2017
Երբ իմ ընկերը մահացավ
July 2017


Երիտասարդներ

Երբ իմ ընկերը մահացավ

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Երբ սկսեցինք հաճախել ավագ դպրոց, իմ ընկերը հիվանդացավ ուղեղի անևրիզմով ու հաջորդ օրը մահացավ։ Չնայած ես Եկեղեցու անդամ էի, այնուամենայնիվ, ինձ համար դժվար էր։ Ողջ կյանքում ինձ ուսուցանել էին, որ ես կարող էի դառնալ դեպի Երկնային Հայրը և Փրկիչը ցանկացած բանի համար, սակայն ես երբեք նախկինում ստիպված չէի եղել նման բանի միջով անցնել։

Ժամեր շարունակ ես լաց էի լինում, փորձելով մի բան գտնել, որևէ բան, որն ինձ խաղաղություն կտար։ Նրա մահանալուց հետո հաջորդ երեկոյան ես ձեռքս վերցրի երգարանը։ Մինչ թերթում էի էջերը, ես բացեցի «Մնա ինձ հետ այս գիշեր» օրհներգը (Abide with Me; Tis Eventide) (Hymns, no. 165)։ Երրորդ տունը գրավեց իմ ուշադրությունը․

Մնա ինձ հետ այս իրիկուն,

Որ միայնակ չլինեմ այս գիշեր,

Եթե չեմ կարող խոսել քեզ հետ,

Կամ գտնել քո մեջ իմ լույսը։

Խավարն աշխարհի, որից ես վախենում եմ,

Տիրելէ այս տունը։

Օ՜ Փրկիչ, մնա այս գիշեր ինձ հետ,

Մնա այս իրիկուն։

Այս տունը լցրեց ինձ մեծ խաղաղությամբ։ Այդ պահին ես հասկացա, որ Փրկիչը ոչ միայն կմնար ինձ հետ այդ գիշեր, այլև Նա հաստատ գիտեր, թե ես ինչ էի զգում։ Ես գիտեմ, որ օրհներգի միջոցով զգացած սերը ոչ միայն օգնեց ինձ անցկացնել այդ գիշերը, այլև օգնել է ինձ անցնելու զանազան փորձությունների միջով, որոնց ժամանակ ես համբերել եմ։