2017
Որպեսզի նրանք կարողանան մեկ լինել
July 2017


Այցելող ուսուցիչների ուղերձ, հուլիս 2017

Որպեսզի նրանք կարողանան մեկ լինել

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ոգեշնչում փնտրեք, թե ինչով կարող եք կիսվել: Սփոփող Միության նպատակի ըմռնումն ինչպե՞ս է պատրաստում Աստծո դուստրերին հավերժական կյանքի օրհնությունների համար:

Նկար
Relief Society seal

Հավատ, ընտանիք, սփոփանք

«Հիսուսը կատարյալ միասնության հասավ Հոր հետ՝ ենթարկելով Իրեն Հոր կամքին՝ թե՛ մարմնով, թե՛ հոգով»,- ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը:

«… Անշուշտ, մենք չենք կարող լինել մեկ՝ Աստծո և Քրիստոսի հետ, մինչև Նրանց կամքն ու շահը չդարձնենք մեր մեծագույն ցանկությունը: Նման հնազանդության չեն հասնում մի օրում, բայց եթե կամենում ենք, Սուրբ Հոգու միջոցով Տերը կուսուցանի մեզ, մինչև որ ժամանակի ընթացքում հստակ կարող է ասվել, որ Նա մեզանում է, ինչպես Հայրը Նրանում»։1

Լինդա Ք․ Բըրթընը՝ Սփոփող Միության Գերագույն Նախագահը, ուսուցանել է, թե ինչպես աշխատել այս միության ուղությամբ․ «Կապելով և պահելով մեր ուխտերը, մենք ցույց ենք տալիս, որ ցանկանում ենք դառնալ Փրկիչի նման: Մենք պետք է ձգտենք մեր վարքով առավելագույնս արտահայտել սիրելի օրհներգի խոսքերը՝ «Կգնամ, ուր կուզես Դու, Տեր։ … Կասեմ, ինչ կուզես Դու, Տեր: … Կլինեմ, ինչ կուզես Դու, Տեր»:2

Երեց Քրիստոֆերսոնը նաև հիշեցրել է մեզ, որ «մինչ մենք օր օրի և շաբաթ առ շաբաթ ջանում ենք հետևել Քրիստոսի ցույց տված ուղուն, մեր հոգին հաստատում է դրա նշանակությունը, ներքուստ մղվող պայքարը նվազում է և փորձությունները դադարում են անհանգստացնել մեզ»:3

Նեյլ Ֆ․ Մերիոթը՝ Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահության Երկրորդ Խորհրդականը, վկայություն է բերում մեր կամքը Աստծո կամքի հետ համաձայնեցնելու ջանքերից բխող օրհնությունների մասին․ «Ես պայքարել եմ, որպեսզի հեռացնեմ ինձանից ամեն բան իմ ձևով անելու մարդկային ցանկությունը, երբ, ի վերջո, գիտակցել եմ, որ իմ ճանապարհները շատ թերի են, սահմանափակ և զիջում են Հիսուս Քրիստոսի ուղուն։ [Մեր Երկնային Հոր] ուղին այն արահետն է, որը տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում»։4 Եկեք խոնարհաբար ձգտենք մեկ դառնալ՝ մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ:

Լրացուցիչ սուրբ գրություններ և տեղեկություններ

Հովհաննես 17․20–21, Եփեսացիս 4․13, Վարդապետություն և Ուխտեր 38․27, reliefsociety.lds.org

Հղումներ

  1. D. Todd Christofferson, “That They May Be One in Us,” Liahona, Nov. 2002, 72.

  2. Լինդա Կ․ Բըրթըն, «Ուխտերը պահելու զորությունը, ուրախությունը և սերը», Լիահոնա, նոյ. 2013, 111։

  3. D. Todd Christofferson, “That They May Be One in Us,” 71.

  4. Նեյլ Ֆ․ Մերիոթ, «Ենթարկենք մեր սրտերը Աստծուն», Լիահոնա, նոյ․ 2015, 32։