուղիներ, ահա մի քանի գաղափարներ.

  • Ուսումնասիրեք ձերտոհմածառը FamilySearch.org կայքում:

  • Փորձեք ինդեքսավորումը։ Դա ավելի արգասաբեր է, քան տեսախաղերը։

  • Տեխնոլոգիաների միջոցով կապ հաստատեք ձեր ապրող բարեկամների հետ։

  • Գրի առեք ձեր ընտանեկան պատմությունները։

Ես տեսել եմ, թե ինչպես են այդ միջոցառումները «դարձրել [իմ ընտանիքի անդամների] սրտերը», ինչպես նկարագրվում է Մաղաքիա 4․6-ում, և մեզ փրկել հիասթափությունից, ձանձրույթից և հուսահատությունից: Եվ չնայած կարանտինում գտնվելը դեռևս իդեալական չէ, ես երախտապարտ եմ, որ դրա շնորհիվ հնարավորություն ունեմ կատարելու այս տաճարային տնային աշխատանքը:

Մեր կյանքում սա կարող է դառնալ նվիրական ժամանակ։ Գուցե այս համավարակը մեզ հիշեցնի, թե որքան կարևոր են տաճարները: Միգուցե մենք ավելի շատ կգնահատենք տաճար այցելելու հնարավորությունը, քան նախկինում: Ինչպես ասվում է Առաջին Նախագահության հայտարարության մեջ. «Սա ժամանակավոր փոփոխություն է, և մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ տաճարները կվերաբացվեն»:2

Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ մենք կկարողանանք ևս մեկ անգամ փրկարար արարողությունները կատարել մեր նախնիների համար: Մինչև այդ օրը դեռ շատ աշխատանք կա, որ կարող ենք կատարել:

Հղումներ

  1. «Առաջին Նախագահությունը ժամանակավորապես փակում է բոլոր տաճարները», 25 մարտ 2020 թ․, newsroom.ChurchofJesusChrist.org։

  2. «Առաջին Նախագահությունը ժամանակավորապես փակում է բոլոր տաճարները», newsroom.ChurchofJesusChrist.org։