2018
Հիշեք երեք բան
February 2018


Երիտասարդներ

Հիշեք երեք բան

Մորմոնի գրքում հիշել բառը շատ հաճախ է հանդիպում։ Նեփին խրախուսեց իր եղբայրներին հիշել, թե ինչպես Աստված փրկեց իրենց հայրերին։ Բենիամին թագավորը խնդրեց իր ժողովրդին հիշել Աստծո մեծությունը։ Իսկ Մորոնին հրահանգեց իր ընթերցողներին հիշել, թե որքան ողորմած է Տերը:

Փրկիչին հիշելը շատ կարևոր է, մենք նույնիսկ ուխտ ենք կապում հիշելու Նրան ամեն անգամ, երբ ճաշակում ենք հաղորդությունը։ Նախագահ Այրինգը հրավիրում է մեզ հաղորդության ընթացքում հիշել այս երեք բաները․

  1. Հիշեք Հիսուս Քրիստոսին․ Կարդացեք սուրբ գրություններ այն մասին, թե ինչպես Փրկիչը ծառայեց և սեր ցուցաբերեց ուրիշների հանդեպ։ Ինչպե՞ս եք դուք զգում Նրա սերը։ Ինչպե՞ս կարող եք ծառայել և սեր ցուցաբերել ուրիշների հանդեպ, ինչպես Փրկիչը։

  2. Հիշեք, թե դուք ինչը պետք է ավելի լավ անեք․ Վերանայեք ձեր անցած շաբաթն ապաշխարած սրտով։ Ընտրեք մի բան, որը կարող եք փոխել և գրեք, թե ինչպես եք հասնելու այդ առաջընթացին։ Դրեք ձեր նպատակը մի տեղ, որ կարողանաք հաճախ տեսնել այն:

  3. Հիշեք, թե դուք ինչ առաջընթաց ունեք․ Խնդրեք Աստծուն օգնել ձեզ տեսնել ձեր առաջընթացը։ Գրի առեք ձեր զգացումները:

Մենք կատարյալ չենք, և Փրկիչը գիտի դա։ Ահա թե ինչու է Նա խնդրում մեզ հիշել Իրեն։ Նրան հիշելը տալիս է մեզ հույս և օգնում է մեզ ցանկանալ առաջընթաց ունենալ։ Նույնիսկ այն պահերին, երբ մենք թերանում ենք հիշել Նրան, Նախագահ Այրինգն ասում է՝ «Նա միշտ հիշում է ձեզ»։