2020
Լույսի չորս դաս մութ ժամանակների համար
COVID 19․ Հավատքի ուղերձներ


Միայն թվային տարբերակով. Չափահաս երիտասարդներ

Լույսի չորս դաս մութ ժամանակների համար

Այն ժամանակ, երբ համավարակը մութ ամպի նման տարածվում է աշխարհի վրա, դեռևս լույսի ներթափանցման ճանապարհներ կան:

Նկար
Կինը լույսին նայելիս

Հեղինակն ապրում է Ռուսաստանի Վորոնեժի մարզում:

Վերջերս, երբ քայլում էի իմ շան հետ, նկատեցի մի մոխրագույն ամպ, որը ճեղքվել էր արեգակի ճառագայթներից: Դա ինձ հիշեցրեց ներկայիս համավարակի մասին: Չնայած հանգամանքները կարող են ամպի նման մութ և տաղտկալի լինել, սակայն Տիրոջ սերը մեզ համար շատ ավելի ուժեղ է, ինչպես արևը:

Անգլերենում «յուրաքանչյուր ամպ ունի արծաթե ծածկույթ» ասացվածքը նշանակում է, որ բոլոր ձախորդությունները կարող են մեզ ինչ-որ օգտակար բան սովորեցնել: Երբ ես մտածում էի այն մասին, թե ինչն է ինձ օգնել խաղաղ մնալ վերջին մի քանի ամիսների ընթացքում և ինչն այդքան էլ օգտակար չի եղել, ես հասկացա, որ կան չորս կարևոր ճշմարտություններ, որոնք, կարծում եմ, որ այս ճգնաժամի ավարտից հետո կշարունակեն օրհնել իմ կյանքը:

1. Մարգարեին հետևելը ապահովություն է բերում:

Աշխարհի ավարտի մասին սոցիալական լրատվամիջոցներում տեղադրված նյութերից և վիրուսը ոչնչացնելու ստեղծագործական եղանակների վերաբերյալ կեղծ լուրերից ես ինձ ավելի լավ չեմ զգում։ Նույնիսկ, եթե այդ ուղերձները նպատակ ունեին օգնել մարդկանց անվտանգ և առողջ մնալ, նրանք պարզապես ինձ ավելի են վախեցնում, քան մինչ այդ։ Օրինակ, վեցերորդ պատմությունը տեսնելուց հետո, որն այն մասին է, թե ինչպես կարող են որոշ համեմունքներ ենթադրաբար սպանել կորոնավիրուսը, սկսում էի անհանգստանալ, թե արդյոք մենք բավականաչափ համեմունքների ունեինք մառանում և նաև սկսում էի մտածել իմ մոտալուտ մահվան մասին։

Մի քանի տարի առաջ անցկացվող գերագույն համաժողովի ընթացքում Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրեց մեզ 10-օրյա ծոմ պահել բոլոր այն լրատվամիջոցներից, որոնք բացասական և անմաքուր մտքեր են հաղորդում։1 Նրա խորհուրդը կարծես նախազգուշացում էր ինձ համար, ուստի ես դադարեցի օգտագործել մի քանի սոցիալական մեդիա հավելվածներ, որոնք կլանում էին իմ ազատ ժամանակի մեծ մասը: Ես դարձա ավելի երջանիկ և սկսեցի ավելի քիչ անհանգստանալ:

Հիմա գիտակցում եմ, որ պետք է նորից մաքրեմ իմ թվային սովորությունները: Ես հետ եմ նայում և զարմանում. Արդյո՞ք Նախագահ Նելսոնը գիտեր, որ սոցիալական մեդիան կարող է այդքան հուսահատեցնող և բացասական աղբյուր դառնալ այս ճգնաժամի օրերին։ Իսկապես, մարգարեին հետևելը ապահովություն է բերում: Մեր Եկեղեցու ղեկավարների խոսքերը ասես արևի շողի մի ճառագայթ են, որոնք ճեղքում են խառնաշփոթը և լուսավորում խաղաղության ուղին։

2. Նախապատրաստությունը պայքարում է վախի դեմ

Ինձ անհանգստություն էր պատճառում այն, որ լսում էի այն մարդկանց, ովքեր, ինչպես Նոյի օրերին, ծաղրում են ուրիշներին իրենց նախապատրաստության և սթափության համար: Կարծում եմ, որոշ մարդիկ ապագայի վերաբերյալ անփույթ վերաբերմունք են ձևավորել: Նրանք, ովքեր իսկապես իմաստուն են, հետևում են մարգարեների խորհուրդներին և զգուշորեն փորձում են ինքնապահով դառնալ:

