2018
Ճանաչեք նրան և նրա ընտանիքին
February 2018


Այցելությամբ ուսուցանելու սկզբունքները, փետրվար 2018թ.

Ճանաչեք նրան և նրա ընտանիքին

Այցելությամբ ուսուցման արդյունքում մենք սկսում ենք ճանաչել և սիրել յուրաքանչյուր քրոջը, որպեսզի կարողանանք օգնել նրան ամրացնել իր հավատը և ծառայություն մատուցել։

Հավատ, ընտանիք, սփոփանք

Ռիտա Ջեփեսոնը և նրա այցելող ուսուցիչը դարձել են լավ ընկերներ, մինչ նրանք այցելում և կիսվում են ավետարանի սկզբունքներով։ Նրանց այցելությունները ներառում են նաև միասին խաղալ բառախաղեր։ Դա Ռիտայի սիրած խաղն է, քանի որ գիտի, որ իրենք ընկերներ են և այցելությունը պարզապես նշում կատարելու համար չէ։ Շատ բաներ կան, որ քույրերը կարող են անել այցելության ընթացքում, ինչպես օրինակ՝ միասին զբոսնել կամ այգում մի քանի մոլախոտ հանել, մինչ երեխաները խաղում են։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ասել է․ «Նայեք ինքներդ ձեզ՝ որպես Նրա զավակներին ուղարկված Տիրոջ պատվիրակների։ … Մենք հույս ունենք, որ … դուք անդամների համար կստեղծեք մաքուր, ավետարանի ուղղվածություն ունեցող դարաշրջան, հսկելով ու հոգալով հոգևոր և աշխարհիկ կարիքները օգտակար եղանակներով»:1

Տերը Մովսեսի միջոցով պատվիրեց Իսրայելի զավակներին՝ «ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան» (Ղևտացոց ԺԹ․34)։ Քույրերը, որոնց մենք այցելում և ուսուցանում ենք, գուցե «օտարական» լինեն մեզ համար մեր ծառայության սկզբում, սակայն, երբ մենք սկսենք ճանաչել նրանց և նրանց ընտանիքին, կմեծանա ցանկությունը «կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն» և կմիավորենք մեր «սրտերը միությամբ և սիրով մեկը մյուսի հանդեպ» (Մոսիա 18․8, 21

Ռեյնա Ի․ Աբուրտոն՝ Սփոփող Միության Գերագույն Նախագահության Երկրորդ Խորհրդականը, հիշում է, երբ նա նոր էր ամուսնալուծվել և եկեղեցու նոր անդամ էր։ «Իմ այցելող քույրերը եկան իմ տուն,- ասում է նա,- և հաղորդեցին ջերմ զգացողություններ և սեր իմ սրտին»։2

Խորհեք այս մասին

Ի՞նչ իրադարձություններ են սպասվում այն քույրերի ընտանիքներում, որոնց դուք այցելում և ուսուցանում եք, որոնց մասին դուք պետք է տեղյակ լինեք և հիշեք։

Հղումներ

  1. Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Եկեղեցու պատվիրակները», Լիահոնա, նոյ. 2016, 62։

  2. Ռեյնա Ի․ Աբուրտո, «Ի՞նչ է ինձ համար եղել Սփոփող Միությունը» Բրիգամ Յանգ Համալսարանի Կանանց համաժողովի ելույթից, 5 մայիսի, 2017թ., LDS.org։