Տարիներ շարունակ, Եկեղեցու ղեկավարները մեզ ուսուցանել են պարտք չվերցնել, կրթություն ստանալ՝ մեզ և ուրիշներին ավելի լավ ապահովելու համար, ունենալ սննդի և ջրի որոշ պաշար և հնարավորության դեպքում՝ խնայել գումար: Ես գիտեմ, որ իրավիճակները տարբեր են, և որոշ երկրներ թույլ չեն տալիս, որ քաղաքացիները սնունդ կամ այլ նյութական պարագաներ պահեն: Բայց նույնիսկ այդպիսի սահմանափակումների ժամանակ, կարծես, մեզանից յուրաքանչյուրը կարող է առանձնացնել ինչ-որ բան, որը մենք կարող էինք անել, որպեսզի ավելի պատրաստված լինենք ապագայի համար։

Ես ինձ ավելի ապահով եմ զգում, երբ ջանում եմ հնազանդ լինել և օգնություն խնդրելիս կարող եմ վստահ դիմել Տիրոջը։ Այս նախապատրաստությունը նման է արևի մեկ այլ շողի, որը ճեղքում է վախը և ընդգծում է հույսը:

3. Վերաբերմունքը կարևոր է

Այս համավարակն ինձ ավելի երախտապարտ է դարձրել այն մարդկանց համար, ովքեր ինձ խրախուսում են ոգեշնչող ուղերձներով, հոգևոր մտքերով և որակով հումորով: Այս սիրելի ընկերները միշտ լուսավորում են իմ օրը: Նրանք հիշեցնում են ինձ, որ մենք ենք որոշում, թե ինչպես արձագանքել այն ամենին, ինչ կատարվում է մեր շուրջը:

Ես փորձեցի հետևել այս օրինակին, երբ եկեղեցու ժողովները դադարեցվեցին: «Ինչու» և «ինչպես» հարցերն անմիջապես ծնկաչոք իմանալու փոխարեն, ես որոշեցի կենտրոնանալ տնակենտրոն ավետարանի ուսուցման դրական կողմերի վրա: Ես հիմա տեսնում եմ, որ դրական վերաբերմունքը գիտակցաբար սնուցելով, որքան էլ որ դժվար էր, օգնեց ինձ մնալ ավելի հոգևորապես ուժեղ, քան ես կլինեի, եթե ես պարզապես թույլ տայի դառնությունը հաղթեր: Արևի շողի երրորդ ճառագայթի նման, լավ վերաբերմունքը կարող է ցրել կասկածը և թարմացնել մեր հոգիները:

4. Սուրբ Հոգին հզոր դաշնակից է

Մի օր, երբ ես տխուր և միայնակ էի զգում, որոշեցի առցանց լսել Թաբերնաքլի երգչախմբի ալիքը: Երաժշտությունը միշտ օգնում է ինձ զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը: Այդ ալիքում հնարավոր էր ուղիղ նամակագրություն ուղարկել և հետաքրքիր էր տեսնել, ինչպես էին մարդիկ արտահայտում իրենց սերն ու երախտագիտությունը աշխարհի տարբեր երկրներից։ Ես միավորված էի զգում նրանց հետ։ Երբ Սուրբ Հոգու ազդեցությունը թեթևացրեց իմ ցավոտ սիրտը, ես ավելի ուրախացա և հանգստացա:

Ես միշտ նկատել եմ, որ եթե ջանք գործադրեմ Սուրբ Հոգին իմ կյանք հրավիրելու համար, Նա ինձ կօգնի իմ կարիքների ժամանակ: Նա հզոր դաշնակից է, ով ցանկանում է մեզ շնորհել խաղաղության, հարմարավետության և փոխըմբռնման պարգևները: Արևի շողի ճառագայթի նման, Նա կարող է ցրել մռայլությունը և մերկացնել ճշմարտությունը:

Տեսնել արևի շողը

Տերն ավելի ուժեղ է, քան ցանկացած նեղություն: Ինչպես ասվում է 89-րդ (անգլերեն հիմներ) օրհներգի երկրորդ հատվածում․

Տերն իմ լույսն է. ամպերը կարող են առաջանալ,

Հայացքից ուժեղ հավատքով կնայենք դեպ երկինք

Այնտեղ, երբ թագավորում է Հիսուսը փառքով։

Ապա ինչպե՞ս կարող եմ մթության մեջ մնալ:2

Կցանկանայի, որ այսօր միասին զբոսնեինք: Կարող էինք նայել երկնքին, մնալ արևի տակ և խոսել այն ճշմարտությունների մասին, որոնք լուսավորում են մեր կյանքը: Վստահ եմ, որ հիանալի գաղափարներ կունենաք այդ լույսը ուրիշներին փոխանցելու համար: Գուցե պատկերացնե՞ս մի այսպիսի զբոսանք հաջորդ անգամ, երբ հուզական փոթորիկները կուտակվեն հորիզոնում: Տերը մեզ հետ է, և մենք կարիք չունենք վախենալու:

Հղումներ

  1. Տես Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, «Քույրերի մասնակցությունը Իսրայելի հավաքման գործում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 69։

  2. “The Lord Is My Light,” Hymns, no. 89.